«Բարդուղիմեոսյան գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Francois Dubois 001.jpg|մինի|Բարդուղիմեոսյան գիշերվա սպանդը]]
'''Բարդուղիմեոսյան գիշեր''' ([[Ֆրանսերեն|ֆր.]]՝ ''massacre de la Saint-Barthélemy'' - ''Սուրբ Բարդուղիմեոսի սպանդը''), [[Կալվինականություն|հուգենոտների]] զանգվածային սպանդը [[1572]] թվականի [[օգոստոսի 24]]-ի գիշերը, որն իրականացվեց Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին [[Ֆրանսիա]]յում։ Ըստ տարբեր գնահատականների՝ զոհվեց շուրջ 30.000 մարդ<ref>[[ԲԵՀԲ]]-ի ''«Բարդուղիմեոսյան գիշեր»'' հոդվածում ասվում է [[Փարիզ]]ում 2000 սպանվածների և ամբողջ [[Ֆրանսիա]]յում՝ շուրջ 30 հազար սպանվածի մասին</ref>։
Ավանդաբար համարվում է, որ ''Բարդուղիմեոսյան գիշերը'' հրահրվել է [[Եկատերինա Մեդիչի]]ի՝ ֆրանսիական թագավոր [[Կառլոս IX Վալուա|Կառլոս IX]]-ի մոր կողմից, իր իտալացի խորհրդատուների մատուցմամբ, որոնցից էին [[Ալբեր դե Գոնդի]]ն և [[Լոդովիկո Գոնզագա]]ն։ Այս փաստը չի ապացուցվել որևէ պատմաբանի կողմից։ ''Ամենայն հավանականությամբ դա ծրագրված գործողություն էր [[Գիզեր]]ի և [[Իսպանիա]]յի թագավոր [[Ֆիլիպ II (Իսպանիայի թագավոր)|Ֆիլիպ II]]-ի կողմից''{{փաստ}}։ Սպանդը տեղի ունեցավ թագավորի քույր Մարգարիտայի և բողոքական [[Հենրիխ Նավարսկի|Հենրիխ Նավարսկու]] ամուսնությունից 6 օր անց, որի առիթով ամենահարուստ և երևելի հուգենոտներից (կալվինականներ) շատերը մեծամասամբ հավաքվել էին [[Փարիզ]]ում։ Նախճիրը սկսվեց [[1572]] թվականի [[օգոստոսի 23]]-ին, Սուրբ Բարդուղիմեոսի օրվա նախաշեմին՝ հուգենոտների ռազմական և քաղաքական առաջնորդ ադմիրալ [[Գասպար Կոլինյի|Գասպար Կոլինյու]] դեմ կատարված մահափորձից երկու օր անց։
 
== Նախապատմությունը ==
Տող 12.
Կայանալիք պսակադրությունը [[Փարիզ]]ում հավաքվելու առիթ դարձավ մեծ թվով անվանի [[Բողոքականություն|բողոքականների]] համար, որոնք եկան ուղեկցելու իրենց արքայազն ''Հենրիխին'' հարսանեկան արարողության ժամանակ։ Բայց Փարիզում տիրում էին հակահուգենոտյան տրամադրությունները, և Փարիզի բնակիչները, որոնց ճնշող մեծամասնությունը [[Կաթոլիկություն|կաթոլիկներ]] էին, հուգենոտ առաջնորդների ներկայությունը անընդունելի որակեցին։ Հենց Փարիզի [[խորհրդարան]]ում որոշվեց քամահրանքով մոտենալ հարսանեկան արարողությանը։ Աշխատավոր կաթոլիկների ատելության մեծացմանը նպաստում էին աղքատ բերքը, հարկերի բարձրացումը<ref>([[Անգլերեն|անգլ.]]) Knecht, pp. 359; Robert Jean Knecht in The French Religious Wars [[1562]]-[[1598]], Osprey Publishing, [[2002]], ISBN 1-84176-395-0</ref>, ուտելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը։ Սովորական քաղաքացիներին վրդովում էր արքայական հարսանիքի առիթով կազմակերպված ցուցադրական շքեղությունը։
[[Պատկեր:Huns 005.jpg|մինի|ձախից|[[Կառլ Գուն]] ''«Տեսարան Բարդուղիմեոսյան գիշերից»'', ([[1870]]), կտավ, յուղաներկ - Տրետյակովյան թանգարան]]
Արքունիքն ինքնին չափազանց մասնատված էր։ Եկատերինա Մեդիչին չստացավ [[Հռոմի Պապ|Հռոմի պապի]] թույտվությունը վերոհիշյալ ամուսնության համար, ուստի ֆրանսիական [[պրելատներ]]ը կանգնած էին ընտրության առջև։ Թագուհուց մեծ ջանքեր պահանջվեցին համոզելու կարդինալ Շառլ դե Բուրբոնին (Բուրբոնների ընտանիքի միակ կաթոլիկին) կատարելու պսակադրության արարողությունը։ Կաթոլիկների մթնոլորտում խմորվում էր հակամարտություն, բայց Գիզերը պատրաստ չէին մրցակցության մեջ մտնելու իրենց հակառակորդների՝ Մոնմորանսի տան դեմ։ [[Փարիզ]]ի քաղաքապետը՝ Ֆրանսուա դը Մոնմարսին, հասկանալով քաղաքում կարգուկանոնը պահպանելու գործում իր անկարողությունը և կանխազգալով պայթյունավտանգ իրավիճակը, պսակադրությունից մի քանի օր առաջ լքեց քաղաքը։
 
== Ծանոթագրություններ ==