«Ազնվականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (2)
Տող 4.
[[Հայաստան]]ում աշխարհիկ ազնվականության վերնախավը վաղ ֆեոդալական ժամանակաշրջանում կազմել են բդեշխները, նախարարները կամ ավագ սեպուհները, որոնց հիմնական հատկանիշներն են եղել նրանց տերիտորիալ հզորությունը՝ հիմնված հողի ավատատիրական սեփականության վրա, «ազնվազարմությունը»՝ օժտված ժառանգական արտոնություններով, և տոհմի հնությունը։ Շնորհվել է նաև արքայից՝ հավատարիմ ծառայության համար։ Ազնվական ընտանիքի անդամները ստացել են հատուկ դաստիարակություն (հիմնականում՝ ռազմական) և կրթություն, ապրել շքեղության ու վայելքների մեջ։
 
[[Արշակունիներ]]ի թագավորության շրջանում ազնվականությանը բնորոշ է եղել դասային աստիճանակարգը և կրտսերի կախվածությունն ավագից։ Արքայից հետո Ազնվականության վերնախավը կազմել են [[բդեշխ]]ները, նախարարներն ու հոգևորական բարձր պաշտոնյաները, որոնք իրենց հզորությանն ու դիրքին համապատասխանող «գահերը» կամ բարձերն են ունեցել արքունիքում (հոգևորականները՝ վեհարանում)։ Կրտսեր կամ մանր ազնվականները կոչվել են [[ազատներ]], [[սեպուհ]]ներ, [[ոստանիկ]]ներ։ Ազնվականության վասալական կախվածությունը Հայաստանում անվանվել է «ծառայություն», իսկ սյուզերենը՝ «տեր»։ Աշխարհիկ բարձր ազնվականությունը տիրոջ՝ արքայի հանդեպ կատարել է զինվորական և քաղաքացիական ծառայություն, պատերազմների ժամանակ նրան տրամադրել է իր զինվորական ուժերն ու ամրությունները, իսկ խաղաղ պայմաններում վարել որոշակի պետական պաշտոն՝ [[գործակալություն]]: Հայ աշխարհիկ ազնվականությունը գերազանցապես զինվորական դաս էր, և նրանից էր կազմվում ազատազորքը:ազատազորքը։ Բարձր ազնվականությունն իր տիրույթների սահմաններում եղել է անձնիշխան, ունեցել է սեփական զորք, դրոշ, վարչական նորմեր ևն։ Նա միաժամանակ կենտրոնախույս ուժ էր պետության մեջ, ձգտում էր հավերժացնել ավատատիրական մասնատվածությունը։ [[Արշակունիներ]]ի անկումից (428) հետո [[Մարզպանական Հայաստան]]ի ազնվականությունը պահպանում էր իր իշխանական գրեթե բոլոր իրավունքները և նույն վասալական ծառայությունը կատարում Սասանյան արքաների հանդեպ։ Պարսից արքաներ [[Հազկերտ II]] (իշխել է 438–457) և [[Պերոզ]]ի (իշխել է 457–484)՝ հայ Ազնվականության ինքնավարությունն ու արտոնությունները փոփոխության ենթարկելու փորձերը, վճռական դիմադրության հանդիպելով, խափանվեցին:խափանվեցին։ [[Վաղարշ]] թագավորը հարկադրված եղավ [[Նվարսակ]]ի պայմանագրով (484) հրաժարվել իր նախորդների քաղաքականությունից և ճանաչել հայ ազնվականության տոհմիկ իրավունքները։
 
Բյուզանդական մասի Հայաստանի Ազնվականության արտոնյալ վիճակը շարունակվեց պահպանվել մինչև [[Զենոն]] կայսրը (իշխել է 474–491)։ Վերջինս վերացրեց նախարարների ժառանգական իրավունքը։ 529 թվականին [[Հուստինիանոս I]] կայսրը հատուկ հրովարտակով [[Արևմտյան Հայաստան]]ում բյուզանդական զորակայան ստեղծեց և հայ Ազնվականությանը զրկեց զորք պահելու ավանդական իրավունքից։ Հուստինիանոսը 536 թվականին նոր հրովարտակով հայ նախարարների տան բոլոր անդամներին (թե՜ սեպուհներին, թե՜ կանանց) հայրական կալվածների ժառանգման իրավունքներ տվեց, որի նպատակն էր մանրատել խոշոր Ազնվականության կալվածատիրական ամբողջությունը, նրա հզորության տնտեսական հիմքը։ Այս իրավիճակը գոյատևեց մինչև արաբական նվաճումները։ Օգտվելով արաբ նվաճողների VII դ. երկրորդ կեսին հայերի նկատմամբ վարած մեղմ քաղաքականությունից՝ հայ ազնվականությունը վերականգնեց իր հին իրավունքները։ Սակայն VIII դ. սկզբից արաբները իրենց տիրապետությունը Հայաստանում ամրապնդելու համար վարում էին ընդդիմադիր հայ ազնվականության և նրա զինվորական ուժերի ոչնչացման քաղաքականություն։ [[705]] թվականին շուրջ 800 մեծատոհմիկ ազնվականների իրենց զորքերով հանդերձ խաբեությամբ հրավիրում են [[Նախճավան]]` իբրև ռոճիկ վճարելու և բոլորին կոտորում։ 725-ի արաբական «աշխարհագրից» հետո հայ Ազնվականության նախկին արտոնությունները լուծարվեցին, նրանք ևս հարկահանվում էին իրենց ունեցած անասունների և հողատարածությունների համեմատ։ Հայ ազնվականությունը հետզհետե նվազում, քայքայվում է։ Շատ ազնվականներ VIII դարում գաղթում են [[Բյուզանդիա]]`