«Կլեոպատրա (ֆիլմ, 1963)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: կ: → կ։ (371)
Տող 172.
| Առանց ընդհատումների =
}}
1950-ական թվականների վերջին, երբ հեռուստատեսությունը սկսեց լուրջ մրցակցություն ցուցաբերել կինոթատրոններին, կինոստուդիաները ստիպված էին նոր հնարավորություններ փնտրել հանդիսատեսներին դեպի կինոդահլիճներ հրավիրելու համար։ Նման բարդ իրավիճակում մեծ բյուջե ունեցող ֆիլմերի նկարահանումը ավելի քան երբևէ ռիսկային էր, բայց խոշոր ընկերությունները ստիպված ծախսում էին։ Հանդիսատեսին դեռ կարող էին գրավել շքեղ բեմադրություններն ու կինոաստղերը. այն, ինչ հեռուստատեսությունը դեռ իրեն թույլ տար չէր կարող{{sfn|Santas|2011|page=24}}։ Կինեմատոգրաֆիայի տեխնիկական հնարավորությունները դեռ ամբողջովին սպառված չէին։ 1950-ական թվականների սկզբից հաջողությամբ զարգանում էր լայնէկրան և լայնաֆորմատ կինոյի տեխնոլոգիաները, որոնք լավագույնս համապատասխանում էին նման բեմադրություններին{{sfn|Lower&Palmer|2001|page=109}}։ 1955 թվականին [[Todd-АО]] ([[:en:Todd-AO|en]]) տեխնոլոգիայով նկարահանվեց առաջին լայնաֆորմատ [[Օկլահոմա (ֆիլմ, 1955)|ֆիլմը]]։ Առաջավոր մտահղացումը տարածում գտավ վարձույթի ոլորտում մեկ այլ նորարարության՝ [[roadshow]] ([[:en:Roadshow theatrical release|en]]) հետ միաժամանակ:միաժամանակ։ Տարածորդները փորձեցին այսպիսի տարբերակ, երբ ի սկզբանե ժապավենը հանձնում էին ընտրյալ, թվաքանակով փոքր, այն ժամանակվա համար թանկարժեք՝ 65-70մմ ժապավենի համար նախատեսված վարձութային սարքավորումներով կինոթատրոնների ցանց:ցանց։ Roadshow-ի տոմսերն անհամեմատ թանկ արժեին, քան սովորական կինոթատրոնների տոմսերը և վաճառվում էին տեղերի նախապես ամրագրման համակարգով{{sfn|Hall|2010|page=166}}:
 
1950-ական թվականների վերջին, 1960-ական թվականների սկզբին ծանր ժամանակաշրջան էր 20th Century Fox կինոստուդիայի համար:համար։ 1960 թվականին նրա ֆինանսական կորուստները կազմեցին 2,9 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 1961 թվականին՝ 22,5 միլիոն ԱՄՆ դոլար:դոլար։ 1960 թվականի նախագիծ [[Կանկան (ֆիլմ)|«Կանկան»]] ([[:en:Can-Can (film)|en]]) ֆիլմը՝ նկարահանված Todd-AO տեխնոլոգիայով, վարձույթում ձախողվեց, և ստուդիան նոր անուններ էր փնտրում{{sfn|Hall|2010|page=165}}:
 
===Սկիզբ===
«Կլեոպատրա»-ի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում 1958 թվականի սեպտեմբերից:սեպտեմբերից։ Համարյա քառասուն տարի աշխատելով ԱՄՆ խոշորագույն կինոստուդիաներում՝ Ուոլթեր Վանգերն ամփոփում էր կինոարտադրությունում լիովին հաջողված կարիերան:կարիերան։ Նա պրոդյուսերն էր [[Ջոն Ֆորդ]]ի և [[Ֆրից Լանգ]]ի ֆիլմերի, հայտնի էր ժամանակին [[Ռուդոլֆո Վալենտինո]]յին բացահայտելու համար:համար։ Լինելով անկախ պրոդյուսեր՝ մասնակցել էր «[[Ես ապրել եմ ուզում]]» ֆիլմի նկարահանումներին, որը ստացել էր քննադատության բարձր գնահատականը:գնահատականը։ 1958 թվականին Վանգերը տեղափոխվեց 20th Century Fox կինոստուդիա:կինոստուդիա։ Սեպտեմբերի 30-ին՝ իր առաջին աշխատանքային օրը նոր պաշտոնում, նյույորքյան իր գրասենյակում Վանգերը հանդիպեց Fox-ի նախագահ Սփիրոս Սքոուրասի և փոխնախագահ Ջոզեֆ Մոսկովիցի հետ:հետ։ Քննարկվում էին նկարահանվելիք ֆիլմերի պլանները, և Վանգերն առաջարկեց երկար ժամանակ ունեցած գաղափարը՝ «Կլեոպատրա»-ի էկրանավորումը{{sfn|Wanger&Hyams|1963|page=8}}:
 
[[Պատկեր:B theda07.jpg|150px|thumb|left|Թեդա Բարան 1917 թվականի ֆիլմում]]
 
Սքոուրասն այն ժամանակ աստվածաշնչյան թեմաներով ֆիլմերի առաջնայնության օգտին էր:էր։ «[[Պատմուճան (ֆիլմ)|Պատմուճան]]» ֆիլմի հաջողությունն ու MGM-ի նախապատրաստվող թանկարժեք [[Բեն-Հուր]] նախագիծը բոլոր հիմքերը տալիս էին:էին։ Այնուամենայնիվ, առաջարկը դուր եկավ:եկավ։ Ընկերության ղեկավարը հիշեց [[Թեդա Բարա]]յի դերակատարությամբ [[Կլեոպատրա (ֆիլմ, 1917)|1917 թվականի]] ֆիլմի մասին:մասին։ Վանգերը հոռետեսորեն մոտեցավ ֆիլմի վերարտադրման գաղափարին:գաղափարին։ Ի պատասխան՝ Սքոուրասը քարտուղարուհուն ուղարկեց պահոց քառասուն տարի առաջ նկարահանված ֆիլմի նյութերի հետևից՝ հպանցիկ նշելով, որ սցենարն արդեն համարյա պատրաստ է և անհրաժեշտ է ուղղակի մի փոքր լրացումներ կատարել:կատարել։ Մոսկովիցը հեգնորեն նետեց. «Մեզ անհրաժեշտ չէ Լիզ Թեյլորը: Ցանկացած էպիզոդային դերասանուհի շաբաթական հարյուր դոլարով կկերտի այս դերը»{{sfn|Wanger&Hyams|1963|page=8}}: Վանգերը չառարկեց ղեկավարին (չնայած խոսքը գնում էր համր ֆիլմի սցենարի մասին, որտեղ ըստ ամենայնի բացակայում էին երկխոսությունները): Նա միայն ձեռնամուխ եղավ աշխատանքին, և արդեն նրան էին ներկայացնում արտադրության մի մեծ նախագիծ{{sfn|Wanger&Hyams|1963|page=8}}: Վանգերն պատկերացնում էր, որ Fox-ի աշխատանքային պայմաններում կբախվի հնացած ստուդիական համակարգի հետ, երբ ֆիլմը պետք է նկարահանվեր մեկ կինոընկերության ջանքերով:ջանքերով։ Ստեղծագործական նախաձեռնության հետ խնդիրներ կլինեն, և ցանկացած գործողություն պետք է հաստատվեր{{sfn|Поспелова|2001|page=}}:
 
Նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերված:բերված։ Վանգերի առաջին գործը 15 հազար դոլարով Կարլո Մարիա Ֆրանզերոյի «Կլեոպատրայի կյանքն ու ժամանակը» գրքի հեղինակային իրավունքների գնում էր{{sfn|Ford&Mitchell|2010|page=101}}: 1958 թվականի հոկտեմբերի 20-ին Վանգերն ուներ աշխատանքի նախագծի առաջին ուրվագծերը:ուրվագծերը։ Ստուդիայի արտադրության բաժնի ղեկավար [[Բադի Ադլեր]]ն ([[:en:Buddy Adler|en]]) առաջարկեց նրան կողմնորոշվել «բյուջետային» պեպլումի վրա 2 միլիոն դոլարի սահմաներում՝ դիտարկելով գլխավոր դերի համար [[Ջոան Վուդվարդ]]ին, [[Ջոան Քոլինզ]]ին կամ [[Սյուզի Փարքեր]]ին ([[:en:Suzy Parker|en]]) հրավիրելու հնարավորությունը{{sfn|Поспелова|2001|page=}}: Այս դերասանուհիներն հաստիքային աշխատողներ էին Fox ստուդիայում և նրանց ներգրավումը նախագծում շատ չէր ազդի նախագծի արժեքի վրա{{sfn|Lev|2013|page=242}}: Վանգերն ապացուցում էր, որ բյուջեն 2 միլիոն դոլարից զգալի ավելի կլինի, հակառակ դեպքում ցանկալի արդյունք չի լինի:լինի։ Ադլերը սկսեց շուկայաբանել՝ պնդելով, որ հեշտությամբ կգտնի մասնագետի, ով կնկարահանի ֆիլմը 800 հազար դոլարով, բայց որոշ ժամանակ անց համաձայնեց:համաձայնեց։ Վանգերի հետ «Կլեոպատրա» ֆիլմի պորդյուսերի պայմանագիրը կնքվեց 1958 թվականի հոկտեմբերի վերջին{{sfn|Wanger&Hyams|1963|page=10}}: Նախատեսվում էր, որ ֆիլմի բյուջեն կկազմի 3 միլիոն դոլար (առանց անձնակազմի և դերասանների ծախսերի): Ֆիլմը պետք է արտադրության հանվեր 1959 թվականին և 64 նկարահանման օրից և մոնտաժից հետո հաջորդ տարի պետք է դուրս գա էկրաններ{{sfn|Lev|2013|page=242}}{{sfn|Wanger&Hyams|1963|page=16}}:
 
=== Ստեղծագործական կազմի և դերասանների ընտրություն ===
1959 թվականի սկզբին ստեղծագործական կազմին որպես նկարիչ միացավ Ջոն Դեքուրը և զբաղվեց դեկորացիաների ուրվանկարներով և կադրաշարով:կադրաշարով։ Փետրվարի 14-ին տնօրենների խորհրդին ներկայացվեցին առաջին էսքիզներն ու դեկորացիաների մոդելները:մոդելները։ Ապագա ֆիլմի ըմբռնումները փոխվում էին. պրոդյուսերն ավելի շատ էր հակվում այն մտքին, որ ֆիլմը կլինի թանկարժեք և առաջնակարգ դերասանական կազմով<ref name=ref1>
{{cite web
| author = E.Lacey Rice
Տող 196.
| lang = en
}}
</ref>: Սցենարը դեռ չկար, ռեժիսորի տեղը դեռևս թափուր էր, իսկ Վանգերն արդեն հող էր նախապատրաստում և համաձայնեցնում գլխավոր դերակատարուհու թեկնածությունը:թեկնածությունը։ Ապագա Կլեոպատրայի որոնումները նախապատրաստական աշխատանքի ամենադժվար մասը դարձան:դարձան։ 1951 թվականին, «[[Տեղ արևի տակ (ֆիլմ, 1951)|Տեղ արևի տակ]]» ֆիլմում տեսնելով Էլիզաբեթ Թեյլորին, Վանգերն արդեն այն ժամանակ կայացրեց ընտրությունը{{sfn|Ford&Mitchell|2010|page=101}}: 1958 թվականի նոյեմբերին նա հանդիպեց Էլիզաբեթի այն ժամանակվա ամուսին Մայքլ Թոդի հետ և թողեց նրան Կլեոպատրայի կյանքի մասին գիրքը<ref name=ref1/>: Ընկերությունը դեմ էր թեկնածությանը:թեկնածությանը։ Սքոուրասը թերահավատորեն արտահայտվեց Էլիզաբեթի մասին.
{{Քաղվածք|«Նրանից միայն խնդիրներ սպասի՛ր»<ref name=ref50>
{{cite web
Տող 209.
</ref>
:}}
Այդ ընթացքում՝ մինչ 1959 թվականի ամառը, Թեյլորը զբաղված էր անձնական կյանքով. մարտին ավիավթարում զոհվեց Մայքլ Թոդը, իսկ մայիսին Թեյլորը նորից ամուսնացավ:ամուսնացավ։ Սեպտեմբերին Վանգերն առաջին անգամ կապ հաստատեց Լոնդոնում «[[Անսպասելի անցած ամռանը]]» ֆիլմի նկարահանումներում զբաղված դերասանուհու գործակալի հետ:հետ։ Թեյլորն այն ժամանակ աշխարհի ամենաբարձր վարձատրվող կինոաստղերից էր և դրեց իր պայմանները:պայմանները։ Առաջին քննարկման ժամանակ դերասանուհին կանխապայման դրեց 750 000 հազար դոլար հոնորար և 10 % վարձույթից, բայց հետո վերանայեց պայմանները:պայմանները։ Առաջնային թեկնածուն Թեյլորն էր, բայց մերժման դեպքում ստուդիայի ցուցակում էին առաջին մեծության աստղեր՝ [[Բրիջիդ Բարդո]], [[Սոֆի Լորեն]], [[Օդրի Հեփբերն]] և այլք:այլք։ Նրանցից ոմանց հետ նախնական բանակցություններ էին եղել:եղել։ Մասնավորապես, Լորենը պահանջ ներկայացրեց, որ նկարահանումները կարող են ընթանալ միայն Իտալիայում{{sfn|Wanger&Hyams|1963|page=15}}: Մինչ վերջին պահը ցուցակում էին Օդրի Հեփբերնը (ի դեպ ֆիլմում մասնակցելու համաձայնություն տված) և [[Սյուզեն Հեյվորդը]]{{sfn|Wanger&Hyams|1963|page=18}}:
[[Պատկեր:Rouben Mamoulian - publicity.JPG|180px|thumb|right|Ռուբեն Մամուլյան]]
Երկար բանավեճերից և առևտրից հետո Fox-ի ղեկավարությունը համաձայնեց Թեյլորի մասնակցությանը:մասնակցությանը։«Կլեոպատրա»-ում Թեյլորի մասնակցության պայմանագիրը կնքվեց 1959 թվականի հոկտեմբեր 15-ին «[[Բաթերֆիլդ, 8]]» ֆիլմում նրա մասնակցությանը զուգահեռ:զուգահեռ։ Ռեկորդային համաձայնագիրը նախատեսում էր 16 շաբաթ նկարահանումների ընթացքում շաբաթական 125 000 դոլար՝ գումարած վարձույթից տոկոս և այլ լրացուցիչ պայմաններ{{sfn|Wanger&Hyams|1963|page=19}}: Դերասանուհին առաջ քաշեց նաև մի քանի այլ պայմաններ, մասնավորապես, որ նկարահանումները կանցկացվեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս, որպեսզի քչացներ իր հարկային պարտավորությունները{{sfn|Lev|2013|page=242}}: Թեյլորը կարդաց սցենարի նախնական տարբերակը և գտավ այն չափազանց անպարկեշտ. առաջին տարբերակում սյուժեն միանգամից սկսվում էր Կլեոպատրայի և Կեսարի հանդիպման տեսարանից:տեսարանից։ Իր կերպարի մասին նա ասաց. «Գլխավոր հերոսուհին մարմնավաճառ է»: Նա խնդրեց վերամշակել սցենարը ավելի պահպանողական տեսանկյունից{{sfn|Wanger&Hyams|1963|page=19}}:
 
