«Նիկոլայ Դոբրոլյուբով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
{{Անձ}}
'''Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբով''' ({{ԱԾ}}), [[ռուս]] գրական քննադատ, [[հրապարակախոս]], [[բանաստեղծ]], հեղափոխական դեմոկրատ։ Ծնվել է [[քահանա]]յի ընտանիքում։ Սովորել է հոգևոր [[սեմինարիա]]յում, [[1853]]-[[1857]] թվականներին՝ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտում։ [[1856]] թվականից հանդես է եկել «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրի էջերում, մեկ տարի անց դարձել նրա քննադատական-մատենագիտական բաժնի ղեկավարը։ Հիմնադրել և խմբագրել է նաև ամսագրի երգիծական բաժինը («Սվիստոկ»)։ [[1860]]-[[1861]] թվականներին բուժվելու նպատակով ապրել է [[Արևմտյան Եվրոպա]]յում (գլխավորապես՝ [[Իտալիա]]յում)՝ շարունակելով ակտիվ գրական աշխատանքը։ Մահացել է թոքախտից։ Դոբրոլյուբովի աշխարհայացքը ձևավորվել է [[Ղրիմի պատերազմ]]ի տարիներին, զարգացման հասել հեղափոխական իրադրության շրջանում ([[1859]]-[[1861]])։ Նրա լավագույն գրական-քննադատական հոդվածներն են՝ «Ի՜նչ է օբլոմովականությունը», «Խավարի թագավորություն», «Լույսի շող խավարի թագավորության մեջ» և այլն։ Լինելով Բելինսկու, [[Գերցեն]]ի և Չեռնիշևսկու հեղափոխական գործի անմիջական շարունակողը՝ իր ուղին սկսել է մարտնչող հեղափոխական դեմոկրատիզմից։ Կեցության ու գիտակցության փոխհարաբերության, բնության զարգացման հարցերը մեկնաբանևլիս Դոբրոլյուբովը հետևողական մատերիալիստ էր, իսկ հասարակության հեռանկարը կապում էր գյուղացիական հեղափոխության և [[սոցիալիզմ]]ի հետ, որի իրագործմանը ձգտում էր հասնել գյուղական համայնքի միջոցով՝ շրջանցելով կապիտալիստական զարգացման ուղին։ Դա նախամարքսյան Ուտոպիական սոցիալիզմի արտահայտությունն էր։ Դոբրոլյուբովի մտքի խորությունն ու ինքնատիպությունը երևան են եկել, ամենից ավելի, նրա գրական-գեղագիտական հայացքներում։ Նա տվել է Օստրովսկու և Գոնչարովի, [[Իվան Տուրգենև|Տուրգենև]]ի, Շչեդրինի, [[Դոստոևսկի Ֆեոդոր|Դոստոևսկու]] և շատ ուրիշների ստեղծագործության խոր բնութագրեր։ Ընդհանրացնելով 50-60-ական թվականների ռուս գրականության փորձը՝ հարստացրել է ռեալիզմի և ժողովրդայնության տեսությունը մի շարք նոր կողմերով։ Առաջադրել է գրականության մեջ «ժողովրդի կուսակցություն» ունենալու խնդիրը, ընդգծել ռեալիստական մեթոդի մեծ ուժը, որն օգնում է բացահայտելու կյանքի ճշմարտությունը, հիմնավորել, այսպես կոչված՝ «ռեալ քննադատության» տեսությունը։ Դոբրոլյուբովի պոեզիան աչքի է ընկնում քաղաքացիական ակտիվությամբ, հեղափոխական կրքոտությամբ։ Բազմաթիվ երգիծական ոտանավորներում ծաղրևլ է ինքնակալական-ճորտատիրական կարգերը, լիբերալների խոսքի ու գործի հակասությունը։ [[Կարլ Մարքս|Կ․ Մարքս]]ը և [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆ․ Էնգելս]]ը Դոբրոլյուբովին և Չեռնիշևսկուն կոչել են «երկու սոցիալիստական Լեսսինգ», իսկ [[Լենին|Վ․ Ի․ Լենին]]ը խոսել է նրանց «հետևողական, մուժիկական դեմոկրատիզմի» մասին։ Դոբրոլյուբովի առանձին հոդվածներ և բանաստեղծություններ հայերեն թարգմանվել են սկսած [[19-րդ դար]]ի 60-ական թվականներից։
 
 
== Գրականություն ==
Տող 35 ⟶ 34՝
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Դոբրոլյուբով, Նիկոլայ}}
 
[[Կատեգորիա:Ռուս բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Ռուս հեղափոխականներ]]