«Արսեն Տեր-Օգանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1923 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{ՎՏ}}{{Անձ}}'''Արսեն Արամի Տեր-Օգանով''' ''(Տեր-Օհանյան)'' (ծնվել [[1923]], [[Բաքու]]), [[Խորհրդային Միության հերոս]] ([[փետրվարի 27]], [[1945]]), գվարդիայի ավագ։ ԽՄԿԿ անդամ [[1944]] թվականից։ Արսեն Արամի Տեր-Օգանովը ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտի նավթամեխանիկական ֆակակուլտետը ([[1952]])։
 
[[Հայրենական Մեծ պատերազմ]]ի ժամանակ կամավոր մեկնել է բանակ ([[1941]] թ. հունիս), սովորել Բաքվի զենիթա-հրետանային ուսումնարանում, ապա ծառայել Բաքվի հակաօդային պաշտպանության զորամասերում։ [[1942]] թ. վերջից մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, նշանակվել դասակի հրամանատար։ [[1943]] թվականի սեպտեմբերին մարտնչել է [[Խարկով]]-[[Պոլտավա]] շրջանում, [[1944]] թ. փետրվարին մասնակցել Կորսուն-Շևչենկովսկիում շրջապատված թշնամու խմբավորման ջախջախմանը, այնուհետև, որպես 94-րդ հրաձգային դիվիզիայի 288-րդ Քիշնևյան գնդի 3-րդ գումարտակի գնդացրային ջոկի հրամանատար՝ [[Մոլդովա]]յի, [[Լեհաստան]]ի ազատագրմանը, [[1945]] թ.՝ Օդերի գետանցմանը և [[Բեռլին]]ի գրավմանը։ Հերոսի կոչման արժանացել է [[Վիսլա]]յի ձախ ափին, Սանդոմիրի մոտ թշնամու պաշտպանական բնագիծը ճեղքելու, Պիլիցայի գետանցման և հենակետ նվաճելու մարտերում ցուցաբերած արիության համար։
Տող 8.
 
{{DEFAULTSORT:Տեր-Օգանով, Արսեն}}
 
[[Կատեգորիա:Խորհրդային Միության հերոսներ]]