«Շմավոն Թորոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Շմավոն Թորոսյան''' ([[1926]], [[ապրիլի 7]] - [[1984]], [[հոկտեմբերի 18]]) - հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952-ից։
 
Ծնվել է [[ՀԽՍՀ]] [[Ախուրյանի շրջան]]ի [[Ոսկեհասկ]] գյուղում։ 1948-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948-51-ին աշխատել է Ախուրյանի շրջանի ժողկրթբաժնում որպես տեսուչ, 1951-67-ին՝ որպես ռադիոթղթակից, ապա Լենինականի ռադիոինֆորմացիայի պատասխանատու խմբագիր։ 1966-81-ին եղել է Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1945-ին Ախուրյանի «Կոլտնտեսական» շրջանային թերթում։ [[Ռուսերեն]] առանձին գրքով լույս են տեսել նրա «Կյանք, սիրում եմ քեզ» ([[Մոսկվա]], 1962), «Մարդ, քեզ հետ եմ» (Մոսկվա, 1974) բանաստեղծությունների ժողովածուները։ Մահացել է [[Լենինական]]ում։<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 198}}</ref>