«Շիզոիդ անձնային խանգարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Շիզոիդ անձնային խանգարում''', անձնային խանգարում, որին բնորոշ է հուզականորեն հագեցած հարաբերություններից խուսափումը՝ ներամփոփման, ֆանտազիաներին տրվելու ճանապարհով։ Բացի դրանից, շիզոիդ անձնային խանգարմամբ մարդիկ հաճախ հակված են նշանակություն չտալ սոցիալական նորմերին։ Զսպվածություն, ոչ սոցիաբիլություն, [[հումոր]]ի զգացման բացակայություն, գերզգայունություն, հեշտությամբ [[տագնապ]]այնության առաջացում։ Հաճախ ֆիքսված են որոշկի նեղ ոլորտի [[հետաքրքրություն]]ների վրա։ Այսպիսի ֆիքսացիան կրում է կպչուն կամ դոմինանտող բնույթ, ինչը կարող է իր դրական կողմն ունենալ։ Այսպիսի մարդիկ հակված են իրենց դոմինանտող գաղափարի հետ կապ չունեցող փաստերը, խնդիրները դիտարկել վերջինիս պրիզմայով։ Այս առանձնահատկությունը անսպասելի, անկանխատեսելի, փոխազդեցությունների հաստատման պոտենցիալ հնարավորություն է ներառում։ Արդյունքում, նրանք [[հանճար]]եղություն են դրսևորում [[գիտելիք]]ների իրենց ոլորտում։ Շիզոիդ [[անձ]]անց կողմից օգտագործվող առաջին պաշտպանությունը «շիզոիդ ֆանտազիաներն են», որոնք արտահայտվում են իրականությունից կտրվելու և [[Երևակայություն|երևակայության]] աշխարհ մտնելու մտնելով։ Երկրորդային տարբերակը ինտելեկտուալիզացիայի օգտագործումն է, ինչը թույլ է տալիս խուսափելու անցանկալի հուզական ապրումներից։
== Ախտորոշում ==
=== ICD-10 ===
Տող 9.
* Չհամարակալած ցանկի տարր
* Անընդունակություն՝ դրսևորելու ջերմ [[զգացմունք]]ներ այլ մարդկանց նկատմամբ, հավասարապես նաև [[զայրույթ]],
* Թույլ պատասխան ռեակցիա ինչպես գովաբանությանը, այնպես էլ քննադատությանը,
* Աննշան [[հետաքրքրություն]] [[սեռական հարաբերություն]]ների նկատմամբ,
* [[Ֆանտազիա]]ներով և ինտրոսպեկցիայով խիստ տարվածություն,
Տող 19.
DSM-4-ում շիզոիդ անձնային խանգարումը բնութագրվում է սոցիալական հարաբերությունների նկատմամբ անտարբերությամբ (ինդիֆերենտություն) և հուզական ապրումների և արտահայտումների դիապազոնի նեղացմամբ։ Բնորոշ ախտանշաններն են.
* Որևէ սերտ միջանձնային հարաբերություն հաստատելու ցանկության, ձգտման բացակայություն։ Այսպիսի խանգարմամբ մարդը հաճույք չի ստանում ոչ միայն հեռու մարդկանց, այլրև [[ընտանիք]]ի անդամների փոխազդեցությունից։ Նա, կարծես թե, ընտանիքի անդամ չէ։
* Միայնակ [[աշխատանք]]ի հետ կապված ակտիվությունների նախընտրում։ Ընտրվում են գործունեության այնպիսի տեսակներ, որոնք բացառում են սոցիալական կոնտակտները և հնարավորություն են տալիս աշխատելու մեուսացման մեջ։ Դա հետք է թողնում ուսման, և առաջին հերթին, մասնագիտության ընտրության վրա։ Եթե աշխատանքի ընթացքում մարդիկ են հայտնվում անհարմարավետություն են զգում։
* Ուժեղ [[հույզ]]երի հազվադեպ ապրում և արտահայտում։ Նրանց դժվար է ուրախ կամ զայրացած տեսնել։ Նրանք միշտ դիստանտ են, հուզականորեն չներգրավված՝ նույնիսկ դրամատիկ իրավիճակներում։ Հուզական սառնությունը նրանց նկատմամբ բացասական [[վերաբերմունք]] է առաջացնում։
* Ինտիմ հարաբերությունների մեջ մտնելու և սեռական ակտիվություն իրականացնելու ցանկության բացակայություն։
* Քննադատության և խրախուսանքի նկատմամբ ինդիֆերենտ վերաբերմունք, ինչը նրանց խիստ տարբերակում է [[սահմանային անձնային խանգարում|սահմանային]] և [[նարցիստիկ անձնային խանգարում]]ներից։
* Մոտիկ ընկերների և մարդկանց բացակայություն, որոնց նրանք վստահում են՝ բացի առավել մոտ բարեկամներից։
