«Անրի Վիյոտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Վիյոտան Անրի''' ({{lang-fr|Henri Vieuxtemps}}, {{ԱԾ}}), բելգիացի ջութակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ Շ․ Բերիոյի աշակերտը։
 
== Կենսագրություն ==
XIX դ․ 30-ական թվականներից համերգներ է տվել տարբեր երկրներում։ [[1838]]-ին առաջին անգամ հանդես է եկել [[Պետերբուրգ]]ում, ուր [[1845]]-ից [[1852]] թվականներին եղել է պալատական մենակատար։ [[Ռուսաստան]]ում Վիոտան ստեղծել է իր լավագույն երկերը, դրանց թվում՝ ջութակի և նվագախմբի 4-րդ կոնցերտը, Ա․ Ն․ Վերստովսկու «Ասկոլդի գերեզմանը» օպերայի թեմաներով ֆանտազիան են։ [[1871]]-ից [[1873]] թվականին՝ [[Բրյուսել]]ի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից է Է․ Իգային)։ Վիյոտանը ռոմանտիկ ուղղության խոշորագույն ջութակահարներից է։ Նրա երկերին բնորոշ են փայլուն վիրտուոզային ֆակտուրան, դեկորատիվ, գունեղ գրելաձևը։ Գործիքային կոնցերտի ժանրի զարգացմանը նշանակալից ազդեցություն են գործել Վիյոտանի ջութակի 7 կոնցերտները։