«Երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 3822284 խմբագրումը, որի հեղինակն է՝ 212.34.244.52 (քննարկում) մասնակիցը
Տող 65.
Իր զարգացման վաղ շրջանից մինչև հիմա ջազը ներառել է 19-20-րդ դարերի ամերիկյան պոպուլյար երաժշտությունից տարրեր։ Ջազը ի սկզբանե սնել է մի շարք ենթաժանրեր՝ Նոր Օռլեանի Դիքսիլենդից (1910-ականներ) մինչև 1970-ականներն ու 1980-ականների ջազ-ռոք ֆյուժն։
Ռոք երաժշտությունը պոպուլյար երաժշտության ժանր է, որը ձևավորվել է 1960-ականներից՝ 50-ականների ռոք ընդ ռոլ, ռոքաբիլի, [[բլյուզ]] և քանթրի երաժշտություններից։ Ռոքային ձայնը հաճախ կապվում է էլեկտրական կիթառի կամ ակուստիկ կիթառի հետ։ Այստեղ օգտագործվում են ուժեղ ենթաբիթեր՝ էլեկտրական բաս կիթառի ռիթմային բաժնով և ստեղնաշարային գործիքներով (երգեհոն, [[դաշնամուր]] կամ անալոգային և թվային սինթեզատորներ և համակարգիչներ)։ 1960-ականներին և 70-ականների սկզբին ռոք ժանրը ճյուղավորվեց տարբեր ենթաբաժինների՝ բլյուզ ռոքից և ջազ-ռոք ֆյուժնից մինչև պրոգրեսիվ ռոք և ռոքի փորձառական ժանրերի տարբեր տեսակներ։
նշանակում է «Լեոնարդոն՝ պարոն Պիերոյի տղան Վինչիից»։
 
Ծնվել է Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող Վինչի քաղաքի մոտակա Անկավինո գյուղակում։ Լեոնարդոյի հայրը 25-ամյա նոտար Պիերոն էր, իսկ մայրը՝ Կատերինան, գեղջկուհի էր, որի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ՝ ոչ ազգանունը, ոչ տարիքը և ոչ էլ արտաքին տեսքը։ Լեոնարդո դա Վինչին ծնվել է 1452 թ. ապրիլի 15-ին։
 
Ֆլորենցիայում 1476 թ. սկսած աշակերտել է Անդրեա դել Վերոկքիոյին։ Հետագայում լքելով Ֆլորենցիան Լեոնարդոն՝ որպես ճարտարապետ, հիդրավլիկայի, պաշտպանական շինությունների և մեքենաների մասնագետ ծառայել է Միլանի դուքս Լուդովիկո Մորոյին։ Չնայած Լեոնարդոն ապօրինի ծնված երեխա էր, սակայն Պիերոն անմիջապես ճանաչել է հայրությունը և նույնիսկ ներկա գտնվել իր որդու կնքման արարողությանը։ Ծննդից հետո Լեոնարդոյին մոր հետ միասին ուղարկում են Անխիանո գյուղ, որտեղ վերջինս բնակվում է շուրջ 4 տարի, որի ընթացքում Պիերոն ամուսնանում է իր չորս կանանցից առաջինի հետ։ 16 տարեկան այդ աղջնակը սոցիալապես ավելի բարձր դիրք էր գրավում, քան Լեոնարդոյի մայրը, սակայն, դժբախտաբար, վերջինս անպտուղ էր։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Պիերոն ընդունում է որդուն իր տանը, որտեղ Լեոնարդոն սկսում է ապրել մեծաքանակ հարազատների հետ միասին։ Այդ շրջանի հետ է կապված Լեոնարդո-գեղանկարչի ստեղծագործության ծաղկումը։
 
Մանրամասներ կյանքի վերաբերյալ[խմբագրել]
Ինժեներ, տեխնիկ, անատոմ, հեռանկարի մասնագետ Լեոնարդոն բազմակողմանիության ինչ-որ հրաշք դարձավ։ Ուսումնասիրության առարկա դարձող ամեն մի բնագավառում նա կանոնավորապես ընդլայնում ու խորացնում էր իր գիտելիքները, ստուգում փորձով ու կապ ստեղծում մաթեմատիկայի հետ։ Նրա գիտելիքները վիթխարի էին։
 
Նկարիչը՝ չհանդուրժելով անարդարությունը, գժտություններն ու անմիաբանությունը, իր ողջ կյանքում ստիպված էր թափառել. աշխատել է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, Վենետիկում։ Նյութական իսկական ապահովվածություն նա Իտալիայում երբեք չունեցավ, այնպես, ինչպես ունեին Տիցիանը, Ռաֆայելը, Միքելանջելոն կամ նույնիսկ իր համեմատությամբ այնպիսի մի համեստ նկարիչ, ինչպես Ջուլիո Ռոմանոն։ Իսկ ժամանակ առ ժամանակ նա Իտալիայում իրեն իսկապես ավելորդ էր զգում։ Ճանաչված չլինելը, կուլտուրապես միայնակության զգացումը նրա ողբերգությունն էր։ 1517 թ.-ին Ֆրանսուա I թագավորի հրավերով, որպես «թագավորական առաջին նկարիչ, ճարտարապետ և մեքենաշինարար», տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։
 