Այս սկզբունքային որոշումից հետո համաձայնեցվեցին այլ կադրային հարցեր:հարցեր։ Ռեժիսորի ընտրությունը չքննարկվեց Վանգերի հետ, և անմիջականորեն որոշվեց ստուդիայի տնօրինության կողմից:կողմից։ Ֆիլմի ռեժիսորական աթոռը զբաղեցրեց հոլիվուդյան վետերան Ռուբեն Մամուլյանը՝ Սքոուրասի մոտ ընկերը{{sfn|Wanger&Hyams|1963|page=21}}: Մինչ պատերազմը Մամուլյանն ամենապահանջված մասնագետներից էր, բայց «[[Լորա (ֆիլմ)|Լորա]]» ֆիլմից հեռացումից հետո, հաճախ չէր գլխավորում նկարահանումներ{{sfn|Luhrssen|2012|page=144}}: Սցենարի վրա աշխատելու համար ներգրավեցին հայտնի գրականագետներ՝ [[Նայջել Բալչին]] ([[:en:Nigel Balchin|en]]), [[Դեյլ Վասերման]] և [[Լորենս Դարել]]: Գործընթացը ղեկավարում է Լուդի Քլերը{{sfn|Wanger&Hyams|1963|page=11}}: Ֆիլմի օպերատոր դարձավ Ջեք Հիլյարդը:Հիլյարդը։
 
Դերասանների ընտրության գործընթացը կանգնեցվեց 1960 թվականի սկզբին:սկզբին։ SAG առաջին համընդհանուր գործադուլը մարտ-ապրիլ ամիսներին կաթվածահար արեց ԱՄՆ խոշորագույն ստուդիաների աշխատանքը, և դերակատարների ընտրության օգնականները ստիպված էին սպասել դրա ավարտին:ավարտին։ Գործադուլը ևս մի պատճառ էր հիմնական նկարահանման հրապարակը Եվրոպա տեղափոխելու համար:համար։ Երկրորդ պլանի դերերի համար լայնորեն ընդգրկվեցին բրիտանական և եվրոպական դերասաններ:դերասաններ։ Հուլիոս Կեսարի կերպարի վերամարմնավորման հնարավորությունը քննարկեցին [[Լոուրենս Օլիվիե]]ի հետ՝ շնորհիվ [[Օլդ Վիկ]] թատրոնում Շոուի «[[Կեսար և Կլեոպատրա (պիես)|Կեսար և Կլեոպատրա]]» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ աղմուկ հանած դիկտատորի դերակատարման:դերակատարման։ Այնուամենայնիվ Օլիվիեին գրավում էր [[Բեքեթ]] ֆիլմում նկարահանվելու հեռանկարը:հեռանկարը։ Բանակցություններ անցկացվեցին [[Ֆրեդերիկ Մարչ]]ի հետ. հաջողությամբ չպսակվեցին:չպսակվեցին։ Վերջիվերջո Կեսարի դերի համար հրավիրվեց [[Փիթեր Ֆինչ]]ը, Անտոնիոսի դերի համար՝ [[Սթիվեն Բոյդ]]ը, Օկտավիանոսի՝ [[Քիթ Բաքսթեր]]ը ([[:en:Keith Baxter (actor)|en]]){{sfn|Wanger&Hyams|1963|page=25}}: Բոլոր շտկումներից և դերասանական անձնակազմում փոփոխություններից հետ ֆիլմի բյուջեն գնահատվում էր 5 միլիոն դոլար{{sfn|Lev|2013|page=242}}{{sfn|HowardReid|2006|page=36}}:
 
=== Ֆիլմի նկարահանման սկիզբ ===
Նկարահանումներն ըստ նախատեսածի պետք է սկսվեին 1960 թվականի սկզբին:սկզբին։ Ինչպես և այն ժամանակի բարձրբյուջետային պեպլումները («[[Բեն-Հուր]]», «<nowiki/>[[Լոուրենս Արաբացի (ֆիլմ)|Լոուրենս Արաբացի»]]) խնայողության տեսանկյունից ֆիլմի նկարահանումները տեղափոխվեցին Եվրոպա: Իտալիայի և Իսպանիայի ստուդիաները հագեցած էին «Կլեոպատրա»-ի կարգի ֆիլմերի արտադրության համար անհրաժեշտ ամեն ինչով:ինչով։ Կինոընկերության առաջին իսկ որոշումն աշխատանքների անցկացման վերաբերյալ Վանգերին փակուղու առջև կանգնեցրին:կանգնեցրին։ Նրան հանձնարարված էր գործընթացին հետևել Նյու Յորքից, ուստի առաջին փուլում նրա անմիջական մասնակցությունն արտադրությանը սահմանափակ էր{{sfn|Wanger&Hyams|1963|page=21}}: Նկարահանումները պետք է տեղի ունենային Հռոմում, բայց ինչպես պարզվեց, [[1960]] թվականին Իտալիայի մայրաքաղաքում պետք է անցկացվեին [[Օլիմպիական խաղեր]]ը, որն անակնկալի բերեց նկարահանման խմբի ղեկավարությանը{{sfn|Wanger&Hyams|1963|page=25}}: Բոլոր հյուրանոցները զբաղված էին, դժվարություններ էին առաջանում վարձու անձնակազմի հարցում, և ստուդիան որոշեց հիմնական նկարահանման հրապարակը տեղափոխել Լոնդոնի մերձակայք{{sfn|Luhrssen|2012|page=145}}: Ի հավելումն այս ամենի, բրիտանական կառավարությունն Անգլիայում ֆիլմարտադրությամբ զբաղվող օտարեկրյա կինոընկերություններին խոստացավ փոխհատուցում<ref name=ref1/>: Պրոդյուսերը փորձում էր համոզել ղեկավարությանը, որ Անգլիան լավագույն տեղը չէ Եգիպտոս պատկերելու համար, և որ հենց անգլիացի ռեժիսորները, որպես օրենք, բնականին մոտ լինելու համար երկրի սահմաններից դուրս են գալիս, օրինակ՝ Իսպանիա:Իսպանիա։ Հայտնի էր նաև, որ Էլիզաբեթ Թեյլորն աչքի չէր ընկնում ամուր առողջությամբ և հակված էր հարբուխի:հարբուխի։ Բայց ամեն ինչ ապարդյուն էր{{sfn|Wanger&Hyams|1963|page=38}}. 1960 թվականի հուլիսին վաղաժամ կյանքից հեռացավ Fox-ի արտադրության բաժնի ղեկավար Բադի Ադլերը, և ընկերության ղեկավար կազմում առաջացավ յուրօրինակ իշխանական վակուում:վակուում։ Տեղի էին ունենում որոշումների ընդունման ուշացումներ կամ որոշումներն ընդունվում էին ոչ հավուր պատշաճի<ref name=ref50/>:
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (9).jpg|դիրք=left|ստորագրություն = <small>Ալեքսանդրիայի ծովախորշի դեկորացիաները</small>|լայնք=325|ընդհանուր=330|վերև=5|աջ=5|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = }}
1960 թվականի մայիսին Ռուբեն Մամուլյանն առաջին անգամ ժամանեց Լոնդոն:Լոնդոն։ Նա տեսավ այն, ինչ Վանգերն իր օրագրում նկարագրել էր ինչպես «լիովին ողբերգություն»: Ամեն ինչ սկսվում էր նրանից, որ իրերն օդանավակայանում կորցրեցին, իսկ հյուրանոցում համարը պատվիրված չէր{{sfn|Wanger&Hyams|1963|page=26}}: Երբ ռեժիսորն առաջին անգամ տեսավ [[Pinewood Studios|Pinewood]] ([[:en:Pinewood Studios|en]]) ստուդիայում վերարտադրված «Եգիպտոսը», իսկույն վատ զգաց իրեն:իրեն։ Ստուդիան չէր տիրապետում ֆիլմի մասշտաբներին համապատասխան հզորություններով:հզորություններով։ Չկային բավականաչափ ազատ տաղավարներ, իսկ ինչքան էլ կար, առաստաղը շատ ցածր էր:էր։ Բրիտանական մյուս [[Denham Film Studios|Denham]] ([[:en:Denham Film Studios|en]]) ստուդիան հանկարծակի դադարեցրեց գործունեությունը, և պրոդյուսերների ընտրությունը մեծ չէր<ref name=ref1/>{{sfn|Wanger&Hyams|1963|page=24}}: Բացի այդ նախատեսվում էր «Կլեոպատրա»-ն նկարահանել մեծ շքեղությամբ:շքեղությամբ։ Ի սկզբանե, ըստ «բյուջետային» տարբերակի՝ պատրաստվում էին ֆիլմը նկարահանել 35մմ ժապավենի վրա՝ [[CinemaScope]] տեխնոլոգիայով:տեխնոլոգիայով։ Հունիսին որոշվեց օգտագործել [[Todd-Ao]] ([[:en:Todd-AO|en]]) տեխնոլոգիայի 65 մմ ժապավեն<ref group="Ն">Թեյլորը՝ որպես իր մահացած ամուսնու հավաստագրերի իրավահաջորդ, Todd-AO տեխնոլոգիայի կիրառումից ուներ բազմակի փոխհատուցման իրավունք:</ref>: Տեսողական լուծումներին մոտեցումը սկզբունքորեն փոփոխող տեխնոլոգիան ընտրվեց դարձյալ առանց պրոդյուսերի և ռեժիսորի գիտության{{sfn|Wanger&Hyams|1963|page=37}}: Ամառը նկարահանումների համար կորսված էր, և ստուդիայի ներկայացուցիչները զբաղվեցին դեկորացիաների վերաձևավորմամբ և արտադրության գործընթացի նախաատրաստություններով:նախաատրաստություններով։ Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 1960 թվականի սեպտեմբերի 1-ին Լոնդոնի մերձակայքում, քանի որ ստուդիայի ղեկավարությունը հրամայել էր նկարահանել ցանկացած պայմաններում:պայմաններում։ Ֆիլմի վրա արդեն ծախսվել էր շուրջ 6 միլիոն դոլար{{sfn|HowardReid|2006|page=36}}:
 
Նկարահանման առաջին իսկ օրը սկսվեց տհաճությամբ:տհաճությամբ։ Թեյլորը հրաժարվեց տեղացի բրիտանական ոճաբանի ծառայություններից և որոշեց սպասել Կալիֆորնիայից ժամանող իր անձնական վարսահարդարին:վարսահարդարին։ Նկարահանումների երրորդ օրը նկարահանումները կրկին կանգնեցին. դերասանուհին հայտարարեց, որ հիվանդ է<ref name=ref50/>. գործընթացին խառնվեց անգլիական ոչ կայուն եղանակը:եղանակը։ Անձրևները տեղում էին շաբաթներ շարունակ:շարունակ։ Դերասանների բերաններից գոլորշի էր դուրս գալիս. «այս ամենը հիշեցնում էր հյուսիսային բևեռ, բայց ոչ Եգիպտոսը»,- հիշում էր Մամուլյանը{{sfn|Luhrssen|2012|page=146}}: Ռեժիսորը հասցրեց նկարահանել տեսարանի վեց կադրեր, որտեղ Կլեոպատրային գորգի մեջ փաթաթած բերում են Կեսարի մոտ:մոտ։ Հետո դերասանուհու վիճակը վատթարացավ, և նրա մոտ սկսվեց տենդ:տենդ։ Էլիզաբեթին զննեց թագուհի [[Եղիսաբեթ II]]-ի անձնական բժիշկը և նրա մոտ հայտնաբերեց [[ատամի թարախակալում]]: Դեկտեմբերի 28-ին՝ վիճակի կարճատև լավացումից հետո դերասանուհին վերադարձավ նկարահանման հրապարակ, բայց ցուրտ ստուդիայում հնարավոր չեղավ շտապ կազմակերպել դրա ջեռուցումը:ջեռուցումը։ Ամանորից հետո Թեյլորի վիճակը կրկին վատացավ{{sfn|Wanger&Hyams|1963|page=68}}: Ստուդիան արագորեն սկսեց փոխարինողի որոնումները:որոնումները։ Գլխավոր դերը կարող էր անցնել [[Մերիլին Մոնրո]]յին<ref name=ref57>Дополнительные материалы Blu-Ray. «Клеопатра. Фильм, изменивший Голливуд»</ref>: Նախապատրաստական աշխատանքների վաղ շրջանում Մամուլյանն ավելի շատ առաջարկում էր թխամորթ դերասանների մասնակցություն և Կլեոպատրային դերի համար դիտարկում էր [[Դորոթի Դենդրիջ]]ի թեկնածությունը{{sfn|Luhrssen|2012|page=145}}: Բայց Վանգերը համոզեց ստուդիայի ղեկավարությանը սպասել Թեյլորի առողջացմանը{{sfn|Поспелова|2001|page=}}: Այդ ընթացքում ռեժիսորը զբաղվեց երկրորդական տեսարանների նկարահանումներով, բայց նույնիսկ դրանք չէր կարող ամբողջությամբ նկարահանել:նկարահանել։ Հարցը ոչ միայն անգլիացի կապալառուների դանդաղաշարժությունն էր (ամերիկյան չափանիշներով), այլև սցենարի հետ խնդիրները<ref name=ref1/>:
 
Վանգերը փոխեց մի քանի հեղինակի՝ լավագույն մասնագետներին, որոնց կարելի էր դիմել, բայց 1960 թվականի աշնանը ֆիլմի պրոդյուսերը դեռ չուներ ավարտուն սցենար:սցենար։ Ֆիլմում ընդգրկվեց նոր սցենարի հեղինակ՝ [[Նանալի Ջոնսոն]]ը ([[:en:Nunnally Johnson|en]]): Այդ մասին որոշումն ընդունվեց «ներքին մղումով» հեռախոսային խոսակցության արդյունքում, չնայած Մամուլյանի ընդդիմանալուն:ընդդիմանալուն։ Հոլիվուդի՝ էկրանավորումների ամենահեղինակավոր մասնագետներից մեկը ֆիլմի առաջին մասին համար գրեց 75 էջանոց սցենար, բայց դա էլ արդյունքում համարվեց չպահանջված{{sfn|Lev|2013|page=244}}: Ստուդիայի ներկայացուցիչները անարդյունք դիմեցին Փեդդի Չաեֆսկուն:Չաեֆսկուն։ Գրողը կես տարի խնդրեց աշխատանքի համար, ինչն անընդունելի էր{{sfn|Wanger&Hyams|1963|page=69}}: Առանց որոշակի սցենարի հնարավոր չէր խնդիր դնել բեմադրող նկարչի, կապալառուների, դեկորացիաների կաոռւցման պատասխանատուների, զգեստավորողների և այլ մասնագետների առջև<ref name=ref1/>:
 
