«Տաճարականների միաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

# Օդո դը Սենտ-Աման ([[1171]] —[[հոկտեմբերի 8]], [[1179]])
# Արնո դը Տորոժ ([[1180]] — [[Սեպտեմբերի 30]], [[1184]])
# [[Ժերար դը Րիդֆոր]] ([[1185]] — [[հոկտեմբերի 4]], [[1189]])
# Ռոբեր դը Սաբլե ([[1191]] —[[Սեպտեմբերի 23]], [[1193]])
# Ժիլբեր Էրայլ (1194—1200)
# Տիբո Գոդեն ([[1291]]—[[1293]])
# Ժակ դը Մոլե ([[1293]] — [[Մարտի 18]], [[1314]])
 
==Միաբանության պատմությունը ==
[[Պատկեր:Jerusalem Al-Aqsa Mosque BW 2010-09-21 06-38-12.JPG|250px|մինի|Ալ-Ակսա մզկիթը Տաճարի լեռան հարավ-արևելյան մասում։ Այստեղ գտնվում էր տամպլիերների շտաբը]] Մոտավորապես [[1118]] թվականին ֆրանսիացի ազնվական Գուգը դը Փեյնը հավաքեց իր շուրջը ութ իր բարեկամ ասպետներին, ինչպես նաև Գոտֆուրդ դը Սենտ-Օմերին, և հիմնեց Միաբանությունը, որի միակ նպատակը ուխտագնացների պաշտպանությունն էր Սուրբ Հողում, Մերձավոր Արևելքում։ Իրենց միաբանությունը անվանեցին «Աղքատ ասպետներ»։ Նրանք այնքան աղքատ էին, որ երկու մարդու համար նախատեսված էր մեկ ձի։ Այդ իսկ պատճառով նրանց տպագրությունը երկար ժամանակ իրենից ներկայացնում էր ձիու պատկեր, որի վրա նստած են երկու ձիավոր<ref>Ֆօ.Լոբեր, 2007, էջ 26</ref>։ Միաբանության գործունեության և ընդհանրապես միաբանության մասին շատ քչերը գիտեին ընդհուպ մինչև Տրուայի տաճարը ([[1128]]),որտեղ միաբանությունը պաշտոնապես ընդունվեց, իսկ վանական սբ.Բերնար Կլերովսկիին հանձնարարվեց մշակել միաբանության կանոնադրությունը, որտեղ կամբողջացվեին միաբանության բոլոր օրենքները։ Արքեպիսկոպոս Վիլհելմ Տիրսկին, [[Երուսաղեմ]]ի թագավորության [[կանցլեր]]ը, միջնադարյան խոշորագույն պատմաբաններից մեկը, իր աշխատությունում նծում է միաբանության ստեղծման գործընթացը.