Նախագծել է Տուր–Բլուա–Սաոն ոռոգման ջրանցքը և ճարտարապետական գլուխգործոց Շամբորի դղյակը։
 
Ֆլորենցիայում նկարչության ու քանդակագործության ընդհանուր ուղղությունը ռեալիզմն էր, քանզի այն հիանալիորեն համապատասխանում էր ֆլորենտական բուրժուազիայի շահերին ու ճաշակին։ Եվ հետևաբար Լեոնարդոն նույնպես ռեալիստ էր։ Նրա տարերքը ստեղծագործությունն էր, իսկ մեթոդը՝ գիտական հետազոտությունն ու ստացված արդյունքների ստուգումը փորձի միջոցով։
 
Լեոնարդոն ոչինչ չէր հորինում և ոչինչ հիշողությամբ չէր նկարում։ Նա ասում էր՝
 
Aquote1.png Այն վարպետը, որը իրեն կներշնչի, թե կարող է իր հիշողության մեջ պահպանել բնության բոլոր ձևերն ու ստեղծագործությունները, ինձ վերին աստիճանի տգետ կթվար, քանզի բնության ստեղծագործություններն անվերջ են, իսկ մեր հիշողությունն այնքան անսահման չէ, որ ամեն ինչի բավարարի։ Aquote2.png
 
 
 
Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին Երևանում
Այդ պատճառով էլ նա միշտ փոքրիկ նոթատետրեր ու ալբոմներ էր պահում, որոնք, հենց որ վերջանում էին, նորով էր փոխարինում։
 
 
Կլո Լյուսե ամրոցը՝ Լեոնարդո դա Վինչիի մահվան վայրը
Ֆլորենցիան Լեոնարդոյին տեսնում էր միշտ անթերի հագնված։ Նա քաղաքում քայլում էր հպարտ։ Բարձրահասակ էր, գեղեցիկ, շեկ, խնամված մորուքով, բերետը գլխին, հագին՝ բաճկոն, ուսերին՝ կարճ կարմիր թիկնոց, իսկ գոտկից կախված շղթային միշտ ամրացված էր փոքրիկ մի ալբոմ, ուր ճեպանկարներ էր անում ու նոթեր գրառում։ Դեմքը պարզ էր, կարծես ոչ մի նոթ չարտահայտող։ Իր կյանքից նա ոչ ոքի չէր գանգատվում, պատվերների ետևից չէր վազում, իսկ տրված պատվերներն էլ չէր շտապում ավարտել։ Կարող էր թվալ, որ նա մեծահարուստի նման է աշխատում և մեծահարուստի նման էլ ապրում։ Իսկ Լեոնարդոն աղքատի պես էր ապրում և աշխատում էր գիտնականի նման, ոչ թե «կուտակողի»։
 
 
Լեոնարդո դա Վինչիի հուշարձանը Ամբուազում (Ֆրանսիա)
Երբ Լեոնարդոյին որևէ աշխատանք էր հանձնարարվում, նա ինքն էր անձամբ մշակում պլանը, շատ էլ հաշվի չնստելով պատվերի պայմանների հետ։ Լեոնարդոն, սակայն, աստիճանավոր տգետ ամբոխին միշտ էլ անհասկանալի է թվացել, և նրան շատ անգամ են մեղադրել կախարդ լինելու և քրիստոնեական աշխարհի մայրաքաղաքը պղծելու համար, դիակներ հերձելու և հերետիկոս լինելու համար։
 
Սակայն կային նաև մարդիկ, որոնք նկատեցին Լեոնարդոյի և իր նախնիների տարբերությունը։ Նրա անունը հիշատակվում է իր ժամանակի 5 խոշորագույն նկարիչների շարքում՝ Մանտենիա, Ջորջոնե, Լեոնարդո, Ռաֆայել, Միքելանջելո։ Վազարին Լեոնարդոյին դնում է իտալական արվեստի նոր շրջանի սկզբին։ Վերածննդի դասական արվեստը սկսվում է Լեոնարդոյով։
 
1519 թվականի ապրիլի 23-ին նա մարդ ուղարկեց նոտարին կանչելու և թելադրեց իր կտակը։ Կտակի ամենակարևոր կետն այն էր, որ բոլոր ձեռագրերը, որպես սեփականություն, անցնում էին Ֆրանչեսկո Մելցիին, «միլանցի ազնվականին»՝ «ի պարգև իր համար թանկագին ծառայությունների՝ ցույց տրված անցած ժամանակներում»։ Եղբայրները ստացան Ֆլորենցիայում պահպանվող 400 սկուդին և Ֆիեզոլյան կալվածքը, որը նա դատարանի միջոցով նրանցից վերցրել էր 1507 թվականին։
 
