«Խոսե Մուխիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 50.
 
==Կենսագրություն==
Մուխիկան ունի [[Իտալիա|իտալական]] ծագում։ Նա եղել է ձախ արմատական [[Տուպամարոս]] պարտիզանական շարժման մասնակից, բանտերում է անցկացրել 14 տարի։ 1985 թ.թվականին ազատ է արձակվել և 1994 թ.թվականին ընտրվել պատգամավոր, ապա՝ սենատոր։ Ձախակողմյան ''Լայն ֆրոնտ'' կոալիցիայի անդամ է։ [[2005]] թ-ից [[2008]] թ-ըթվականներին եղել է [[Ուրուգվայ]]ի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության [[նախարար]], այնուհետև` [[սենատոր]]։ [[2009]] թվականին եղել է ընդարձակ ճակատի թեկնածու։ Ընտրությունների երկրորդ փուլում՝ [[նոյեմբերի 29]]-ին հաղթեց իր հիմնական հակառակորդին և ընտրվեց Ուրուգվայի [[նախագահ]]։ 2010 թվականի մարտի 1-ից պաշտոնապես դարձավ Ուրուգվայի նախագահ։ [[2014]] թվականին Մուխիկան առաջադրվեց [[Նոբելյան մրցանակ|Նոբելյան խաղաղության մրցանակ]]ի Ուրուգվայում [[մարիխուանա]]յի օգտագործման թույլատվության օրենքի ստորագրման համար<ref name="պաշտոնավարություն">[http://www.people.am/jose-mujica/ պաշտոնավարություն]</ref>: Պաշտոնավարել է մինչև [[2015]] թվականի [[մարտի 1]]-ը։
Նրան հայրենակիցներն անվանել են «el presidente mas pobre», որ նշանակում է «ամենաղքատ նախագահ»: [[Պետություն]]ից ստացած 12.500 դոլարից նա իրեն է պահել միայն 1.200 դոլար՝ ընթացիկ [[ծախս]]երի համար, իսկ մնացած 90 տոկոսը [[բարեգործություն]] է արել։
{{քաղվածք|Այս գումարն ինձ լիովին բավարարում է, որովհետև շատ ուրուգվայցիներ ավելի ցածր [[աշխատավարձ]] են ստանում:|Մուխիկա Կորդա}}