«Իրավական նորմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ղ,պ → ղ, պ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Իրավական նորմ''', իրավունքի սկզբնական միավոր։ Այն սահմանում է մարդկային վարքագծի համապատասխան կանոններ, տվյալ նորմով սահմանված [[իրավաբանական փաստ]]երի առկայության դեպքում։ Իրավական նորմը այլ նորմերից տարբերվում է նրանով որ այն սանկցիավորվում է (դրա կիրառությունը ապահովում է) պետական հարկադրանքի ապարատի միջոցով։ Այն իր ամրագրում էամրագրումը ստանում է պետական պաշտոնական ակտերում՝ սահմանադրություն, օրենսգրքեր, օրենքներ, նախագահի որոշումներ և այլն։
 
Իրավունքը մարդու և հասարակության բնույթով պայմանավորված, անհատի ազատությունն արտահայտող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակցություն է, որոնցով կարգավորվում են հասարակական հարաբերությունները։ Իրավունքի նորմը իրավունքի սկզբնական բջջիջն է, որն ամրագրվում է պետության կողմից։ Այն սահմանում է մարդկանց վարքի հնարավոր կամ պարտավոր սահմանները, կոնկրետ փոխհարաբերություններում նրանց ազատության չափը։ Իրավունքի նորմը սահմանվում կամ սանկցիավորվում է պետության կողմից, ունի վերապահող պարտադրող բնույթ՝ մի կողմից վերապահում է գործողությունների ազատությունը ուղղված սուբյեկտների օրինական իրավունքների բացահայտմանը, մյուս կողմից իրավունքի նորմը պարտադրում է կատարել կամ չկատարել որոշակի գործողություններ՝ սահմանափակելով որոշ մարդկանց ազատությունը։ Իրավական նորմի կենսագործումը անհրաժեշտության դեպքում ապահովվում է հարկադրանքի միջոցով։ Իրավունքի նորմերը հանդես են գալիս որպես հասարակական հարաբերությունների տիպային կարգավորիչներ, որում էլ կայանում է նրանց սոցիալական բնույթը։