Այսպիսով, պլաններն ավարտել նկարահանումներները 1961 թվականի փետրվարի իրականությունից հեռու թվացին, և նախագիծը ստիպված կանգնեցին՝ խնդրելով բյուջեի ընդլայնում:ընդլայնում։ Երկու տարի նկարահանումներից հետո ստուդիան վերջնական [[մոնտաժ]]ի համար պիտանի ընդամենը 12 րոպե նյութ ուներ:ուներ։ 1961 թվականի գարնանը՝ կարճաժամկետ լավացումից հետո Էլիզաբեթ Թեյլորի վիճակը կտրուկ վատացավ:վատացավ։ [[Թոքաբորբ]]ը բարդացավ:բարդացավ։ Դերասանուհու մոտ ախտորոշեցին թոքերի այտուցում և մարտի 15-ին ստիպված էին նրան արտակարգ կերպով կատարել [[շնչափողահատում]]: Հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր, և նա գտնվում էր հիվանդանոցում՝ [[վերակենդանացում|վերակենդանացման բաժնում]]{{sfn|Geist|1978|page=312}}<ref name=ref36>
{{cite web
| author = Nathalie Atkinson
Տող 235.
| accessdate = 25 նոյեմբերի 2013
| lang = en
}}</ref>: Ընթացքում տեղեկատվություն տարածվեց, որ դերասանուհին մահամերձ է, բայց Թեյլորն ուշքի եկավ և աստիճանաբար սկսեց կազդուրվել:կազդուրվել։ Հիվանդությունից հետո նա արձակուրդ վերցրեց և մեկնեց տուն՝ Կալիֆորնիա՝ մասնակցելու «[[Օսկար]]» մրցանակաբաշխությանը «Բաթերֆիլդ, 8» ֆիլմի համար:համար։ Շնչափողահատման սպին այդպես էլ չանցավ դերասանուհու վզից, և դիմահարդարները ստիպված էին ծածկել այն:այն։ [[Lloyd’s of London|Lloyd’s]] ապահովագրական ընկերությունը 2 միլիոն դոլար վճարեց Թեյլորի հիվանդության պատճառով նկարահանման ընթացքում խոչընդոտների համար{{sfn|Lev|2013|page=244}}:
 
=== Ռեժիսորի փոփոխություն ===
Fox ստուդիան ստիպված էր գնալ ծայրահեղ միջոցների ֆիլմի վրա աշխատանքները կենդանացնելու ուղղությամբ:ուղղությամբ։ Ռուբեն Մամուլյանը համաձայն չէր նկարահանումների ընթացքի, սցենարի հետ և փոխըմբռնման չէր գալիս Էլիզաբեթ Թեյլորի հետ:հետ։ Նա սկսեց սպառնալ ստուդիային նրանով, որ կլքի նկարահանման հրապարակը:հրապարակը։ Էլիզբեթ Թեյլորը նկարահանման հրապարակում ավելին էր, քան դերասանուհին. նա խոսքի իրավունք ուներ որոշիչ որոշումների ընդունման ժամանակ{{sfn|Wanger&Hyams|1963|page=4}}: Այս հակամարտության մեջ ստուդիան ընդունեց դերասանուհու կողմը և համաձայնեց ռեժիսորի պաշտոնաթողության հետ{{sfn|Luhrssen|2012|page=146}}: Թեյլորը, հիշելով «[[Անսպասելի անցած ամռանը]]» ֆիլմում հաջող համատեղ աշխատանքը, ներկայացրեց Ջոզեֆ Մանկևիչի թեկնածությունը, և պրոդյուսերները պաշտպանեցին նրա գաղափարը:գաղափարը։ Ջոզեֆն այդ պահին անկախ գործակալ էր և արձակուրդում լինելով Կարիբյան ծովի կղզիներում՝ անշտապ զբաղվում էր «[[Ջուսթին]]» ([[:en:Justine (1969 film)|en]]) ֆիլմի սցենարի նախապատրաստումով:նախապատրաստումով։ Նա լսեց Սքոուրասի առաջարկությունն առանց որևէ խանդավառության:խանդավառության։ Մանկևիչին չէր ոգևորում ուրիշի ձեռքերից վերցնել աշխատանքը, բայց Սքոուրասը բառացիորեն աղերսում էր նրան փրկել նախագիծը:նախագիծը։ Fox-ը Մանկևիչին այնպիսի առաջարկություն արեց, «որից նա չէր կարող հրաժարվել»՝ ամբողջությամբ գնելով նրա Figaro Inc. կինոստուդիան և առաջարկելով տոկոսներ ապագա ֆիլմի վարձույթից:վարձույթից։ Ընդհանուր առմամբ Մանկևիչի հոնորարն ու ստուդիայի վաճառքի գործարքը բերեցին նրան մոտավորապես 1 միլիոն դոլար, որը այդ պահին ռեժիսորի ծառայությունների դիմաց դարձավ ամենաբարձր վարձատրությունը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=61}}: Կողմերը պայմանավորվեցին, որ նոր ռեժիսորը կարող է ամբողջությամբ վերանայել սցենարը և դերասանների ցուցակում անել ցանկացած փոփոխություն:փոփոխություն։ Փոփոխությունը Fox-ին արժեցավ լրացուցիչ 3 միլիոն դոլար{{sfn|Lower&Palmer|2001|page=109}}<ref name=ref1/>: Բոլոր փոփոխություններով հանդերձ՝ ֆիլմն արդեն պետք է էկրաններ բարձրանար 1962 թվականի աշնանը{{sfn|Lev|2013|page=244}}:
[[Պատկեր:Ջոզեֆ Մանկևիչ.jpg|200px|thumb|left|Ջոզեֆ Մանկևիչ]]
Սքոուրասը համոզում էր Մանկևիչին, որ սցենարը պատրաստ է, դեկորացիաները կառուցված են, իսկ դերասանները՝ ընտրված:ընտրված։ Ջոզեֆ Մանկևիչն իրեն չէր համարում «բլոկբաստերային» ռեժիսոր՝ կարծելով, որ իր ոճն ուղղված է ավելի կամերային բեմադրությունները, որտեղ հոգեբանությունն ու հերոսների երկխոսությունները առաջին պլան են մղվում:մղվում։ Այդ իսկ պատճառով նա պայմանագրում իրեն վերապահեց պայման ստեղծագործական հիմնական մտքի կտրուկ փոփոխման համար{{sfn|Lower&Palmer|2001|page=110}}:
[[Պատկեր:Richard Burton Roddy McDowall Camelot 1963.JPG|200px|thumb|right|Ռիչարդ Բարթոնին և Ռոդդի Մաքդաուելին ռեժիսորը նկատեց «Կամելոտ» երաժշտական ներկայացման ժամանակ, որտեղ ևս նրանք խաղում էին անհաշտ թշնամիների{{sfn|Cyrino|2009|page=146}}]]
Կարդալով Մամուլյանի՝ «Կլեոպատրա»-ի սցենարի աշխատանքային տարբերակը՝ նոր ռեժիսորն ապշեց ֆիլմի թափից, չնայած գրականագիտական տեսանկյունից նյութը ոչ մի կերպ պիտանի չէր աշխատանքի համար:համար։ Սցենարի մասին Մանկևիչն այսպես արտահայտվեց.
{{քաղվածք|Ոչ միայն դրանով նկարահանել... կարդալ նույնիսկ անհնար էր{{sfn|Lev|2013|page=244}}:|}}
Մանկևիչը սկսեց աշխատանքները նոր սցենարի վրա, որն ավելի կհամապատասխաներ հնագույն պատմության իրադարաձություններին:իրադարաձություններին։ Որպես օգնական՝ նա ներգրավեց փորձառու Ռանալդ Մաքդուգալին ([[:en:Ranald MacDougall|en]]): Հենց Մաքդուգալի ավանդն էլ ամենանշանակալին դարձավ բոլոր համահեղինակներից:համահեղինակներից։ Հիմք ընդունվեցին [[Պլուտարքոս]]ի, [[Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոս|Սվետոնիոսի]] և [[Ապպիանոս|Ափիանոսի]] աշխատությունները, ինչպես նաև [[Բերնարդ Շոու]]ի և [[Ուիլյամ Շեքսպիր]]ի ստեղծագործությունները{{sfn|Lev|2013|page=245}}: Մանկևիչը Կլեոպատրային տեսնում էր նրբանկատ քաղաքական գործչի կերպարում, որը դժվար դիվանագիտական խաղ էր տանում հզորագույն Հռոմի հետ:հետ։ Մանկևիչը ֆիլմը հստակորեն բաժանեց երկու սերիայի՝ համապատասխանաբար Կեսարի և Մարկոս Անտոնիոսի հետ ունեցած հարաբերություններով{{sfn|Lower&Palmer|2001|page=111}}<ref name=ref1/>:
 
{{Քաղվածքի սկիզբ}}
Կլեոպատրայի իմ ըմբռնումը ոչ մի կապ չունի ո՛չ [[Բերնարդ Շոու]]ի, ո՛չ [[Ուիլյամ Շեքսպիր]]ի հետ, նույնիսկ [[Պտղոմեոսներ|Պտղոմեոսի]] հետ, եթե խոսք գնաց:գնաց։ Կլեոպատրան, որին ես եմ մտածել, ցնցող և անվախ կիին է:է։ Նա համարյա կարողացել էր դառնալ տիրուհի՝ իրեն ենթարկելով աշխարհի երկու ուժեղ տղամարդկանց, ընդ որում նրանք երկուսն էլ չկարողացան տիրել նրան:նրան։ Մեկն անսպասելիորեն սպանվեց, երկրորդը վախկոտ էր:էր։ Ո՛չ, Կլեոպատրան երջանիկ չի թաքնվի արևամուտի շողքերի հետևում:հետևում։ Նա կմեռնի այնպես, ինչպես մահացավ նա, և խոստանում եմ, որ իմ ֆիլմում ոչ ոք հորիզոնական դիրքով ծուլորեն խաղող չի ծամի:ծամի։
{{բք|en|Well, my conception of Cleopatra is neither Mr Shaw's nor Mr Shakespeare's," drawled Mankiewicz with rather an odd affectation, as if determined not to appear too familiar to us ignorant journalists. "Nor is my conception Mr Ptolemy's either, for that matter. The Cleopatra I have in mind is the story of a remarkably brilliant, ruthless woman who nearly made herself Empress of the then-known world, utilizing for her purpose the two strongest men in the world, both of whom failed her. The first failed her because he was inconsiderately assassinated, and the other because he turned coward. Cleopatra will not ride off into the sunset. She will die as she died I can also promise you that no-one will eat grapes from a horizontal position.}}
{{Քաղվածքի ավարտ|աղբյուր=Ջոզեֆ Լ՚. Մանկևիչ{{sfn|HowardReid|2006|page=40}}}}
 
1961 թվականի ամռանը տեղի ունեցավ նախագծի վերածնունդը:վերածնունդը։ Այն ոչ մեծաքանակ նյութը, որ նկարահանել էր Մամուլյանը, պետքական չէր:չէր։ Fox ընկերության ծախսերն արդեն կազմում էին 7 միլիոն դոլար:դոլար։ Ստուդիան ստիպված էր կասեցնել մի շարք նախագծեր և ամբողջովին կանգնեցնել սեփական հեռուստաստուդիայի աշխատանքը<ref name=ref50/>:
 
1961 թվականի սեպտեմբերին ֆիլմի նկարահանումները շարունակվեցին Չինեչիտա ստուդիայում:ստուդիայում։ Երկար հապաղումը բերեց նրան, որ դերասանների և որոշ մասնագետների հետ պայմանագրերը ստիպված էին կասեցնել և դերասանների ընտրություն կատարել նորից:նորից։ Հիլդյարդին փոխարինեց օպերատոր Լեոն Շամրոյը:Շամրոյը։ Փիթեր Ֆինչը նկարահանումներ սկսեց մեկ այլ ֆիլմում:ֆիլմում։ Մանկևիչը Կեսարի դերն առաջարկեց Ռեքս Հարիսոնին, որի հետ մեծ աշխատանքային փորձ ուներ:ուներ։ Մարկոս Անտոնիոսի դերի համար ի սկզբանե Մանկևիչը տեսնում էր [[Մարլոն Բրանդո]]յին, բայց դերասանը զբաղված էր:էր։ Ռիչարդ Բարթոնին և Ռոդդի Մաքդաուելին ռեժիսորը նկատեց «[[Կամելոտ (մյուզիքլ)|Կամելոտ]]» երաժշտական ներկայացման մեջ:մեջ։ Բարթոնին նա վաղուց գիտեր որպես թատերական հոյակապ դերասանի և առաջարկեց նրան Մարկոս Անտոնիոսի դերը{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=61}}: Ստուդիան սվիններով ընդունեց Բարթոնի թեկնածությունը. դերասանը հայտնի էր իր քմահաճություններով և սպիրտային խմիչքների հանդեպ անչափելի սիրով:սիրով։ Մանկևիչին հաջողվեց համոզել ղեկավարությանը:ղեկավարությանը։ Ռիչարդն ինքը մեծ հաճույքով լքեց ներկայացումը, քանի որ, նրա պնդմամբ, նրան ահավոր հոգնեցրել էր ամբողջ տարին խաղալ [[Արթուր արքա]]: Բարթոնի հետ պայմանագիրը ստուդիային արժեցավ 300 հազար դոլար և դարձավ նրա ամենաբարձր վարձատրվող աշխատանքն այն պահին{{sfn|Munn|2008|page=115}}:
 
Թեյլորը հիշում էր 1961 թվականին ստուդիայի երեկույթներից մեկի ժամանակ ծիծաղաշարժ մի դեպքի մասին:մասին։ Սփիրոս Սքոուրասն Էլիզաբեթ Թեյլորին դիմեց նրա հերոսուհու անունով:անունով։ Դերասանուհին զարմացավ.<br />- Դուք ինձ միլիոններ եք վճարում:վճարում։ Մի՞թե չեք հիշում իմ անունը:անունը։ Եթե հիշեք, կվերադարձնեմ գումարի կեսը:կեսը։<br />- Ը-ը… Կլեոպատրա՞,- պատասխանեց Սքոուրասը<ref name=ref50/>:
 
