«Նիկոլայ Շչորս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Նիկոլայ Ալեքսանդրովիչ Շչորս''' ([[1895]]-[[1919]] թվականներ), [[1918]]-[[1920]] թվականների [[քաղաքացիական պատերազմ]]ի հերոս։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
 
Ավարտել է ռազմական բուժակների դպրոց [[Կիև]]ում ([[1914]]) և ռազմական ուսումնարանի դասընթացներ [[Պոլտավա]]յում ([[1916]] թվական)։ Մասնակցել է [[առաջին համաշխարհային պատերազմ]]ին ([[1914]]-1918 թվականներ)։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան]] սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո, 1918 թվականին իր ծննդավայրում՝ Սնովսկում ([[Չեռնիգով]]ի մարզ) կազմակերպել է պարտիզանական ջոկատ, 1918 թվականի սեպտեմբերին՝ առանձին պարտիզանական ջոկատներից՝ Բոգունի անվան 1-ին Ուկրաինական խորհրդային գունդը, որը նրա հրամանատարությամբ կռվել է գերմանական ինտերվենտների և հետմանականների դեմ։ 1918 թվականի [[նոյեմբերի 1]]-ին Ուկրաինական խորհրդային դիվիզիայի 2-րդ բրիգադի (որը Ուկրաինական դիրեկտորիայի զորքերից ազատագրեց [[Կիև]]ը, Չեռնիգովը, [[Ֆաստով]]ը) [[հրամանատար]]ն էր։ [[1919]] թվականի փետրվարին նշանակվել է Կիևի պարետ։ 1919 թվականի [[օգոստոսի 1]]-ին [[Ուկրաինական խորհրդային դիվիզիա |Ուկրաինական խորհրդային դիվիզիա]]ն, այնուհետև 44-րդ՝ հրաձգային դիվիզիան՝ Շչորսի հրամանատարությամբ կռվել են պետլյուրականների և լեհական զորքերի դեմ։ Սպանվել է մարտում, [[օգոստոսի 30]]-ին։ Շչորսը տաղանդավոր զորավար էր, աչքի էր ընկնում անձնական խիզախությամբ։
 
{{Արտաքին հղումներ}}
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}