* Նեղացած աֆեկտ։ Հուզական ռեակցիաների սահմանափակ դիապազոնի դրսևորում։ Նրանցից դժվար է ժպիտի կամ հանաձայնության-անհամաձայնության որոշակի հատկանիշներ սպասել։ Նրանք չեն դրսևորում համապատասխան ժեստեր, ոչինչ, որը կհաստատի ապրումակցում ([[էմպատիա]]):
 
Շիզոիդ անձնային խանգարումն առաջանում է սրացած ինտրովերտության ֆոնին՝ կապված միջավայրային գործոնների ազդեցության հետ։ Հիպեռեակտիվություն և զգայունություն ուժեղ խթանման նկատմամբ (մարդաշատություն, ուժեղ աղմուկ և այլն): Երբ գրգռիչները բավական շատ են, ծագում է սպառնալիքի զգացում և թաքնվելու ցանկություն։ Այսպիսի «թաքնվելու» միջոց է երևակայությունների ոլորտ մտնելը։ Շիզոիդ անձինք, կարծես թե, կողմնակի դիտորդներ են, հանդիսատեսներ, աութսայդերներ, որոնք դիտում են ուրիշներկ [[վարք]]ը։ Առաջանում է կյանքից, սեփական ցանկություններից, իրենք իրենցից օտարում։ Առավել արտահայտված ադապտիվ գործընթաց է նրանց համաև [[կրեատիվություն]]ը, ստեղծագործականությունը։ Շիզոիդների հիմնական հոգեբանական [[կոնֆլիկտ]]ը կարող է սահմանվել որպես մոտիկության-դիստանցիայի հավասարակշռության խախտում։ Նրանք կարող են ձգտել մոտիկության, բայց միաժամանակ անընդհատ կործանման սպառնալիք ունենալ։ Այստեղից էլ՝ հեռավորություն պահպանելու ձգտումը սեփական անվտանգության համար։ Շիզոիդ խանգարման համար ամենաբնորոշ հատկանիշներից է [[ասեքսուալություն]]ը՝ չնայած [[սեքս]]ի ընդունակությանը։ Շիզոիդներին բնորոշ է ակնհայտ արհամարանքը սոցիալական սպասումներին. նրանց համար միևնույն է, թե ինչ տպավորություն են թողնում ոիրիշների վրա։ Այսպիսի մարդկանց համար մեծ նշանակություն ունի ինքնագնահատկանը՝ կապված իրենց անհանտական ստեղծագործական ակտիվության հետ, որը մեծապես պայմանավորում է նրանց անձնական ինտեգրացիան, ինքնաարտահայտումը։ Նրանց համար ամենանշանակալին իրենց բնական որակները, նշանակալիությունը դրսևորելն է և սեփական խրախուսանքը ստանալը։ Նրանց ներքին ուղղվածությունն արդյունքի վրա առավել կարևոր է արտաքին գնահատկանից։ Ինքն իրեն գնահատման սեփական ստանդարտները բավական բարձր են։
Տող 30.
== Թերապիա ==
=== Հոգեվերլուծական թերապիա ===
Շիզոիդ անձանց հետ թերապիան ամբողջությամբ ընթանում է հոգեվերլուծական [[հոգեթերապևտիկ ուղղություններ|հոգեթերապևտ]]ի համար հարաբերական հարմարավետության պայմաններում։ Հնարավոր դժվարություններից է այցելուի հետ վերացական-տեսական մակարդակից երկխոսության անցումը։ Դրան հակված են շիզոիդ անձինք, բայց թերապևտը նույնպես կարող է տարվել նման մաներային [[Շփում|շփմամ]]բ։ Դրա հետ մեկտեղ, պահանջել շիզոիդ խանգարում ունեցող մարդուն՝ «հասկանալի, պարզ խոսել», անթույլատրելի է. յուրօրինակ մտածելու անընդունակ թերապևտը կընկալվի շիզոիդ անձի կողմից որպես ոչ էմպատիկ, չհետաքրքրված։
 
== Աղբյուրներ ==
Տող 38.
* Мак-Вильямс Нэнси Психоаналитическая диагностика: Понимание структуры личности в клиническом процессе, 1998.-480с.
* Guntrip, H. (1952) The Schizoid Personality and the External Word. In Schizoid Phenomena. Object Relations and the Self. New York. International Universities Press. 1969.17-48.
* Robbins,A. (1988) The Interface of the Real and Transference Relationship in the Treatment of Schizoid Phenomena. Psychoanalytic Review, 75, 393-417.
* Sullivan,H. (1973) Clinical Studies in Psychiatry. New York. Norton.
* Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.