=== Նկարահանումների շարունակություն ===
Մանկևիչը դե-ֆակտո Վանգերին հեռացրեց ֆիլմի աշխատանքներից և դարձավ սցենարի հեղինակ, ռեժիսոր և պրոդյուսեր մեկ դեմքով:դեմքով։ 1961 թվականի աշնանը Մանկևիչը գրեց նոր սցենարի 132 էջերը, սակայն սա ծավալով հազիվ էր համապատասխանում ապագա ֆիլմին:ֆիլմին։ Թեյլորի հիվանդությունը որոշակի ժամանակ տվեց, բայց բոլորն ավարտել չհաջողվեց:չհաջողվեց։ Մնացած 195 էջը գրվեց նկարահանումներին զուգահեռ:զուգահեռ։ Որպես օգնականներ ստուդիան ներգրավեց [[Լոուրենս Դարելլ]]ին և [[Սիդնեյ Բահման]]ին ([[:en:Sidney Buchman|en]]), չնայած նրանց օգնությունը թվում էր չափազանց փոքր:փոքր։ Մանկևիչը հիշում էր հետագա մի քանի ամիսների կյանքը որպես հյուծիչ աշխատանք:աշխատանք։ Ցերեկներն ընթանում էին նկարահանումները, իսկ գիշերները նա գրում էր սցենարը:սցենարը։ Ստացված երեքհարյուրէջանոց սցենարը համապատասխանում էր 5-6 ժամ տևողությամբ ֆիլմին, բայց Մանկևիչը ոչինչ չէր կարող կրճատել{{sfn|Lev|2013|page=246}}<ref name=ref1/>:
 
Արտադրության ընթացքում պարզվեց, որ դեկորացիաների պատրաստումը ձախողված է, և ստիպված եղան ամեն ինչ վերակառուցել:վերակառուցել։ Լրացուցիչ ծախսերից էր նաև ֆիլմի բազմամարդ տեսարանները, որոնք մշտապես ստիպված էին սպասել դեկորացիաների վերադասավորմանը հենց դուբլերի միջնամասում:միջնամասում։ Դեկորացիաների կառուցումը ևս Մանկևիչն իր ձեռքը վերցրեց:վերցրեց։ Ստուդիայի 20 ակր տարածքում կառուցվեցին նոր դեկորացիաներ՝ հռոմեական Ֆորումը և Կլեոպատրայի ալեքսանդրյան տաճարը:տաճարը։ Վանգերը հիշում էր, որ դեկորացիաների մշակման ժամանակ ի սկզբանե նախատեսվում էր վերստեղծել հռոմեական Ֆորումի ամբողջական կրկնօրինակը:կրկնօրինակը։ Բայց հետո պարզվեց, որ պատմական ֆորումն իրենից ներկայացնում էր ոչ այնքան ակնահաճո իրարից տարբեր ոճերով շինությունների համույթ:համույթ։ Ստիպված թողեցին երկու շինություն և դրանք այնպես դասավորեցին, որ օպերատորի համար գտնվի նկարահանման նպաստավոր կետ{{sfn|Lev|2013|page=245}}:
 
Կլեոպատրայի նավի և Ակտիումի ծովամարտի կռվի տեսարանները անցկացվեցին Միջերկրական ծովում գտնվող [[Իբիզա]] կղզու շրջանում{{sfn|Winkler|2009|page=267}}: «Ալեքսանդրիա» քաղաքը կառուցվեց Տորե Ասթուրա տեղանքին մոտ ([[:en:Torre Astura|en]])՝ Տիրենեյան ծովի առափնյայում:առափնյայում։ Առանձին բնական տեսարաններ նկարահանվեցին [[Անցիո]] և [[Լանուվիո]] քաղաքների մոտ, [[Իսքիա]] կղզու տարածքում և Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայի մերձակայքում{{sfn|HowardReid|2006|page=36}}<ref name=ref50/>: Ալեքսանդրիայի նավահանգիստը կառուցվեց Անցիոյում՝ Միջերկրական ծովի ափին:ափին։ Լայնածավալ աշխատանքների ընթացքում՝ բուլդոզերներով նավամատույցը պատրաստելիս, տեղի ունեցավ դժբախտ միջադեպ:միջադեպ։ Աշխատողները հանդիպեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ականի. աշխատողներից մեկը մահացավ, իսկ մի քանիսը վիրավորվեցին{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=62}}:
 
Մանկևիչը մշտապես բախվում էր նաև այլ հանգամանքների հետ, որոնք խոչընդոտում էին աշխատանքին:աշխատանքին։ Նկատելով, Էլիզաբեթ Թեյլորը կասկածելի շատ հանգստյան օրեր ունի, ռեժիսորը փորձեց դերասանուհուն կարգի հրավիրել:հրավիրել։ Կարդալով աստղի կողմից ստորագրված պայմանագիրը՝ Մանկևիչը զարմանքով հայտնաբերեց, որ Թեյլորը պայման է դրել հանգստանալ [[դաշտան]]ային օրերին:օրերին։ Ըստ էության նմանատիպ օրեր դերասանուհու մոտ ավելի հաճախ պատահում էին ամսական երկու անգամ, և Մանկևիչը պատրաստվում էր բժշկական տեղեկանք պահանջել Թեյլորից, բայց օգնականները համոզեցին անիմաստ ժամանակ չվատնել{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=63}}: Ֆիլմի վրա աշխատելու վերջին ամիսներին Մանկևիչն ընդունում էր հոգեմետ դեղամիջոցներ (որի հետևանքով նրա մոտ զարգացավ [[թմրամոլություն|կախվածություն]]): Ներարկումներ կատարող բուժքույրը պատահաբար դիպել էր [[նստանյարդ]]ին, որի արդյունքում մի ոտքն ընդհանրապես չէր շարժվում, և նկարահանումներն ավարտելիս Մանկևիչն անցկացրեց հաշմանդամի սայլակում{{sfn|Mankiewicz&Crane|2012|page=68}}: Ռիչարդ Բարթոնը հիշում էր, որ Մանկևիչը ստիպված էր գործադրել ոչմարդկային ջանքեր, որպեսզի աշխատանքն առաջ գնար.
{{քաղվածք|… Նրա տեղը լիներ ավելի թույլ մեկը, կխելագարվեր{{sfn|Holston|2012|page=166}}:|}}
 
Ֆիլմի պրոդյուսերն անհույս զբաղված էր կազմակերպչական տհաճություններով:տհաճություններով։ Ֆիլմի դերասանների ընտրությունը շարունակվեց մինչև 1961 թվականը, իսկ ֆիլմի լոգիստիկան կազմակերպված էր ավելի քան երբևէ վատ:վատ։ Օդանավակայանում ոչ ոք չէր դիմավորում ժամանողներին, իսկ ուղեբեռը մշտապես կորում էր:էր։ Պայմանագրերը մանրամասնորեն մշակված չէին:չէին։ Քերոլ Օ’Քոննորը՝ Սերվիլիոս Կասկոսի դերակատարը, պայմանագիր էր կնքել 15 շաբաթվա համար:համար։ Ընդհանուր առմամբ նկարահանվեց միայն 17 օր, իսկ մնացած ժամանակն անգործության էր մատնված:մատնված։ Հյում Քրոնին նկարահանման հրապարակ ժամանեց 1961 թվականի սեպտեմբերի 19-ին և հանգստացավ մինչ Սուրբ ծննդյան տոները<ref name=ref50/>: Որպեսզի անիմաստ ժամանակ չկորցնեին, Բարթոնն ու Մաքդաուելը հասցրին էպիզոդիկ դերերով հանդես գալ «[[Ամենաերկար օրը]]» ֆիլմում<ref name=ref50/>: Վանգերը զբաղված էր նաև դերասանական արհմիությունների ղեկավարների և ապահովագրական միությունների հետ քաշքշուկներով:քաշքշուկներով։ Խնդիրներ առաջանում էին այնտեղ, որտեղ դրանց ամենաքիչն էին սպասում:սպասում։ [[Իտալիայի կոմունիստական կուսակցություն]]ը ֆիլմի ստեղծողներին մեղադրեց ռասսայական և սեռական խտրականությունների համար և կազմակերպեց կին-մնջախաղացների գործադուլ{{sfn|Hozic|2001|page=100}}: Վանգերը հիմնական կազմակերպչական խնդիր նշում էր այն, որ ստիպված է աշխատել ոչ կոմպետենտ մարդկանց հետ, իսկ Fox ստուդիայի ղեկավարության հետ շփումն անվանում էր «[[Ֆրանց Կաֆկա|կաֆկայական]] զառանցք» {{sfn|Holston|2012|page=167}}:
 
«Կլեոպատրա»-ի նկարահանումները ԶԼՄ-ներում ներկայացվում էին որպես առակ:առակ։ Թերթերում հապաղելու տարբեր վարկածներ էին քննարկվում, ընդհուպ այն, որ Էլիզաբեթ Թեյլորի քաշն այնքան է ավելացել, որ չի տեղավորում Կլեոպատրայի համար հագուստների մեջ{{sfn|Lev|2013|page=246}}<ref group="Ն">Ինչ-որ տեղ սա իրականություն էր, քանի որ հիվանդությունից հետո Էլիզաբեթը վատ վիճակում էր, և որոշ հանգուստներ ստիպված էին վերաձևել, որպեսզի հարմարացնեին:</ref>: Նույնիսկ [[ԱՄՆ Կոնգրես]]ի որոշ ներկայացուցիչներ քննարկում էին այցելել նկարահանումների հրապարակ, որպեսզի պատկերացում կազմեին՝ ինչ է կատարվում այնտեղ{{sfn|Holston|2012|page=166}}: Ռեքս Հարիսոնն առաջարկեց իր սեփական միջոցները ներդնել, որպեսզի նկարահանումներն ավարտին հասցնեն{{sfn|Holston|2012|page=167}}: Այս ամենի հետ քիչ ժամանակ չէին խլում նաև լրագրողների հետ հանդիպումները, հարցազրույցները, որոնք ստուդիան համարում էր արտադրության կարևոր մաս{{sfn|Lev|2013|page=245}}:
 
Ձգձգված նախագծի վերաբերյալ առաջին քննադատական կարծիքները մամուլում հայտնվեցին ֆիլմի էկրաններ բարձրանալուց դեռ շատ առաջ:առաջ։ Մանկևիչի ուշադրությանն էին արժանանում [[Time]]-ում հրապարակված նյութերը, և նա վախենում էր ֆիլմի տապալումից{{sfn|Silvester|2007|page=489}}: Այնուամենայնիվ ձգձգվող նկարահանումները մոտենում էին ավարտին:ավարտին։ Ամենաբարդ տեսարանը՝ որոշիչը ֆիլմի առաջին մասի, Կլեոպատրայի հանդիսավոր ժամանումը Հռոմ, նկարահանվեց 1962 թվականի մայիսի 8-9-ին:ին։ Տեսարանն առաջին անգամ փորձել էին վերարտադրել դրանից կես տարի առաջ, սակայն անհաջող:անհաջող։ Մեկ ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո նկարահանվեց համարյա մեկ օրում:օրում։ Ֆիլմի ամենամեծ զանգվածային տեսարանում ներգրավված էր շուրջ 6000 դերասան:դերասան։ Կլեոպատրայի հանդիսավոր ժամանման աշխատանքների ավարտից հետո նկարահանող խումբը կազմակերպեց շամպայնով ճոխ խնջույք, որին հրավիրված էին արքայական ընտանիքների անդամներ և Եվրոպայի քաղաքական գործիչներ{{sfn|Wanger&Hyams|1963|page=156}}{{sfn|Life|1963|page=77}}{{sfn|Silvester|2007|page=485}}: 1962 թվականի մայիսի 21-ին Մանկևիչն ու կինոստուդիայի ներկայացուցիչները դիտում էին 20 րոպեանոց տեսարանի նյութերը:նյութերը։ Ռեժիսորի արձագանքն անսպասելի էր:էր։ Նրա կարծիքով, իրադարձությունների ողջ հերթագայությունը փառահեղ էր, բայց հանգուցալուծումը՝ ավարտի գլխավոր տեսարանը, որտեղ Կլեոպատրան սեթևեթանքով աչքով է անում, ոչ մի բանի պետք չէ:չէ։ Մանկևիչը պնդում էր, որ տեսարանի վերջին կադրերը պետք է վերանկարահանվեին, բայց պրոդյուսերի հետ փոխհամաձայնության չեկավ{{sfn|Silvester|2007|page=489}}: Վերջին իրադարձությունները հանգեցրին նրան, որ ստուդիայի ղեկավարությունը ծայրահեղ միջոցների դիմեց ֆիլմի ավարտի աշխատանքներն արագացնելու համար{{sfn|Lev|2013|page=246}}: Մայիսի 28-ին ավարտին հասավ Կլեոպատրայի ինքնասպանության տեսարանի նկարահանումները, որոնք ստուդիայի ղեկավարության համար ազդանշան եղան, որպեսզի նկարահանումներն արագորեն ավարտին հասցվեն<ref name=ref50/>:
 
=== Նկարահանումների ավարտ և մոնտաժ ===
1962 թվականի կեսերին Fox ստուդիայի ֆինանսական վիճակը մոտենում էր սնանկացման:սնանկացման։ Մյուս թանկարժեք նախագծի՝ «[[Ինչ-որ բան պետք է պատահի]]» ֆիլմի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած ողբերգությունը վտանգի տակ դրեց ամբողջ Fox-ի գոյության հարցը:հարցը։ Ստուդիան սկսեց անձնակազմի կրճատումները և ակտիվների վաճառքը:վաճառքը։ Որոշ ժամանակ արտադրությունում գտնվող միակ ֆիլմ դարձավ «Կլեոպատրա»-ն:ն։ 1961 թվականի գարնանից Սփիրոս Սքոուրասը գտնվում էր քննադատությունների անընդհատ տարափի տակ:տակ։ 20 տարի աշխատանքից հետո՝ 1962 թվականի հունիսի 27-ին, բաժնետերերի, այնուհետև տնօրենների խորհրդի որոշումներով ազատվեց 20th Century Fox-ի նախագահի՝ իր զբաղեցրած պաշտոնից:պաշտոնից։ Նրան փոխարինեց [[Դերիլ Զանուք]]ը՝ ընկերության խոշորագույն բաժնետերերից մեկը:մեկը։ Նա, ի տարբերություն Սքոուրասի, ոչ միայն փորձառու ղեկավար էր, այլ մանրակրկտորեն տիրապետում էր կինոարտադրությանը<ref name=ref57/>: Զանուքը եռանդով անցավ «խորտակվող» նախագիծը փրկելուն {{sfn|Wanger&Hyams|1963|page=164}}:
 
