«Մեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''Մեքենան''' ({{lang-grc|Μηχανή }}, որը ծագել է՝ {{lang-la|machina}}) [[սարք]] է (ագրեգատների և սարքերի ամբողջություն), որը վերափոխում է էներգիան և/կամ շարժման ձևը։ Օգտագործվում է որոշ գործողությունների կատարման համար, կոնկրետ խնդիրը կատարելիս [[մարդ]]ու աշխատանքը թեթևացնելու կամ ընդհանրապես հանելու համար։
 
Մեքենան նախատեսված է մարդու արտադրական ֆունկցիաները մասամբ կամ լիովին փոխարինելու համար։ Ըստ հիմնական նշանակման տարբերում են էներգետիկական, բանող և ինֆորմացիոն մեքենաներ։ էներգետիկան մեքենաները ծառայում են էներգիայի ցանկացած տեսակը մեխանիկականի փոխակերպելու համար։ Այդ դասին են պատկանում էլեկտրաշարժիչները, էլեկտրագեներատորները, [[գեներատոր]]ները, ներքին այրման շարժիչները, տուրբինները, շոգեգեներատորները և այլն։ Բանող մեքենաները լինում են տեխնոլոգիական (մետաղահատ հաստոցներ, գչոցման հաստոններ, ջուլհակահաստոցներ, փաթեթավորման մեքենաներ, պոլիգրաֆիական մեքենաներ) և տրանսպորտային (ավաոմոբքղ[[ավտոմեքենա]], ջերմաքարշ, [[ինքնաթիռ]], ուղղաթիռ, կոնվեյեր և այլն)։ Տեխնոլոգիական մեքենքներում նյութը մշակվող առարկան է, որը կարող է գտնվել պինդ, հեղուկ կամ գազանման վիճակում։ Այդ մեքենաներում նյութի փոխակերպումը՝ դրա ձևի, հատկությունների, վիճակի և դիրքի փոփոխությունն է։ Տրանսպորտային մեքենաներում տեղի է ունենում միայն նյութի՝ տեղափոխվող առարկայի, դիրքի փոփոխություն։ Ինֆորմացիոն մեքենաները նախատեսված են ինֆորմացիայի Փոխակերպման համար։ Եթե ինֆորմացիան ներկայացված է թվերի տեսքով, ապա ինֆորմացիոն Մեքենա կոչվում է հաշվիչ կամ հաշվողական (հաշվեմեքենաներ, մեխանիկական ինտեգրատորներ, հաշվապահական մեքենաներ)։ Այն մեքենան, որում էներգիայի, նյութերի, ինֆորմացիայի Փոխակերպումը կատարվում է առանց մարդու անմիջական մասնակցության, կոչվում է ավտոմատ–մեքենա կամ ավտոմատ։ Հաջորդաբար միացված և որոշակի տեխնոլոգիական պրոցեսի կատարման համար նախատեսված ավտոմատ մեքենաների համախումբը կոչվում է ավտոմատ գիծ։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեքենա» էջից