«Ագուստին Էստևե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Ագուստին Էստևեն ծնվել է 1753 թվականի մայիսի 12-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ [[Ռետաբլո]] նկարիչ [[Ագուստին Էստևե Տոռալբա]]յի և [[Մարիա Մարկես]]ի որդին է։ Սերում էր մի ընտանիքից, ում գեղարվեստական արմատները գալիս են 15-րդ դարից։
 
1768 թվականին ընդունվել է Վալենսիայի [[Սան Կառլոսի գեղարվեստի ակադեմիա]], իսկ 1770 թվականին տեղափոխվում է [[Մադրիդ]]՝ [[Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա]]յում սովորելու, որտեղ 2 տարի անց գծանկարի համար մրցանակ ստացավ։ 1778 թվականին նույն ակադեմիայում ևս մեկ մրցանակ ստացավ, այս անգամ գեղանկարչության համար<ref>{{Web journalJournal | author = Martín S. Soria | title = Agustín Esteve y Goya | Journal = The Art Bulletin, Vol. 25, nº 3)| Place = Valencia| year = 1943| pages = 239-266| isbn =}}</ref>։ Ազդվել է [[Ֆրանսիսկո Բայեու]]ից, [[Մարիանո Սալվադոր Մաելյա]]յից և [[Ռաֆայել Մենգս]]ից, թեև [[Գոյա Ֆրանցիսկո|Գոյան]] էր (ում հետ ծանոթացավ 1775 թվականին և սկսեց համագործակցել), ով մեծապես ազդել է նրա վրա։ Ազդված լինելով արագոններից պատճենել է նրանց բազում կտավներ։ Նրա գլուխգործոցներից են մարկիզ Սան Անդրես դե Պարմայի, Կոմսուհի Լերենայի, Խոսեֆա Պիսկատորի Դիաս դե Լավանդերոյի կտավները։ 1780 թվականի հունիսի 14-ին նշանակվեց արքունիքի նկարիչ։ Ստանում էր 6000 ռեալ աշխատավարձ․ մյուս նկարիչները ստանում էին 15 000, իսկ Գոյան՝ 55 000։
 
1800 թվականին դարձավ Սան Կառլոսի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, և չնայած Անկախության համար պատերազմին՝ նոր արքան 1815 թվականին նրան տեղափոխեց [[Վալենսիա]], որտեղից էլ վերադարձավ Մադրիդ։