«Ավտոմեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 23.
== Պատմական ակնարկ ==
[[Պատկեր:CarlBenz.jpg|upright|ձախից|մինի|[[Կառլ Բենց]]ը, առաջին ավտոմեքենայի ճարտարագետը]]
[[Պատկեր:1885Benz.jpg|աջից|մինի|1885թ1885 թ. Բենցի ստեղծած առաջին ավտոմեքենայի լուսանկարը]]
[[Պատկեր:Henry ford 1919.jpg|մինի|upright|[[Հենրի Ֆորդ]]ը (1919թ1919 թ.)]]
Ավտոմեքենան կամ ինքնաշարժը ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի։ Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց։ Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի։ [[18-րդ դար]]ի 2-րդ կեսին [[շոգեմեքենա]]յի հայտնագործումը դրդեց [[Ֆրանսիացիներ|ֆրանսիացի]] ճարտարագետ [[Կյունո]]յին սայլի վրա շոգեմեքենա դնել, և [[1769]]-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր։
 
Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց [[ներքին այրման շարժիչ]]ի երևան գալուց ([[1880]] թ.) հետո։ Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, այն [[1885]] թ. ստեղծել է [[Գերմանացիներ|գերմանացի]] ինժեներ [[Կառլ Բենց]]ը։ Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա։
 
Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին՝ ծածկ չունեին։ Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907թ1907 թ-ին [[Հենրի Ֆորդ]]ը ԱՄՆ-ի [[Դետրոյթ]] քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր։ Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջին։ Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները։
 
Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել։ [[Բենզին]]ային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին (1914-18), դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափոխադրության համար։ 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր [[դիզել]]ային շարժիչեր, որոնք բեռնատարներում են մինչ օրս։
Տող 46.
 
== Բեռնատարներ և ավտոբուսներ ==
[[Պատկեր:Superbus-II.JPG|մինի|23 տեղանոց «սուպերբուսը» կարող է ուղևորներին փոխադրել 250կմ250 կմ/ժ արագությամբ (նախագծել է հոլանդացի տիեզերագնաց Վուբբո Օքելսը)]]
Բեռնատարները և ավտոբուսներն ավտոճանապարհներով ծանր բեռներ ու մեծաքանակ ուղևորներ տեղափոխող տրանսպորտային խոշոր միջոցներ են։
Ավտոբուսները մարդկանց փոխադրում են տեղական երթուղիներով, բայց կան նաև հեռավոր տարածությունների երթուղային ավտոբուսներ, որոնք հանդերձված են երկարատև ճանապարհորդության համար նախատեսնած բոլոր հարմարություններով։
 
Ամենածանր բեռնատարների քաշը հասնում է 40տ40 տ-ի, իսկ անիվների թիվը՝ 16-ի։ Բեռնատարների մեծ մասի վրա տեղադրված են դիզելային շարժիչներ։ Բեռնատարները կազմված են վարորդի խցիկից շրջանակից (շասսի), որի վրա, ըստ նշանակման, ամրացված են տարբեր տեսակի թափքեր։
 
== Հատուկ ավտոմեքենաներ ==
Ավտոմեքենաները կարող են տարբեր այլ ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։ Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկները և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ։ Դրանցից մի քանիսը կարող են տեղափոխել 60-70տ70 տ բեռ։ Կան նաև ավտոգնացքներ, որոնք միանգամից փոխադրում են 120տ120 տ բեռ։ Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, [[խիճ]], [[հանքաքար]]։
 
== Կշիռը ==