1962 թվականի հունիսի 1-ին աշխատանքից ազատվեց պրոդյուսեր Ուոլթեր Վանգերը՝ չնայած նրան, որ պատրաստ էր անվճար աշխատել:աշխատել։ Վանգերը խնդրեց թույլ տալ մնալ նկարահանման հրապարակում մինչ ֆիլմի ավարտը:ավարտը։ Մանկևիչը վերջնագիր ստացավ:ստացավ։ Էլիզբեթ Թեյլորի ծառայությունների վճարումը ավարտվում էր հունիսի 9-ին, և եթե հարկ լիներ, Թեյլորին կփոխարինարիներ կրկնորդիչը:կրկնորդիչը։ Նկարահանումները պետք է ավարտվեին մինչ հունիսի 30-ը:ը։ Դրանից հետո ֆինանսավորումը կդադարեցվի{{sfn|Wanger&Hyams|1963|page=206}}<ref name=ref50/>: Ռեժիսորը ստիպված էր շուտափույթ կերպով ավարտել ֆիլմի կարևորագույն տեսարաններից մեկը՝ արքայական նավի վրա Կլեոպատրայի և Անտոնիոսի հանդիպումը:հանդիպումը։ 1962 թվականի հունիսի 23-ին Էլիզաբեթ Թեյլորի համար նկարահանումներն ավարտվեցին:ավարտվեցին։ Մնում էին մի քանի մարտերի տեսարաններ:տեսարաններ։ Սովորաբար ֆիլմի՝ նման տեխնիկապես բարդ մասերի վրա սկզբում աշխատում է գրաֆիկան, բայց այստեղ դրանով ամեն ինչ ավարտվեց:ավարտվեց։ Մանկևիչն առանձնապես չէր սիրում մարտերի տեսարանները, և դրանց համար դեռ սցենար գրված չէր:չէր։ Ըստ նախագծի՝ ֆիլմում պետք էր ներառվեր Փիլիպոպոլիսի ճակատամարտը, բայց ստուդիայից հրահանգ եկավ բացառել այդ տեսարանը:տեսարանը։ Նկարահանումներն ավարտվեցին նրանով, ինչով սկսվում է ֆիլմը՝ Ֆարսալոսի ճակատամարտի տեսարանով, չնայած ամբողջովին այն նկարահանել չհաջողվեց{{sfn|Lev|2013|page=249}}: Ի պատասխան՝ ռեժիսորը կոշտ հեռագիր ուղարկեց ստուդիայի ղեկավարությանը.
 
{{քաղվածքի սկիզբ}}
Առանց Ֆարսալոսի, ըստ իս, ֆիլմի սկիզբը լուրջ կտուժի, բայց առանց Փիլիպոպոլիսի ուղղակի կկորչի երկրորդ մասի մուտքը, և բոլոր բեմադրված մասեըը կկորցնեն միմյանց միջև կապը[…] Ընկերության բաժնետերերի հանդեպ պատասխանատվության և փոխադարձ պարտականությունների բաժանման տեսանկյունից խնդրում եմ ինձ փոխարինել ձեր հրամանների հանդեպ ավելի քիչ քննադատական վերաբերմունք ունեցող և Կլեոպատրայի վերջնական հաջողության վրա ավելի քիչ սևեռված մեկով:մեկով։
{{բք|en| Without Pharsalia in my opinion opening of film and following sequences severely damaged stop but without Philippi there is literally no opening for second half since interior tent scenes already shot simply cannot be intelligibly put together […] with mutual appreciation of responsibilities and suggesting that mine toward the stockholders is no less than yours I suggest that you replace me soonest possible by someone less critical of your directives and less dedicated to the eventual success of Cleopatra.}}
{{քաղվածքի ավարտ}}
Տող 285.
[[Պատկեր:Darryl F. Zanuck-1950.jpg|140px|thumb|right|Դերիլ Զանուք]]
 
Հուլիսին նկարահանող խումբը մեկնեց Եգիպտոս՝ մարտական տեսարանների աշխատանքներն ավարտելու համար:համար։ Ամեն ինչ ավարտվեց բացարձակ անհաջողությամբ:անհաջողությամբ։ Նման կարճ ժամանակահատվածում ոչինչ կազմակերպել չհաջողվեց:չհաջողվեց։ Հուլիսի 28-ին ֆիլմում աշխատած հիմնական դերասանական կազմի համար տեղի ունեցավ հրաժեշտի ընթրիք{{sfn|Lev|2013|page=252}}: 1962 թվականի հոկտեմբերին Մանկևիչն ավարտեց ֆիլմի նախնական մոնտաժը, որից հետո նա և խմբագիր Դորոթի Սփենսերը մեկնեցին Փարիզ՝ «Կլեոպատրա»-ի հետագա ճակատագրի մասին Զանուքի հետ խորհրդակցելու համար:համար։ Ֆիլմի՝ երկու ինքնուրույն մասերով վիդեովարձույթ դուրս գալու գաղափարը հակասում էր նոր ղեկավարության հայացքներին:հայացքներին։ Ընկերության ղեկավարը մտավախություն ուներ, որ առաջին մասը՝ «Կեսարը և Կլեոպատրան», Բարթոնի և Թեյլորի միջադեպից հետո անհետաքրքիր կլինի հանդիսատեսին:հանդիսատեսին։ Չնայած ֆինանսավորման կասեցման նախազգուշացումներին՝ ֆիլմն այնուամենայնիվ պատրաստ չէր:չէր։ Մարտերի տեսարանների համար հատկացվեց 2 միլիոն դոլար:դոլար։ Բարեբախտաբար, «[[Ամենաերկար օրը]]» ֆիլմի հաջողությունը վարձույթում փրկեց Fox ընկերությանը ֆինանսական անկումից և գումար հայթայթվեց {{sfn|Lev|2013|page=252}}:
 
320 րոպե տևողությամբ նախնական մոնտաժված տարբերակը դիտելուց հետո Զանուքն արդյունքը նկարագրեց որպես «անփույթ, սիրողական, երկրորդական մակարդակի» և հրահանգեց Ջոզեֆ Մանկևիչին հեռացնել հետագա աշխատանքներից{{sfn|Holston|2012|page=166}}<ref name=ref50/><ref name=ref57/>: Ընկերության ղեկավարի և ռեժիսորի բանակռիվը անցավ մամուլի էջերին:էջերին։ Զանուքին մասնավորապես դուր չէին գալիս արդեն նկարահանված մարտերի տեսարանները, Մանկևիչը հակադարձելով պատասխանում էր, որ ֆիլմում մարտական տեսարանները գլխավորը չեն:չեն։ Մամլո ասուլիսի ժամանակ Զանուքը լրագրողներին հայտարարեց, որ Մանկևիչը պետք է հանգստանա, և ֆիլմը կավարտի ինքը{{sfn|Lower&Palmer|2001|page=118}}:
 
{{քաղվածքի սկիզբ}}
Իր հաշվին գրանցված լավագույն փոխհատուցման հաշվին պարոն Ջոզեֆ Մանկևիչը ծախսեց իր ժամանակից երկու տարի, տաղանդը և 20th Century Fox-ի բաժնետերերի 35 միլիոն դոլարը՝ իրականացնելով ֆիլմի առաջին կրկնօրինակի մոնտաժը:մոնտաժը։ Նա լրիվ արժանի է հանգստի:հանգստի։
{{բք|en| In exchange for top compensation and a considerable expense account, Mr. Joseph Mankiewicz has for two years spent his time, talent, and $35000000 of 20th Century–Fox’s shareholders’ money to direct and complete the first cut of the film Cleopatra. He has earned a well-deserved rest.}}
{{Քաղվածքի ավարտ|աղբյուր=}}
 
1962 թվականի դեկտեմբերին կրքերը մի փոքր հանգստացան:հանգստացան։ Զանուքը խոստովանեց, որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, եթե ոչ հայտնի ռեժիսորի հրապարակային ստորացում, և ներողություն խնդրեց:խնդրեց։ Նա նույնիսկ Մանկևիչին հրավիրեց մնացած մարտական տեսարանների նկարահանումների համար և նույնիսկ ֆիլմին վերաբերող որոշ հարցերի շուրջ խորհրդակցում էր նրա հետ:հետ։ Զանուքի սևեռուն ուշադրության ներքո «Կլեոպատրա»-ի վերջնական մոնտաժն իրականացրեց Մանկևիչը<ref name=ref50/>:
 
Ֆարսալոսի ճակատամարտի առանձին տեսարաններ նկարահանվեցին Իսպանիայում ([[Ալմերիա]] փոքրիկ քաղաքի մոտակայքում), իսկ այնուհետև՝ 1963 թվականի փետրվարին՝ Լոնդոնի արվարձանում:արվարձանում։ Ըստ սկզբնական մտացվածքի՝ տեսարանը տրամաբանորեն իրար էր միացնում երկու գլխավոր հերոսներին:հերոսներին։ Ճակատամարտից հետո Կեսարը պետք է հանդիպեր Անտոնիոսի հետ, բայց Ռիչարդ Բարթոնն արդեն զբաղված մեկ այլ ֆիլմում և ստիպված նրան փոխարինեցին Ռուֆիոնով (Մարտին Լանդաու): Ֆիլմի որոշիչ պահը կորցրեց իր հղումը:հղումը։ Ընդհանուր առմամբ, հենց ճակատամարտը վերջնական մոնտաժային տարբերակում չկա. շտապելու արդյունքում ոչ մի հստակ կադր նկարահանել և մոնտաժել չհաջողվեց, չնայած դրա բեմադրման համար ծախսվել էր մոտավորապես 500 հազար դոլար:դոլար։ Հանդիսատեսը տեսնում է միայն աճյունախարույկի ծուխը ավարտված ճակատամարտի դաշտի վրա{{sfn|Geist|1978|page=338}}: Հաշվի առնելով Զանուքի բոլոր շտկումները՝ վարձույթի համար ֆիլմի վերջնական տարբերակը կազմեց մոտավորապես 248 րոպե:րոպե։ Մանկևիչն այս որոշումն ընդունեց խորը հիասթափությամբ՝ համարելով, որ ֆիլմի տևողությունը պետք է լիներ մոտավորապես 6 ժամ, և իր գաղափարներից շատերը կորսված են:են։ Հյում Քրոնինը և Ռոդդի Մաքդաուելը նույնպես հաստատակամ էին, որ մոնտաժի այս տարբերակում հանվել էին իրենց լավագույն տեսարանները{{sfn|Lev|2013|page=255}}:
 
=== Էլիզաբեթ Թեյլոր և Ռիչարդ Բարթոն ===
1961 թվականին Բարթոնն արդեն 12 տարի ամուսնացած էր Սիբիլ Բարթոնի հետ և մեծացնում էր երկու դստրերին:դստրերին։ Չնայած դրան՝ Բարթոնը հայտնի էր ֆիլմերի իր զուգընկերուհիների հետ մի շարք իրական և մտացածին սիրավեպերով:սիրավեպերով։ 1959 թվականի մայիսից Թեյլորն ամուսնացած էր երաժիշտ [[Էդդի Ֆիշեր]]ի հետ:հետ։ Բարթոնը նախկինում նկարահանման հրապարակում չէր հանդիպել Թեյլորի հետ և այն կարծիքին էր, որ վերջինս այն անտաղանդ դերասանուհիներից է, որոնք հաջողության են հասել միմիայն արտաքինի շնորհիվ:շնորհիվ։ Նկարահանման հրապարկում մինչ որոշակի պահը Բարթոնը չէր շփվում դերասանուհու հետ և նրա հետևից անվայելուչ կատակներ էր անում<ref name=ref1/><ref name=ref36/>: Ամեն ինչ փոխվեց մերձեցման առաջին իսկ տեսարանից հետո՝ 1962 թվականի հունվարի 22-ին:ին։ Բարթոնն այդ օրը նկարահանման հրապարակում հայտնվեց ուժեղ խումարից հետո:հետո։ Էլիզաբեթը, նկատելով դողացող ձեռքերը, նրան մի գավաթ սուրճ բերեց:բերեց։ Ականատեսները հիշում էին, թե ինչպես նրանց արանքով «անցավ էլեկտրական լիցք»: Քիչ ժամանակ չպահանջվեց, որպեսզի Ռիչարդն ու Էլիզաբեթն ուշքի գային և կարողանային խաղալ տեսարանը:տեսարանը։ «Նկարահանված է» հրահանգից հետո ռեժիսորը հեգնաբար դիմեց դերասաններին. «Ես ձեզ չե՞մ խանգարում»{{sfn|Wanger&Hyams|1963|page=148}}: Հռոմ հերթական այցելության ժամանակ Մանկևիչը Վանգերին մի կողմ տարավ և մտահոգ ասաց պրոդյուսերին. «Ես նստած եմ հրաբուխի վրա… Լիզն ու Բարթոնն արդեն ուղղակի Անտոնիոս և Կլեոպատրա չեն խաղում<ref name=ref50/>:
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (23).jpg|դիրք=right|ստորագրություն = <small>Ռիչարդ Բարթոնը (Մարկոս Անտոնիոս) և Էլիզաբեթ Թեյլորը (Կլեոպատրա) ոսկե նավի տեսարանում </small>|լայնք=330|ընդհանուր=330|վերև=5|աջ=0|ներքև=5|ձախ=10|շրջանակ=|մեծացնել = }}
 
Աշխատանքային մթնոլորտն ու բարոյական կլիման նկարահանման հրապարակում կազմակերպչական խոչընդոտների հետևանքով առանց այն էլ թույլ էին, իսկ ամուսնական անհավատարմությունից հետո պորդյուսերն ու ռեժիսորը դժվարությամբ էին կարգուկանոն պահպանում ֆիլմի արտադրությունում: Սիրեկանների առաջին համատեղ տեսարանից մի քանի օր անց Բարթոնը հայտնվեց տղամարդկանց դիմահարդարման սենյակում և ի լուր բոլորի հայտարարեց. «Պարոնա՛յք, ես հենց նոր իմ կադիլակի հետնատեղին կենակցեցի Էլիզաբեթ Թեյլորի հետ»<ref name=ref50/>: Կատարված կոծկելու փորձերն ապարդյուն էին:էին։ Սկանդալը շարունակական դադարներ առաջ բերեց նկարահանումների ժամանակ:ժամանակ։ 1962 թվական փետրվարին, երբ Ռիչարդ Բարթոնը ժամանակավորապես վերադարձավ կնոջ մոտ, Թեյլորին ստիպված էին շտապ հոսպիտալացնել քնաբերի չարաշահման հետևանքով{{sfn|Раззаков|Разз|page=}}: Հիվանդանոցում դերասանուհու մոտ հայտնաբերեցին նաև դեմքի վրա այտուցներ և կոտրված քիթ:քիթ։ Նկարահանումները 22 օրով հետաձգվեցին:հետաձգվեցին։ Բարթոնի ավագ եղբայրը ժամանեց նկարահանման հրապարակ և փորձեց պաշտպանեց Սիբիլի պատիվը:պատիվը։ Եղբայրների միջև կռիվ տեղի ունեցավ, և ֆիլմի նկարահանումները հետաձգվեցին ևս մի քանի օրով{{sfn|Lev|2013|page=248}}:
 
