«Արարատ Երևան ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
ararat armenia
 
ararat clab armenia
 
== Գործունեություն ==
Առաջին նվաճմանը ակումբը հասել է հիմնադրմանից 5 տարի անց՝ նվաճելով [[Հայաստանի ֆուտբոլի գավաթ]]ը, որի իրավահաջորդը ներկայումս գործող [[Հայաստանի Անկախության Գավաթ|Հայաստանի անկախության գավաթն]] է։ [[1954 թվական]]ին այն ժամանակվա Երևանի «Սպարտակը» [[ԽՍՀՄ]] տարածքում իր առաջին բարձունքին է հասնում՝ մասնակցելով ԽՍՀՄ գավաթի եզրափակչին։ Սպարտակցիների մրցակիցը [[Կիև]]ի «Դինամոն» էր, որը և մեծ դժվարությամբ տիրանում է գավաթին։ [[1971 թվական]]ից սկսվում են արդեն Երևանի «Արարատի» ոսկե տարիները։ Նախ նույն թվականին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալներին։ Հաջորդ տարի թիմի ղեկին է կանգնում ամբողջ ԽՍՀՄ-ում ճանաչված նախ ֆուտբոիստ, [[Մոսկվա]]յի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, այնուհետև փայլուն մարզիչ [[Նիկիտա Սիմոնյան]]ը։ Վերջինս էլ սկիզբ է դնում 73-յան երազներին։ Թիմը հասնում է անհավանական հաջողությունների. ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներ… Դա մեծագույն նվաճում էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, որը ռուսներն անվանեցին. «Հայկական ֆուտբոլի բում»։