«Իվան Մոսկվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Թատերական գործիչ}}'''Մոսկվին Իվան Միխայլովիչ''', ռուս սովետական դերասան։ [[ՍՍՀՄ]] ժողովրդական արտիստ ([[1936]])։
 
[[1893]]—[[1896]] թվականներին սովորել է [[Մոսկվա]]յի ֆիլհարմոնիկ ընկերության Ի․ Մ․ Մոսկվին երաժշտադրամատիկական ուսումնարանի դրամատիկական բաժնում։ [[1896]]—[[1898]] թվականներին աշխատել է Յարոսլավլի և Կորշի (Մոսկվա) թատրոններում։ 1898 թվականից՝ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան (1943 թվականից՝ դիրեկտոր)։ Նախասովետական շրջանի դերերից են Ֆեոդոր (Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»), Լուկա (Գորկու «Հատակում»), Պրոտասով Ի․ Մոսկվինը Սնեգիրյովի դերում («Կարամազով եղբայրներ», ըստ Դոստոևսկու, [[1910]]) (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»)։ Մոսկվինի արվեստի կատակերգական-երգիծական տարերքը հատկապես դրսևորվել է սովետական շրջանի դերակատարումներում։ Մոսկվինը ստեղծել է Խլինովի և Պրիբիտկովի (Ա․ Օստրովսկու «Ջերմ սիրտ», «Վերջին զոհը»), Չերվակովի (Լեոնովի «Ունտիլովսկ»), Նոզդրյովի (Գոգոլի «Մեռած հոգիներ»), Զագորեցկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս») և այլոց կերպարները։ Մեծ հաջողությամբ խաղացել է Պուգաչովի, Դորնոստաևի (Տրենյովի «Պուգաչովշչինա», «Լյուբով Յարովայա»), Իվան Դոռլովի (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ») դերերը։ Մոսկվինը հանդես է եկել նաև իբրև ռեժիսոր։ Նկարահանվել է կինոյում։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1943, 1946)։