Այն պահից, երբ մամուլի էջեր թափանցեցին Թեյլորի հոնորարի չափի մասին տեղեկատվությունը և նախագիծն ուղեկցող հանկարծահաս փոփոխությունները, ապագա ֆիլմը [[պապարացի]]ների ուշադրության պակաս չէր զգում:զգում։ Լրագրողները շրջապատել էին Թեյլորի հյուրանոցը, Cinnecita ստուդիան և Նյու Յորքում Fox-ի գրասենյակը:գրասենյակը։ Ամուսնական ամհավատարմության մասին տեղեկատվությունը դարձավ 1962 թվականի հոլիվուդյան ամենաուժեղ սկանդալներից մեկը:մեկը։ Որոշ պարբերականներ նույնիսկ սկսեցին հեգնաբար ֆիլմն անվանել Lizpatra: Քոմո Փերրիի հանրահայտ հեռուստատեսային շոուի ժամանակ եթեր հեռարձակվեց հոլովակ, որը ծաղրում էր նկարահանումների աբսուրդային իրավիճակը և կրքոտ սիրավեպը{{sfn|Miles|2011|page=188}}: Երբ 1962 թվականին ամերիկյան շուկայի համար նախապատրաստվում էին ֆիլմի ազդագրերը, նկարիչ Սեյմուր Պոն նույնիսկ որոշեց դրանց վրա չհիշատակել դերասանների անունները. հանրությունն այնքան լավ գիտեր նրանց, որ դա ավելորդ էր{{sfn|Lev|2013|page=256}}:
 
{{քաղվածքի սկիզբ}}
Ֆիլմն այնպիսինն էր, որ չէր կարող չազդել մեր ճակատագրերի վրա… և սա միակ սիրավեպը չէր նկարահանումների ժամանակ:ժամանակ։
{{քաղվածքի ավարտ|աղբյուր= Ժան Մարշ {{sfn|Winkler|2009|page=278}}}}
 
Պատճառներից մեկը, որ աստվածաշնչյան և անտիկ թեմաների սյուժերը նման բարձր հանրաճանաչություն ունեին, քաղաքական և սոցիալական առումներով չեզոք էին և ավելի քիչ էին ենթարկվում բարոյականության պահապանների հարձակումներին:հարձակումներին։ Չնայած «Կլեոպատրա»-ն նկարահանվում էր ստուդիական համակարգի օրենքներով, բայց այն, ինչ տեղի էր ունենում նկարահանումների ժամանակ, խախտում էր ժանրի բոլոր չգրված օրենքները:օրենքները։ Բարոյականության խիստ չափանիշները, կինոստուդիայի վերահսկողությունն արդեն չէին կասեցնում կատարվելիքը:կատարվելիքը։ Կինոարտադրության գործընթացը հիմա ավելի շատ կախված էր նոր կինոյի աստղերի քմահաճույքներից և փոփոխական բնավորությունից:բնավորությունից։ Կինոգետ Այրա Հոցինգը նկարահանումների ժամանակ Բարթոնի և Թեյլորի սիրավեպը նկարագրում է որպես «սցենարում չգրված, կտրուկ միջամտում հոլիվուդյան ստուդիական համակարգի խիստ վերահսկվող աշխարհում»{{sfn|Callahan|2010|page=78}}: Ֆիլմի նկարահանումների տեղափոխումը Եվրոպա, մասնավորապես՝ Իտալիա, որտեղ ծնվել է «պապարացի» ֆենոմենը, իր գործը ևս արեց:արեց։ Առաջին անգամ իրական կյանքի պատմությունն այնքան խառնվեց արտադրության մեջ, որ էականորեն փոխեց հանդիսատեսների՝ ֆիլմն ընկալելու վրա՝ մասնակիորեն մթագնելով սյուժեն{{sfn|Hozic|2001|page=99}}:
 
Էլիզաբեթ Թեյլորի անձնական դրաման մեծապես կրկնում էր իր կերտած հերոսուհու կյանքի դրաման{{sfn|Wanger&Hyams|1963|page=148}}: Պատմությունն ավարտվեց արդեն ֆիլմի նկարահանումների ավարտից հետո՝ նախկին ամուսինների ամուսնալուծությամբ և 1964 թվականին Բարթոնի և Թեյլորի ամուսնությամբ{{sfn|Lower&Palmer|2001|page=109}}: 2012 թվականին Ուոլթեր Ջեսսը ([[:en:Jess Walter|en]]) հրատարակեց «Հիասքանչ ավերակներ» վեպը՝ նվիրված Իտալիայում 1962 թվականին՝ «Կլեոպատրա»-յի նկարահանումների ժամանակ Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սիրավեպին<ref name=ref35>
Տող 329.
Ստուդիայի ղեկավարությունը կարծում էր, որ Բարթոնի և Թեյլորի սկանդալային սիրավեպը կարող էր ոչ բարենպաստ ազդեցություն ունենալ ֆիլմի վարձութային ճակատագրի վրա{{sfn|Lev|2013|page=255}}: Այսպես, 1962 թվականի ապրիլին [[Վատիկան]]ի պաշտոնական հրատարակությունը՝ «Osservatore della domenica»-ն, քննադատության ենթարկեց դեռ անավարտ ֆիլմը բարոյականության չափից դուրս ազատության համար թե՛ էկրանին, թե՛ հետնաբեմում{{sfn|Ford&Mitchell|2010|page=108}}: 1962 թվականի մայիսին կոնգրեսական Այրիս Բլիթչը ([[:en:Iris Faircloth Blitch|en]]) միջնորդությամբ դիմեց [[ԱՄՆ-ի գլխավոր դատախազ]]ին, որպեսզի արգելեր սկանդալային զույգի մուտքը ԱՄՆ, քանի որ Թեյլորն «արտերկրում ցածրացրել էր ամերիկյան կնոջ հեղինակությունը»{{sfn|Callahan|2010|page=77}}: Բայց մտահոգություններն իզուր էին. «Կլեոպատրա»-ն դարձավ տարվա ամենասպասված պրեմիերան {{sfn|Life|1963|page=72}}:
 
Ֆիլմի հանրաճանաչությանը նպաստեց հզոր մարքեթինգային արշավը, որի շրջանակներում ԱՄՆ 75 խոշորագույն թերթեր, հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ ներգրավված էին ֆիլմի գովազդում{{sfn|Holston|2012|page=167}}: 1963 թվականի մարտին Fox-ի փոխնախագահ Սեյմուր Պոն 17 երկրների ներկայացուցիչների հետ հատուկ համաժողով անցկացրեց, որպեսզի միավորեին ջանքերը ֆիլմի մարքեթինգը կազմակերպելու համար<ref name=ref58/>: «Կլեոպատրա»-ի ելքը վարձույթը գրավեց ԱՄՆ-ի կինոթատրոնների ցանցերի և ամբողջ աշխարհի բարձրագույն ուշադրությունը{{sfn|Holston|2012|page=167}}: Չխանգարեց նաև այն, որ որոշ կինոկենտրոններում տերեը ստիպված էին 70մմ ժապավենի համար նախատեսված վարձութային սարքավորումների տեղադրման լրացուցիչ ծախսերի գնալ{{sfn|Holston|2012|page=165}}: Որոշվեց, որ ֆիլմը կթողարկվի [[Roadshow]] ([[:en:Roadshow theatrical release|en]]) համակարգով:համակարգով։ Նախապես գնված տոմսերից շահույթը կազմեց 20 միլիոն դոլար, որն աննախադեպ Fox ընկերության համար{{sfn|Holston|2012|page=165}}: Ֆիլմի տոմսերի արժեքը հասավ 5,50 դոլարի, որը եռակի գերազանցում էր սովորական գինը:գինը։ «Կլեոպատրա»-ի դեպքում կինոընկերությունը պայմանավորվեց տոմսերի վաճառքի իր հասույթի 70 %-ի շուրջ, երբ այն ժամանակ կինոթատրոնների ցանցերը և կինոստուդիաները եկամուտները հավասար էին կիսում{{sfn|Hozic|2001|page=98}}:
 
Համաշխարհային պրեմիերան կայացավ 1963 թվականի հունիսի 11-ին Նյու Յորքի Rivoli կինոթատրոնում:կինոթատրոնում։ Առաջին ցուցադրությանը ներկա էին Դերիլ Զանուքը, Ջոզեֆ Մանկևիչը և Ռեքս Հարիսոնը:Հարիսոնը։ Բարթոնն ու Թեյլորը չեկան:չեկան։ Հարցազրույցում դերասանուհին խոսում էր այն մասին, որ ինքն այնքան էլ շահագրգռված չի ֆիլմը դիտել<ref name=ref50/>: Ազդեցիկ քննադատ Բոսլի Քրոութերի առաջարկով ամերիկյան վարձույթում ֆիլմը ցուցադրվում էր ավելի կրճատված տարբերակով՝ 217 րոպե:րոպե։ Թողարկվեց նաև 192 րոպե տևողությամբ մոնտաժային տարբերակ{{sfn|Lev|2013|page=257}}:
 
ԱՄՆ-ի սահմաններից դուրս վարձույթը ևս բավականին հաջող էր:էր։ 1963 թվականին ֆիլմը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենադրամարկղային ֆիլմը{{sfn|HowardReid|2006|page=36}}: Ֆիլմի պրեմիերան անցնում էր լավագույն եվրոպական կինոթատրոններում՝ [[Դոմինիոն (թատրոն)|Դոմինիոն]] (Լոնդոն), [[Գրան-Ռեքս (Փարիզ)|Գրան-Ռեքս]] ((Փարիզ)), [[Delphi Film Theatre]] ([[:de:Delphi Film Theatre|en]]) (Բեռլին)<ref name=ref58>
{{cite web
| author = Gerhard Witte
Տող 343.
| lang = en
}}
</ref>: Վանգերը լավատեսորեն կարծում էր, որ համաշխարհային վարձույթը կգերազանցի 100 միլիոն դոլարը, բայց այդպես չեղավ:չեղավ։ 1966 թվականի ընդհանուր եկամուտը կազմեց 38 միլիոն դոլար, որից 23,5 միլիոնը բաժին էր հասնում ԱՄՆ-ի ներքին վարձույթին:վարձույթին։ Ֆիլմը բարձր ֆինանսական արդյունքներ ցուցադրեց roadshow համակարգի համար:համար։ Օրինակ, Rivoli կինոթատրոնում ֆիլմի ցուցադրությունը ծրագրում մնաց 63 շաբաթ շարունակ և բերեց 1 250 000 հազար եկամուտ:եկամուտ։ Ցանկացած այլ ֆիլմի համար դա կլիներ գերազանց ցուցանիշ, բայց «Կլեոպատրա»-ն բարձր բյուջեի պատճառով ծախսերը չծածկեց:չծածկեց։ «Կլեոպատրա»-ն պարտվեց [[Երաժշտության ձայներ (ֆիլմ)|« Երաժշտության ձայներ»]] ֆիլմին, որի դրամարկղային հասույթը 8 միլիոն բյուջեի դեպքում կազմեց ավելի քան 100 միլիոն դոլար<ref name=ref50/>: Ֆիլմը ծածկեց ծախսերը միայն 1967 թվականին:թվականին։ 1966 թվականին ABC ընկերությունը 5 միլիոն դոլար վճարեց առաջին անգամ հեռուստատեսային եթերում ֆիլմը ցուցադրելու իրավունքի համար{{sfn|Holston|2012|page=166}}{{sfn|Holston|2012|page=168}}: Առաջին անգամ ABC ալիքով ֆիլմը ցուցադրվեց 1972 թվականի փետրվարի 13-ին և [[Նիլսենի վարկանիշ]]ով ստացավ 24,5 ցուցանիշը{{sfn|Holston|2012|page=169}}:
 
«Կլեոպատրա» ֆիլմը 1963 թվականի դրությամբ դարձավ ֆիլմերի պատմության մեջ ամենաթանկարժեքը և համարվում է կինեմատոգրաֆիա պատմության մեջ ամենամեծ ֆինանսական անհաջողություններից մեկը{{sfn|Holston|2012|page=166}}: Կինոընկերության տվյալներով ֆիլմի ընդհանուր բյւոջեն կազմեց 44 միլիոն դոլար, որոնցից 31 115 000 դոլարն անմիջական ֆիլմի արտադրության վրա ծախսված գումարն է, իսկ մնացած գումարը բաժին հասավ գովազդին, կրկնօրինակների տպմանը և ժապավենի բաշխմանը:բաշխմանը։ Այդ գումարի մեջ չի մտնում նաև 5 միլիոն դոլարը, որն ուղղակի կորավ 1960-1961 թվականներին Անգլիայում անհաջող սկզբի պատճառով{{sfn|Hall|2010|page=166}}: Այդ ռեկորդը գերազանցվեց միայն 1980 թվականին 220 րոպեանոց «Դրախտի դարպասներ» ֆիլմով{{sfn|HowardReid|2006|page=36}}: Ըստ [[Forbes]]-ի գնահատականի՝ «Կլեոպատրա»-ն համարվում է կինեմատոգրաֆիայի ամենաթանկարժեք ֆիլմը:ֆիլմը։ 2006 թվականին նրա արտադրության վրա ծախսված գումարը համարժեք կլիներ 290 միլիոն դոլարի<ref name=ref60>{{cite web| author= Lacey Rose|date= 12.18.2006| url= http://www.forbes.com/2006/12/18/movies-budget-expensive-tech-media-cx_lr_1214moviebudget_slide.html| title = The most expensive movies ever made.| publisher= [[Forbes]]|accessdate= 25 նոյեմբերի 2013| language= en}}</ref>:
 
Բայց Fox-ի ներկայացուցիչ Քեննեթ Քեյսթն այն կարծիքին էր, որ «Կլեոպատրա»-ն խոշորագույն դրամարկղային անհաջողության կոչումն անարդարացի է կրում:կրում։ Վերջիվերջո, այն նույնիսկ ընկերությանը եկամուտ բերեց, իսկ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք էին «[[Հելլո, Դոլլի]]»-ն և «[[Թորա, Թորա, Թորա]]»-ն բացի վնասից այլ բան ընկերությանն իրենց հետևից չթողեցին, թեկուզ հանրության մոտ որպես հուշ չպահպանվեցին այն աստիճան, ինչպես «Կլեոպատրա»-ն{{sfn|Holston|2012|page=166}}<ref name=ref60/>:
 
