«Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
'''Սասունցի Դավիթ''', սովետական տանկային շարասյուն [[Հայրենական մեծ պատերազմ]]ում։ Ատեղծվել է [[1944]] թվականին, սփյուռքի հայերի և Էջմիածնի վանքի տրամադրած նյութական միջոցներով։ [[1943]] թվականի հունվարին [[Ամենայն Հայոց կաթողիկոս]]ությունը «'''Սասունցի Դավիթ'''»-ի ֆոնդին հանձնեց 800 հազար ռուբլի արժողությամբ թանկարժեք «Սասունցի Դավիթ» շարասյունը նվերներ և զարդեր, 1000 անգլիական ֆունտ ստեռլինգ և 50 հազար ռուբլի սովետական դրամ։ [[Գևորգ Զ Չորեքչյան]]ը հատուկ կոնդակով դիմեց սփյուռքի հայերին՝ կոչ անելով մասնակցել տանկային շարասյուն ստեղծելու նպատակով կազմակերպված հանգանակությանը ([[1943]])։ Առաջադեմ կազմակերպությունների նախաձեռնությամբ [[1943]] թվականի մարտի 7-ին [[Նյու Յորք]]ում տեղի ունեցավ [[հայկական գաղութ]]ի ներկայացուցիչների միտինգ, որտեղ ընտրվեց «Սասունցի Դավիթ»-ի ֆոնդի համար միջոցներ հանգանակող կոմիտե։ «Սասունցի Դավիթ»-ի ստեղծմանը մասնակցեցին նաև [[Հարավային Ամերիկա]]յի, [[Իրան]]ի, [[Կիպրոս]]ի, [[Հորդանան]]ի,[[Սիրիա]]յի, [[Լիբանան]]ի, [[Իրաք]]ի, [[Եթովպիա]]յի, [[Եգիպտոս]]ի և այլ երկրների հայերը։ Հավաքված միջոցներով պատվիրվեց 21 տանկ (Տ-34)։ [[1944]] թվականի փետրվարին 119-րդ առանձին տանկային գնդին հանձնված այդ տանկերի աշտարակներին հայերենգլխատառերով գրվեց Սասունցի Դավիթ։
«Սասունցի Դավիթ»-ի անձնակազմերում կային նաև [[հայ]]եր, որոնցից [[Սարգիս Նահապետյան]]ը
պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով, իսկ [[Միխայիլ Ստեփանյան]]ը՝ Խիզախության համար մեդալով։
|