«Նիկոլայ Վվեդենսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
| բնագիր անուն = Николай Введенский
}}
'''Նիկոլայ Եվգենևիչ Վվեդենսկի''' ({{lang-ru|Николай Евгеньевич Введенский}}, [[ապրիլի 16]], [[1852]] — [[սեպտեմբերի 16]], [[1922]]), ռուս ֆիզիոլոգ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ ([[1908]] թվական)։ Ի․ Սեչենովի աշակերտը։
 
[[1872]] թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարան և ավարտել է [[1879]] թվականին ([[1874]] թվականին բանտարկվել է ուսանողական հեղափոխական խմբակների աշխատանքներին մասնակցելու համար)։ Աշխատել է [[Գերմանիա]]յի, [[Ավստրիա]]յի և [[Շվեյցարիա]]յի ֆիզիոլոգիական լաբորատորիաներում ([[1881]], [[1884]], [[1887]] թվականներին)։ 1884 թվականից եղել է Պետերբուրգի համալսարանի պրիվատդոցենտ, [[1895]] թվականից՝ օրդինար պրոֆեսոր, [[1889]] թվականից մինչև կյանքի վերջը՝ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Միաժամանակ ֆիզիոլոգիա է դասավանդել կանանց բարձրագույն դասընթացներում և պսիխոներոլոգիական ինստիտուտում։ Վվենդսկու գիտական հետազոտությունները վերաբերում են ֆիզիոլոգիայի ընդհանուր հարցերին։ Նա ուսումնասիրել է տարբեր գրգռիչների ազդեցությունը կենդանի հյուսվածքների վրա։ Արտածելով նյարդի կենսահոսանքները՝ Վվենդսկի առաջինը հայտնաբերեց (հեռախոսային սարքի օգնությամբ, 1884 թվական) նյարդի դրդման ռիթմիկությունը, վերլուծեց մկանային կծկման և նյարդի հոգնելիության պարբերականությունը։ Համեմատելով դրդման ռիթմերը նյարդում և մկաններում՝ Վվենդսկի [[1886]] թվականին բացահայտեց գրգռման օպտիմումը և պեսիմումը, հաստատեց, որ գրգիռը զգալիորեն ուժեղացնելիս կամ հաճախացնելիս մկանի կծկումը թուլանում է (պեսիմումի երևույթ)։ Դրա հիման վրա ձեակերպեց հյուսվածքների հարաբերական ֆունկցիոնալ շարժունության՝ ''լաբիլության'' օրենքը։ Վվենդսկի պարզեց ժամանակի գործոնի դերը դրդման զարգացման պրոցեսում, նկարագրեց դրդման ոիթմի փոխակերպումը՝ քիմիական և ֆիզիկական ազդակներով նյարդը գրգռելիս։ Պարաբիոզի ուսմունքում Վվենդսկի ցույց տվեց դրդման և արգելակման պրոցեսների միասնությունը։ Վվենդսկի առաջավոր մատերիալիստական ուղղության ներկայացուցիչ էր ֆիզիոլոգիայում և ֆիզիոլոգիական գիտ․ դպրոցի հիմնադիրներից։ [[1900]] թվականին նա ընտրվել է [[Փարիզ]]ի բժշկական կոնգրեսի պատվավոր պրեզիդենտ։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}
 
{{DEFAULTSORT:Վվեդենսկի, Նիկոլայ}}
 
[[Կատեգորիա:Ռուս ֆիզիոլոգներ]]