== Բնութագրություն ==
=== Կառուցվածք և խորհրդապատկերներ ===
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (47).jpg |դիրք=right|ստորագրություն = <small>Կեսարի մահը: Պաշտոնական թրեյլերից տեսարանի տարբերակ</small>|լայնք=330|ընդհանուր=330|վերև=3|աջ=0|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = }}
Մասնագետները շատ հաճախ 1963 թվականի ֆիլմն անվանում են [[Կլեոպատրա (ֆիլմ, 1917)|1917]] և [[Կլեոպատրա (ֆիլմ, 1934)|1934]] թվականների «Կլեոպատրա» ֆիլմերի [[ռիմեյք]]ը{{sfn|Hatchuel|2011|page=166}}{{sfn|Ford&Mitchell|2010|page=75}}: Դրանք շատ բաներով նման են:են։ Սյուժեն կառուցվում է նման տեսարաններին վրա շեշտադրումով. Կեսարի հետ հանդիպում, Հռոմ այցելություն, Մարկոս Անտոնիոսի հետ նավի վրա հանդիպում, մահ օձի խայթոցից:խայթոցից։ Նախորդ ֆիլմերը նույնպես նկարահանված էին իրենց ժամանակի համար լուրջ բյուջեներով և թանկարժեք դերասանական կազմով:կազմով։ Հիմնական տարբերությունը Կլեոպատրայի կյանքի երկու շրջանների մեկնաբանությունն է:է։ 1917 և 1934 թվականների ֆիլմերը ոճապես միատարր են, ինչը բնորոշ չէ 1963 թվականի ֆիլմին{{sfn|Ford&Mitchell|2010|page=77}}{{sfn|Hatchuel|2011|page=141}}:
 
Նախևառաջ ֆիլմի ստեղծողները գերի դարձան վիճելի ստեղծագործական մտքի, երբ Մանկևիչի ղեկավարությամբ ֆիլմը նկարահանվում էր երկու առանձին մասերով:մասերով։ Հետարտադրական և մոնտաժի փուլերում դա շտկելն անիրատեսական էր:էր։ Արտադրության ընթացքում նույնիսկ դիտարկվում էր ամեն ինչ ավարտել միայն առաջին մասով, բայց անհնար էր տրամաբանորեն ավարտել պատմությունը Կեսարի մահից հետո Հռոմից Կլեոպատրայի փախուստով. գործողությունն անավարտ էր մնում:մնում։ Երկու այդքան իրարից տարբեր մասերից մի ամբողջական ֆիլմի կառուցվածքը հակասում էր կինեմատոգրաֆիայի բոլոր կանոններին:կանոններին։ Գուցե տեղին կլիներ պատմությունները ներկայացնել մեկը մյուսում (նմանօրինակ մոտեցման օրինակ էին «[[Անհանդուրժողականություն (ֆիլմ)|Անհանդուրժողականություն]]», «[[Կնքահայրը 2]]», «[[Կամուրջ Քվայ գետի վրայով]]» ֆիլմերը), բայց արդեն տեխնիկապես շատ բարդ էր նման բան իրականացնել:իրականացնել։ Արդյունքում կառուցվածքը մեծամասամբ պահպանեց Մանկևիչի տեսլականը{{sfn|Lev|2013|page=245}}:
 
Պատմությունը սկսվում է Եգիպտոսից հեռու, և աստիճանաբար սյուժեի զարգացումը հերոսներին բերում է Ալեքսանդրիա:Ալեքսանդրիա։ Առաջին անգամ գլխավոր հերոսուհին էկրանին հայտնվում է ֆիլմի 19-րդ րոպեին{{sfn|Ford&Mitchell|2010|page=99}}: Հռոմեական կայսրության և Եգիպտոսի միջև փոխհարաբերությունները այլաբանորեն ներկայացված են տղամարդու և կնոջ միջև հարաբերությունների տեսանկյունից:տեսանկյունից։ Ֆիլմում գերակշռում է մելոդրամատիկ և ռոմանտիկ կողմը:կողմը։ Ֆիլմի իրադարձությունները ցուցադրվում և մեկնաբանվում են Կլեոպատրայի «աչքերով», հանդիսատեսը ստանում է իրադարձությունների յուրովի կանացի գնահատական:գնահատական։ Շատ հաճախ Կլեոպատրան թաքուն դիտում է իրադարձությունները (առաջին մասում բնորոշ են իր պալատում թաքուն նայելու տեսարաններ): Նա կին է, և հետաքրքրասիրությունը բնորոշ է նրան:նրան։ Ֆիլմի պատմողական շարքից առաջին հայացքից դուրս է մնում Կեսարի սպանության տեսարանը, քանի ստեղծողները ոչ այնքան պարզ են պատճառաբանում դավադիրների գործողությունները:գործողությունները։ Մանկևիչի ֆիլմում Կեսարի սպանության իրական դրդապատճառը հիմնականում կադրից դուրս է մնում, քանի որ Կլեոպատրան չէր տեսնում բոլոր հանգամանքները և կարող է միայն անուղղակի դատել պատճառների մասին:մասին։ Եթե Մանկևիչի 1953 թվականին նկարահանած սև-սպիտակ «[[Հուլիոս Կեսար (ֆիլմ, 1953)|Հուլիոս Կեսար]]» ֆիլմում իրադարձութունների մեկնությունը մատուցվում է տղամարդու տեսանկյունից՝ [[Մարկոս Յունիոս Բրուտոս|Բրուտոսի]] «աչքերով», ապա 1963 թվականի ֆիլմում ամեն ինչ այլ կերպ է:է։ Կլեոպատրան դատում է կատարվածի մասին [[Պիրոմանթիա|կրակով գուշակության]] միջոցով ([[Համակցված կինոնկարահանում|հատուկ էֆֆեկտների]] կիրառության սակավաթիվ տեսարաններից մեկը){{sfn|Hatchuel|2011|page=142}}: Ֆիլմը հաճախ հանդիսատեսի կողմից հիշվում է մարտերի տեսարանների շնորհիվ:շնորհիվ։ Ըստ էության, ֆիլմում ամբողջովին ներկայացված է միայն մեկ մարտի տեսարան՝ Ակտիումի ծովամարտը, որն է ավարտվում է ծավամարտի տարածքից Կլեոպատրայի անսպասելի փախուստով, որը նույնպես խոսում է ֆիլմում կանացի տեսանկյան մասին{{sfn|Cyrino|2009|page=143}}{{sfn|Santas2|2008|page=31}}:
 
Կլեոպատան՝ որպես քաղաքական գործիչ, իր հզորությունն ավելացնում է Կեսարի հետ հարաբերությունների հաշվին:հաշվին։ Հռոմի դիկտատորին չի կասեցնում նահապետական այն տեսակետը, որ կինը չի կարող լինել պետության առաջնորդ, կարևոր է այն, որ Կլեոպատրան կարող է հասնել Կեսարի համար իրադարձությունների ցանկալի զարգացման:զարգացման։ Կեսարն առանց վարանելու Կեսարիոնին ճանաչում է իր որդի. սա ձեռնտու է նրան:նրան։ Ընդհանուր առմամբ գլխավոր հերոսները զերծ չեն թերություններից:թերություններից։ Կլեոպատրան պատրաստ է ամեն գնով պայքարել իշխանության համար, նույնիսկ իր եղբոր կյանքի գնով:գնով։ Կեսարն անսպասելի թուլություն է ցուցաբերում [[էպիլեպտիկ նոպա]]յի ժամանակ:ժամանակ։ Այս թուլությունները հանգեցնում են նրան, որ Կեսարի և Կլեոպատրայի հարաբերությունները բնականոն կերպով անցնում են սիրային ոլորտ այն մարտադաշտում, որտեղ Կլեոպատրան ուներ անհերքելի առավելություն{{sfn|Lower&Palmer|2001|page=111}}:
 
Իր թուլությունները ուժեղ կողմերի վերածելու կարողություն ունեցող Կլեոպատրա քաղաքական գործչի ունակությունները ցուցադրող վճռական տեսարանը դառնում է նրա հանդիսավոր ժամանումը Հռոմ:Հռոմ։ Ամբոխի հիացական բացականչությունների ներքո եգիպտական դշխուհին իջնում է [[Սֆինքս]]ի բարձունքից և խոնարհվում է Հռոմի դիկտատորի առջև:առջև։ Մոտենալով Կեսարին՝ Կլեոպատրան անսպասելի աչքով է անում՝ հանդիսատեսին վերադարձնելով ֆիլմի սկիզբ, որտեղ նա ստիպեց ծունկի իջնել իր առջև և դարձավ նրան հավասար և գուցե նրանից ավելի բարձր{{sfn|Lower&Palmer|2001|page=113}}: Այս ակնթարթային, բայց կարևոր տեսարանը, որն այդքան դժվարությամբ տրվեց ռեժիսորին, նույնպես տիպական է:է։ Մանկևիչի ֆիլմն ավելի մտերմիկ և ավելի մարդկային եղավ, քան դրան նախորդողները{{sfn|Silvester|2007|page=488}}:
 
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963_Cleopatra_trailer_screenshot_(69).jpg |դիրք=left|ստորագրություն = <small>Ոսկե նավի տեսարանը՝ ֆիլմի կենտրոնական տեսարաններից մեկը: Տեսարանը նաև դարձավ բարձրագույն տեխնիկական բարդության նկարահանումների օրինակ: [[American Cinematographer]] պարբերականը նշեց դրանում լուսավորողների և օպերատորի օրինակելի աշխատանքը{{sfn|AmCinemat|1963|page=56}}.</small>|լայնք=325|ընդհանուր=330|վերև=5|աջ=5|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = }}
 
Ռեժիսորը փորձեց երկու մասերն իրար միացնել նաև այլ հնարքներով:հնարքներով։ Ֆիլմում կան մի քանի տեսարաններ, որոնք հայտնվում են նախ առաջին մասում, իսկ այնուհետև՝ երկրորդ մասում՝ յուրովի կրկնվող և վերաձևակերպվող:վերաձևակերպվող։ Առաջին և երկրորդ մասերի սկիզբը մարտական տեսարաններ են:են։ Երկուսում էլ տեղ է գտել քաղաքացիական պատերազմը, և հռոմեացիները հաղթում են հռոմեացիներին, իսկ հանդիսատեսը հետևում է մարտերի ավարտին{{sfn|Cyrino|2009|page=143}}: Մյուս հայելային նման տեսարանը լողավազանում լողալն է:է։ Սկզբում լողավազանում մերկ Կլեոպատրան է, որը մտախոհ խաղալիք նավակն իջեցնում է ջրի վրա և մտածում, թե ինչպես դիմավորի իր նախկին սիրեկանին:սիրեկանին։ Մյուս տեսարանում լողավազանում հայտնվում է Մարկոս Անտոնիոսը:Անտոնիոսը։ Հայտնվելով կնոջ տեղում՝ նա միայն ընդգծում է իր անօգնական լինելը{{sfn|Lower&Palmer|2001|page=115}}{{sfn|Winkler|2009|page=276}}: Ֆիլմում իրար են նմանվում Կլեոպատրայի ու Կեսարի և Կլեոպատրայի և Մարկոս Անտոնիոսի մերձեցման տեսարանները:տեսարանները։ Կեսարի հետ մտերմության տեսարանը լուծվել է դասական մելոդրամատիկական ճանապարհով:ճանապարհով։ Այլ կերպ են իրադարձությունները զարգանում մյուս վճռորոշ տեսարանում՝ ոսկե նավի վրա հանդիպումն ու խնջույքը:խնջույքը։ Հարբած Անտոնիոսը նախ գայթակղվում է Կլեոպատրայի նմանակով (որին նույնպես խաղում է Թեյլորը), հետո նա ուշքի է գալիս և ճանապարհ է բացում դեպի իրական Կլեոպատրան. սրով պատռելով մահճակալի վարագույրը՝ ուժով տիրում է իր սիրեցյալին{{sfn|Davison|2009|page=42}}:
 
Համեմատելով սկիզբն ու վերջը՝ Քեննեթ Գեյսթը երկրորդ մասն անվանեց շեքսպիրյան դրամայի պարզունակ նմանություն{{sfn|Geist|1978|page=343}}: Ընդհանուր առմամբ, երկրորդ մասն այն է, ինչ ուզում էր տեսնել հանդիսատեսը՝ Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սիրավեպի էկրանավորումը անտիկ դեկորացիաներում{{sfn|Агапов|1964|page=109}}: Այստեղ բացահայտ աչքի է զարնում տեղ-տեղ արված հապշտապ մոնտաժը և Թեյլորի ու Բարթոնի միջև չափազանց զգացմունքային հարաբերությունները:հարաբերությունները։ Ի տարբերություն առաջին մասի, որտեղ սիրեկանների հարաբերությունները հիմնված էին փոխադարձ հարգանքի և քաղաքական շահերի վրա, երկրորդ մասը վերածվում է արհեստածին սեռերի դիմակայման:դիմակայման։ Առաջին մասն ավելի ամբողջական է և ներառում է կերպարների ավելի խորքային վերլուծություն{{sfn|Miles|2011|page=188}}{{sfn|Lower&Palmer|2001|page=112}}: Ռեքս Հարիսոնի և Թեյլորի միջև հարաբերություններն ավելի ներդաշնակ են կինեմատոգրաֆիայի տեսանկյունից{{sfn|Cyrino|2009|page=140}}: Անտոնիոսը, որին ըստ սյուժեի մշտապես համեմատում են Կեսարի հետ, հայտնվում է երկիմաստ իրավիճակում{{sfn|Geist|1978|page=315}}: Սերը վերածվում է խելահեղ կրքի, որը մթագնում է հերոսների ուղեղները:ուղեղները։ Անտոնիոսն ու Կլեոպատրան մերձենալով ավելի շատ կորցնում են, քան շահում:շահում։ Ֆիլմի հանգուցալուծումը՝ եգիպտացիների բանակի աղետալի պարտությունը, անակնկալ չէ:չէ։ Եթե առաջին մասը ցուցաբերում է շարժում և գործողություն, ապա երկրորդ մասն անտարբեր է, իսկ դրական հերոսները զրկվում են նպատակից և նախաձեռնությունից:նախաձեռնությունից։ Անտոնիոսը՝ որպես հերոս, միաչափ է և կանխատեսելի{{sfn|Lower&Palmer|2001|page=116}}: Կլեոպատրան փորձում է իր ձեռքը վերցնել տղամարդկային պարտականությունները, բայց անհաջող:անհաջող։ Այստեղ նկատելի է ֆիլմի թուլություններից մեկը:մեկը։ Իմաստը պատմել կնոջ մասին, որը պետք է դառնար տղամարդկանց աշխարհում ամենաուժեղը, մնում է անավարտ և խոցելի{{sfn|Lower&Palmer|2001|page=117}}:
 