Մի քանի օր անց՝ 1519 թվականի մայիսի 2-ին Լեոնարդոն, ինչպես վայել է բարի կաթոլիկին, հաղորդություն ընդունեց և վախճանվեց։ Երկու օր հետո նրան թաղեցին Ամբուազի եկեղեցիներից մեկում։ Մելցին Լեոնարդոյի ձեռագրերից դուրս բերեց նկարչությանը վերաբերող գրառումների մի մասը, ցրված նոթերը մի կերպ համակարգեց և հրատարակեց «Նկարչության մասին տրակտատ» խորագրով։
 
Որպես գիտնական և ճարտարագետ՝ դա Վինչին դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները։ Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր։
 
Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը։ Սակայն տեխնիկայի ցածր մակարդակի պատճառով Դա Վինչին չի կարողացել իրականացնել իր նորարարական մտահղացումները։
 
Նրա գրական երկերի մեծագույն մասը հավաքված է խոշոր գրապահոցներում՝ Փարիզում, Բրիտանական թանգարանում, Վինձորի գրադարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Միլանի Ամբրոզիանում և այլուր։ Դրանց զգալի մասը հրատարակված է։
 
Ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1481-1482 թթ. Լեոնարդոն այցելել է Կիլիկյան Հայաստան։ ‌[փա՞ստ] Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին։ Նկարչի՝ Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր Տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Սուրբ Հռիփսիմե եկեղեցու, Իրինդի և Ավանի եկեղեցիների նրա էսքիզները։ Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը։ ‌[փա՞ստ]
 
Ստեղծագործությունները[խմբագրել]
1503 թ.-ին նա ստեղծել է իր ամենանշանավոր գործերից մեկը՝ «Մոնա Լիզան» («Ջոկոնդա»)։ Երիտասարդ կնոջ երազկոտ, խոհուն, առեղծվածային, փոքր-ինչ թախծոտ թեթևակի ժպիտը բացահայտում է բնորդուհու ներաշխարհը։ Մոնա Լիզան պատկերված է բնապատկերի մեջ. հեռավոր սարերը, երկինքը, գետը, ծառերն ասես տարածված են մշուշում։
 
Նկարչի համար բնությունն ու մարդն անբաժանելի են։ Դրա վկայությունն է նաև «Աստվածամայրը քարանձավում» (1483–94 թթ.) կտավը, որի կերպարները նույնպես բնապատկերի մեջ են և ստեղծում են յուրահատուկ հուզական միջավայր։ Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում հայտնաբերել են թռչող ապարատի, սուզանավի, ավտոմատ ջուլհակահաստոցի և ուղղաթիռի գծագրեր, ջրանցքների, մետաղահալման վառարանների ու գլոցահաստոնների, տպագրական հողափոր մեքենաների նախագծեր։ Լեոնարդոն մահից հետո թողել է 7000 ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել։
 
Պատկերասրահ[խմբագրել]
 
«Կզաքիսով տիկինը» (1483-85, Ազգսյին թանգարան, Կրակով)
 
Մարդկային սաղմի պատկերներ
 
Մարդու սաղմ
 
«Պաչոլիի ափսեն»
 
«Մադոննա Լիտա»
 
«Մադոնա Բենուա»
 
«Մադոննան մեխակով»
 
Էտյուդ «Ճակատամարտ Անդրիարիի մոտակայքում» շուրջը
 
«Ավետիս»
 
«Մոնա Լիզա»
 
«Վիտրուվյան մարդ»
Գրականություն[խմբագրել]
Ալեքսեյ Կարապետի Ջիվելեգով «Լեոնարդո դա Վինչի», «Սովետական գրող», հրատ. Երևան 1986 թ.
Արտաքին հղումներ[խմբագրել]
Լեոնարդո դա Վինչիի գործերը flash ֆորմատով
Լեոնարդո դա Վինչի. Մարդն ըստ Վիտրուվիոսի (Vitruvian man) (հոդված)
Լեոնարդո դա Վինչի. Նկարչություն, երաժշտություն և պոեզիա (հոդված)
Վիիքպահեստ Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեոնարդո դա Վինչի կատեգորիայում։
Կատեգորիաներ: Անձինք այբբենական կարգովՆկարիչներ այբբենական կարգով1452 ծնունդներ1519 մահերԻտալացի գիտնականներԻտալացի նկարիչներԻտալացի բուսակերներԻտալացի ճարտարագետներԻտալացի ճարտարապետներԻտալացի քանդակագործներԱնձինք թղթադրամների վրաԱնձինք մետաղադրամների վրաԱպրիլի 15 ծնունդներՄայիսի 2 մահերՃարտարապետներ այբբենական կարգովՃարտարագետներ այբբենական կարգով
Նավիգացիոն ցանկ
աւանդականԴուք չեք մտել համակարգՔննարկում այս IP-հասցեի համարContributionsՍտեղծել մասնակցային հաշիվՄուտք գործելՀոդվածՔննարկումԿարդալԽմբագրելԴիտել պատմությունը
 
== Կատարում ==