Բացել գլխավոր ցանկը

Changes

մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Ատամների ոսկրափուտ''' տարածված հիվանդություն ({{lang-lat|caries dentium}}՝ նեխում), որի դեպքում ատամի կարծր [[հյուսվածքներ]]ը փափկում և քայքայվում են՝ առաջացնելով խոռոչ։
Առաջանում է երիտասարդ տարիքում։
 
==Պատճառ==
Պատճառները ոսկրի կամ [[Վերնոսկրի բորբոքում|վերնոսկր]]ի սնուցման խանգարումը և վարակական պրոցեսներն են, որոնք հանգեցնում են ոսկրի մեռուկացման։ Ախտահարված օջախները հետագայում ներծծվում են կամ պոկվում՝ առաջացնելով ոսկրի արատ ([[խոց]])։ Ոսկրափուտով կարող են ուղեկցվել առանձնահատուկ բորբոքային մի քանի պրոցեսներ (օրինակ, [[տուբերկուլոզ]]ը, սիֆիլիսը)։
 
Երեխաների ատամներից հաճախ ախտահարվում են առաջին մնայուն մեծ [[աղորիք]]ները։ Հիվանդության պատճառները վերջնականապես պարզված չեն։ Հաստատված է, որ ատամների ոսկրափուտին նպաստում է ոչ ճիշտ սնուցումը, մեծ քանակությամբ շաքարի օգտագործումը, քաղցր խմորեղենը, սննդում [[վիտամին]]ների, [[կալցիում]]ի և [[ֆոսֆոր]]ի անբավարարությունը, սննդի օրաբաժնում հում բանջարեղենի և մրգերի (որոնք ծամելիս ատամներն ինքնամաքրվում են) բացակայությունը։ Նպաստում է նաև ատամների վատ խնամքը։
 
== Զարգացում ==
Ոսկրափուտի զարգացման [[մեխանիզմ]]ները և կլինիկական դրսևորման ձևերը տարբեր են և պայմանավորված նրա պատճառներով, օջախի տեղադրությամբ և այլն։ Ոսկրի սուր բորբոքային պրոցեսների (օրինակ, օստեոմիելիտի) դեպքում, երբ ոսկրում զարգանում է [[թարախ]]ի օջախ, ոսկրափուտն ընթանում է ընդհանուր թունավորման երևույթներով, և ոսկրն արագ քայքայվում է։
 
== Ախտանիշներ ==
{{ՀԲՀ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ատամների հիվանդություններ]]
266 264

edits