«Ժան Պոլ Մարատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Շվեյցարիա]]յում։ [[1759]] թվականից հաստատվել է Ֆրանսիայում, ուսումնասիրել է բնական և փիլիսոփայական գիտությունները, կրել լուսավորիչներ [[Ժան Ժակ Ռուսո]]յի և Շ. Մոնտեսքյոյի գաղափարական ազդեցությունը։ [[1765]] թվականին տեղափոխվել է [[Մեծ Բրիտանիա]], զբաղվել բնական գիտություններով և [[բժշկություն|բժշկությամբ]]։ [[1775]] թվականին [[Էդինբուրգի համալսարան]]ը նրան շնորհել է բժշկության դոկտորի գիտական աստիճան։ [[1775]] թվականին [[Ամստերդամ]]ում լույս է տեսել Մարատի «Մարդու մասին...» բնափիլիսոփայական երկը, որին բացասաբար վերաբերվեցին [[Դենի Դիդրո|Դ. Դիդրո]]ն և [[Վոլտեր]]ը, նրանում արտահայտված [[հակամատերիալիզմ|հակամատերիալիստական ուղղության]] համար։ Մարատի առաջին քաղաքական երկը՝ «Ստրկության շղթաները» (անգլ.), լույս է տեսել [[1774]] թ., որտեղ հեղինակը քննարկել է հեղափոխության անխուսափելիության և հեղափոխական պայքարի հարցերը։ Այդ առաջավոր գաղափարները նա զարգացրել է քաղաքական-իրավաբանական «Քրեական օրենսդրության նախագիծ» ([[1780]]) աշխատության մեջ։ [[1776]] թվականից վերադարձել է [[Փարիզ]], զբաղվել է բժշկությամբ ն [[ֆիզիկա]]յով։ [[Հեղափոխություն]]ը սկսվելուն պես նա թողել է գիտությունը և նվիրվել ապստամբ ժողովրդի գործին։ [[1789 թվականի սեպտեմբեր]]ից հրատարակել է «Ժողովրդի բարեկամ» [[թերթ]]ը, որի էջերում հետևողականորեն պաշապանել է հեղափոխության զարգացման խնդիրները, մերկացրել նրա դավաճաններին (Ժ. Նեկկեր, 0. Միրաբո, Մ. [[Լաֆայեա]]), ինչպես նաև ժիրոնդիստների քաղաքականությունը։ Հալածվելով իշխանություններից՝ [[1790]] թվականից անցել է ընդհատակ։ Հիմնական խնդիր ունենալով քաղաքական հարցերը՝ Մարատը մշակել է նաև հեղափոխության սոցիալական խնդիրները, հետևողականորեն պաշապանելով ժողովրդի և հատկապես ունեզուրկ խավերի շահերը, որով ձեռք է բերել մեծ ժողովրդականություն։ [[1792]] թվականին ընտրվել է [[Կոնվենտ]]ում։ Հեղափոխական ուժերը համախմբելու նպատակով Մարատը «ժողովրդի բարեկամ» թերթը վերանվանել է «Ֆրանսիական հանրապետության լրագիր»՝ կոչ անելով մոռանալ կուսակցական տարաձայնությունները, միավորել բոլոր ուժերը հանուն հանրապետության փրկության։ Ժիրոնդիստները չընդունեցին Մարատի առաջարկները և [[1793]] թվականի ապրիլին Կոնվենտի որոշմամբ Մարատին ձերբակալեցին (հակառակ նրա դեպուտատական անձեռնմխելիության) ն հանձնեցին հեղափոխական արիբունալին, որտեղ Մարատն արդարացվեց և հաղթականորեն վերադարձավ Կոնվենա։ [[Ռոբեազիեր]]ի հետ (երկուսով գլխավորում էին յակոբինյաններին) ղեկավարեց ընդդեմ ժիրոնդիսաների [[1793]] թվականի մայիսի 31-ի-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության նախապատրաստությունը։ Սակայն ծանր հիվանդությունը թույլ չտվեց Մարատին ակտիվորեն մասնակցել Կոնվենաի գործունեությանը յակոբինյան դիկտատուրայի հաստատումից հետո։ Բայց հիվանդ Մարատը շարունակել է հրատարակել իր թերթը։ Սպանվել է ժիրոնդիստների դրդմամբ՝ [[Շարլոտ Կորդե]]ի ձեռքով։ Մարատի թաղումը վերածվել է քաղաքական մեծ ցույցի։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ}}