«Գագիկ Գինոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ց: → ց։ (67)
Տող 108.
=== Ավանդական երգ ու պար ===
==== «Վան» և «Ակունք» ====
Գագիկ Գինոսյանն [[1987]] թվականից սկսել է պարել [[Հայրիկ Մուրադյան]]ի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։ Այդ մասին ինքը՝ Գագիկ Գինոսյանը, պատմում է, որ պարի հետ իրեն կապել է իր ուսանողական ընկերը, ում սիրած աղջիկը հաճախում էր պարի խմբակի։ Ընկերոջ խնդրանքով՝ Գագիկն ընկերակցել է զույգին՝ հույս ունենալով, որ պարուսույցն իրեն չի ընդունի։ Սակայն պարուսույց Հայրիկ Մուրադյանն իր մարգարեական հեռատեսութեամբ Գագիկին ընդմիշտ կապել է պարերին<ref>[http://www.hraparak.am/2010/11/01/vorpeszi-pare-chdarna-grabar/?p=2519 «Որպէսզի պարը չդառնայ գրաբար»]</ref>:
 
[[1987]]-[[2001]] թվականներին «Վան», «Անդովկ», «Ակունք» խմբերի համերգային ծրագրերի շրջանակներում մասնակցել է արտերկրեա մի քանի շրջագայությունների և դարձել 4 տարբեր միջազգային փառատոնների դափնեկիր՝ [[1996]] թվականից [[Իտալիա]]յի [[Լիկատա]] քաղաքում երրորդ միջազգային և [[Պիետրապերցիա]] քաղաքի փառատոններում, 1999 թվականին [[Ռումինիա]]յի [[Յասսի|Եասս]]ի քաղաքում հինգերորդ միջազգային «Կատալինա» և [[Խորվաթիա]]յի [[Կառլովաց]] քաղաքում՝ [[ՅՈՒՆԵՍԿՕ|ԻՒՆԵՍԿՕ-յի]] նշանաբանի տակ անցկացուող երկրորդ միջազգային փառատոններում։