=== Կլեոպատրայի կերպար ===
[[Պատկեր:Elizabeth Taylor Cleopatra 1963.JPG|200px|thumb|right|Էլիզաբեթ Թեյլորը Կլեոպատրայի դերում]]
{{քաղվածքի սկիզբ}}
Նա չնաշխարհիկ էր և փայլում էր պատանեկության չքնաղությամբ:չքնաղությամբ։ Նա ուներ հիասքանչ ձայն, նա կարողանում էր հմայիչ լինել բոլորի հետ:հետ։ Երանություն էր և՛ նայել նրան, և՛ լսել նրա խոսքը:խոսքը։ Նա կարող էր հեշտությամբ գրավել ցանկացած մարդու, նույնիսկ՝ ոչ երիտասարդ և սիրուց հագեցած տղամարդու:տղամարդու։{{քաղվածքի ավարտ|աղբյուր=[[Դիոնիսոս Կասիոս Լոնգին]] {{sfn|Кравчук|1973|page=95}}}}
 
Դիտողի առջև հառնում է Կլեոպատրայի բազմաշերտ և բարդ կերպարը՝ կրթված անձնավորություն, քաղաքական գործիչ, աշխարհաքաղաքացի, ռազմավար և կին՝ օժտված գեղեցիկ սեռին բնորոշ բարեմասնություններով:բարեմասնություններով։ Հարցազրույցներից մեկում նույնիսկ Մանկևիչը Կլեոպատրային համեմատեց [[Ջոն Քենեդի|Ջոն Քենեդու]] հետ{{sfn|Miles|2011|page=188}}: Ուոլթեր Վանգերը Էլիզաբեթ Թեյլորին համարում էր միակ կինը, որը կարողացավ համատեղել երիտասարդությունը, էներգիան և զգացմունքայնությունը{{sfn|Ford&Mitchell|2010|page=110}}: Թեյլորը, կերտելով էկրանային կերպար, հիմնականում առաջնորդվում էր [[Կլեոպատրա (ֆիլմ, 1945)|1945 թվականի ֆիլմում]] [[Վիվիեն Լի]]ի կերտած Կլեոպատրայով:Կլեոպատրայով։ Քննելով 1963 թվականի ֆիլմը՝ քննադատները նշեցին, որ սցենարային տեսնակյունից, ինչպես ոչ մյուս եգիտական թագուհիները, հենց դա է ամենաշատը համապատասխանում ոչ միայն զգացմունքային կնոջը, այլև այդքան բազմակողմանի անհատի:անհատի։ Բազմակողմանի էր նաև Էլիզաբեթ Թեյլորի բնավորությունը. սեքս-խորհրդանիշ, սիրասուն մայր, անսփոփ այրի և «Օսկար»-ի դափնեկիր:դափնեկիր։ Ինչպես և իր հերոսուհին նա անթարթ նետվեց մի սիրային պատմության մեջ, որը վտանգի տակ դրեց 20th Century Fox կինոկայսրության ֆինանսական վիճակը:վիճակը։ Ընդհանուր առմամբ, արձագանքները, քննադատությունները բավականին հակասական էին{{sfn|Ford&Mitchell|2010|page=115}}{{sfn|Hatchuel|2011|page=153}}:
 
Նկարահանումների ընթացքում ռեժիսոր Մամուլյանը դիտարկում էր Կլեոպատայի կերպարը թխամորթ դերասանուհու հանձնելու հնարավորությունը:հնարավորությունը։ Կլեոպատրայի մաշկի գույնի հարցը պատմաբանների շրջանում մնում է վիճելի, բայց կինոյի աշխարհում Կլեոպատրայի ձևավորված կերպարը սպիտակամաշկ է:է։ 1963 թվականի համար այդպիսի քայլը կլիներ չափազանց էկզոտիկ և հանդիսատեսի համար սովորական էր դարձել, որ հենց եվրոպոիդ ռասայի գեղեցկության պատկերացումների կրողն է գայթակղում հռոմեացի տղամարդկանց:տղամարդկանց։ Սևամորթ էին Կլեոպատրայի որոշ աղախիններ, որպեսզի մասամբ ընդգծեին թագուհու ծագումը{{sfn|Hatchuel|2011|page=150}}:
 
Ֆիլմում առանձնակի տեղ ունեն և դերասանուհու ճիշտ ընտրված հագուստները (կամ դրանց բացակայությունը), որոնք առարակայացնում են դերի ևս մեկ ենթատեքստային շերտը:շերտը։ Հռոմ այցելության տեսարանում Կլեոպատրան կրում է ոսկու հորձանք հիշեցնող շքեղ ոսկե հագուստ, որը մարմնավորում է աշխարհի մայրաքաղաքի յուրահատուկ գրավում:գրավում։ Արքայական հանգստարաններում Կեսարի հետ հանդիպման տեսարանում Կլեոպատրան համարյա մերկ է, որը ակնարկ է Կեսարին, որ նա ոչ ճիշտ ժամանակին է եկել:եկել։ Անտոնիոսի հետ հրաժեշտի եզրափակիչ տեսարանում եգիպտուհին կրում է համեստ մոխրագույն տունիկա, համարյա կալանավորի կամ նվաճված մարդու հագուստ{{sfn|Ford&Mitchell|2010|page=114}}:
 
Ֆիլմում աշխատանքի համար Թեյլորի հոնորարը դերասանների համար նոր ռեկորդ սահմանեց՝ ավելացնելով նրանց եկամուտները{{sfn|Ford&Mitchell|2010|page=108}}: Ֆիլմն էական ազդեցություն ունեցավ նորաձևության աշխարհի և կանացի գեղեցկության արդյունաբերության վրա:վրա։ «Կլեոպատրա»-ի էկրաններ բարձրանալուց հետո տարածվեց դիմահարդարման «եգիպտական» ոճը, որը նաև Էլիզաբեթ Թեյլորի յուրօրինակ առևտրային նշանը դարձավ{{sfn|Conway|2004|page=341}}{{sfn|Ford&Mitchell|2010|page=106}}: Ֆիլմի զգեստներն անտիկ նորաձևության նմանակման միտում ստեղծեցին:ստեղծեցին։ Ամերիկյան [[Redbook]] ([[:en:Redbook|en]]) պարբերականի կարծիքով՝ Կլեոպատրայի հագուստները մտնում են բոլոր ժամանակների նորաձևության մշակույթի խորհրդանիշերի շարքը:շարքը։ 1963 թվականին [[Revlon]] ընկերությունը «Կլեոպատրա»-ի ազդեցությամբ թողարկեց կանացի աքսեսուարների շարք<ref name=ref57/>: Մոդելավորող [[Թիմ Գանն]]ն իր նորաձևության Աստվածաշնչում օգտագործել է «Կլեոպատրայի զգեստներ» հասկացությունը, որոնք երկար ուրվապատկերով էին, ընդգծված գոտկատեղով և կրծքով՝ որպես օրինակ բերելով 1963 թվականի ֆիլմի զգեստները<ref name=ref48>{{cite web|author = Julia Malacoff|date= |url = http://www.redbookmag.com/beauty-fashion/iconic-looks/iconic-dresses-elizabeth-taylor-cleopatra#slide-16 | title = The 75 Most Iconic Dresses of All Time|publisher = redbookmag.com|accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>{{sfn|Gunn|Gunn|page=66}}:
 
=== Պատմական հավաստիություն և աղբյուրներ ===
Սցենարի վերջնական տարբերակում նկատելի է սցենարի հեղինակների ջանադիր աշխատանքը լուրջ պատմական աղբյուրների հետ:հետ։ Համարյա նույն շրջանում թողարկված «Սպարտակ», «Բեն Հուր», «[[Հռոմեական կայսրության անկումը (ֆիլմ)|Հռոմեական կայսրության անկումը]]» պեպլումներն իրենցից ավելի շատ ներկայացնում էին գեղարվեստական հնարանք՝ միայն որոշ չափով հիմնվելով պատմության վրա:վրա։ Ընդհանուր առմամբ, սյուժեի ընդհանուր շարադրմամբ ֆիլմը ստացվեց բավականին տակտով՝ հնագույն պատմության մասին ժամանակակից պատկերացումներին համապատասխան{{sfn|HowardReid|2006|page=39}}<ref name=ref5>{{cite web|author = [[Кроутер, Босли|Босли Кроутер]]|date= June 13, 1963|url = http://www.nytimes.com/movie/review?res=9F02E0DA1430EF3BBC4B52DFB0668388679EDE |title = The Screen: 'Cleopatra' Has Premiere at Rivoli:4-Hour Epic Is Tribute to Its Artists' Skills|publisher = [[New York Times]]|accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>: [[Guardian]]-ի մեկնաբանը պատմական հավաստիությանը լուրջ գնահատական տվեց, որը լավ գնահատական կարելի է համարել պեպլումների համար<ref name=ref32>{{cite web|author = Alex von Tunzelmann|date= 31 Mar 2011|url = http://www.guardian.co.uk/film/2011/mar/31/elizabeth-taylor-cleopatra-reel-history|title = Cleopatra hits the Nile on the head|publisher = [[Guardian]]| accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>: Ֆիլմում առկա են որոշակի կամայականություններ և յուրովի պատմության վերաձևակերպումներ, որոնք անխուսափելի հայտնվել են խաղարկային ֆիլմերի սցենարներում:սցենարներում։ Անհայտ է՝ արդյոք եգիպտական թագուհուն նման շքեղ ընդունելություն ցուցաբերեցին մայրաքաղաքում կամ արդյոք նա Կեսարի վիլլայում հյուրեր է ընդունել{{sfn|Mora|1997|page=221}}: Դե Միլյայի 1934 թվականի [[Կլեոպատրա (ֆիլմ, 1934)|ֆիլմում]] Կլեոպատրայի այցը Հռոմ ներկայացված է ավելի համեստ և առանց արքայական գահույքի, իսկ քաղաք մուտք գործելուց հետևում էր Կեսարի մարտակառքին:մարտակառքին։ Ըստ պատմաբաններ Մայքլ Գրանտի ([[:en:Michael Grant (author)|en]]) և Էրիխ Գրուենի ([[:en:Erich S. Gruen|en]]) Կլեոպատրայի այցը Հռոմ սովորական երևույթ էր, չնայած Կեսարի վիլլայում երկատև ապրելը հաստատված փաստ է{{sfn|Ford&Mitchell|2010|page=99}}{{sfn|Kleiner|2009|page=4}}: Անհայտ են Տարսոնում Կլեոպատրայի նավի վրա Մարկոս Անտոնիոսի ժամանման մանրամասները, բայց անտիկ պատմիչները հիշատակում են զեխությունների մասին, որոնց տրվում էր այնտեղ հռոմեացին:հռոմեացին։ Նավի կարմիր առագաստները, շքեղ հարդարանքը և երաժիշտները հիշատակվում են Պլուտարքոսի մոտ{{sfn|Winkler|2009|page=276}}{{sfn|Дератани&Тимофеева|1965|page=}}: Ակտիումի ծավամարտի ջրային տարածքից Կլեոպատրայի շուտափույթ փախուստը կարող է տարօրինակ թվալ դիտողին, բայց տեղի ունեցածի իմաստը համընկնում է իրադարձությունների ժամանակագրությանը:ժամանակագրությանը։ Կեսարի [[էպիլեպտիկ նոպա]]ները ևս քաղված են Սվետոնիուսի վկայություններից<ref name=ref32/>:
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (76).jpg|դիրք=right|ստորագրություն = <small>Հանդիսավոր թափորը [[Կոստանդիանոսի հաղթակամար]]ով մտնում է Հռոմի գլխավոր հրապարակ:Ֆիլմում ամենաակնհայտ սխալներից մեկը. իրական պատմությունում կամարը կառուցվել է ֆիլմում ցուցադրվող իրադարձություններից 300 տարի հետո միայն{{sfn|Cyrino|2009|page=141}}:</small>|լայնք=325|ընդհանուր=330|վերև=5|աջ=5|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = |Ստորագրության դիրք = center}}
 
Կեսարի Ալեքսանդրիա գալուստի իրադարձությունները մի փոքր տարբերվում են ժամանակակից պատմաբանների պատկերացումներից:պատկերացումներից։ Ֆիլմում ցուցադրված է, որ Կեսարի ոչ մեծ զորախմբով վստահ կարողացավ հանդարտեցնել ապստամբած քաղաքացիներինԽ Ըստ Ալեքսանդր Կրավչուկի՝ Կեսարի զորախումբը շատ փոքրաթիվ էր, որպեսզի հակադարձեր հարվածը Ալեքսանդրիայի պաշարման ժամանակ (մ.թ.ա.. 47 թվական): Վճռական պահին Կեսարը դուրս եկավ ապստամբների մոտ, և նրանք նահանջեցին՝ չհամարձակվելով հարձակվել երևելի հռոմեացու վրա{{sfn|Кравчук|1973|page=95}}:
 
Ֆիլմի դերասանների առանձին վերջնաբառեր ուղղակի վերցված են անտիկ աղբյուրներից:աղբյուրներից։ Օրինակ՝ ֆիլմի ավարտին հերոսների խոսքերը.
<div style="float:left; width:48%;">
* Soldier: Was this well done of your lady?
* Servant: Very well done as befitted the descendant of so many kings
</div><div style="float:right; width:48%;">
* Թագուհիներին վայել չէ նման կերպ հեռանալ կյանքից:կյանքից։
* Նա հեռացավ այնպես, ինչպես վայել էր իշխող աստվածների ցեղի ամենագեղեցիկին և ամենաարժանավորին կանացից:կանացից։
</div>{{clear}}
 
Ֆիլմում իրենց արտացոլումն են գտել իրադարձություններ, որոնք լեգենդ են, չնայած լեգենդ են դարձել դեռևս անտիկ ժամանակներում:ժամանակներում։ Մասնավորապես Կլեոպատրայի այցելությունը Կեսարի մոտ գորգի մեջ{{sfn|Ford&Mitchell|2010|page=71}}: Այս լեգենդը հենց այդպես էլ ներկայացնում է Պլուտարքոսը, սակայն նրա մոտ հիշատակվում է ոչ թե գորգ, այլ «անկողնու համար պարկ»{{sfn|Плутарх|1963|page=479}}: Ֆիլմի ստեղծողները որոշ լեգենդներով չտարվեցին. Կլեոպատրայի սիրեկանների պարբերական սպանություններ{{sfn|Ford&Mitchell|2010|page=71}}: Ընդհանուր առմամբ, Կլեոպատրայի սեքսուալ սանձարձակությունը խաղացվեց Կեսարի դեմ մերկության տեսարանով և 60-ական թվականների սկզբների բարոյական նորմերին համապատասխան{{sfn|Hatchuel|2011|page=153}}:
 
=== Երաժշտություն ===
«Կլեոպատրա» ֆիլմում երաժշտության վրա աշխատանքը Ալեքս Նորթից պահանջեց մոտավորապես մեկ տարի:տարի։ Ֆիլմի երևելի տևողությանը զուգընթաց՝ նա ստեղծեց մոտավորապես երեք ու կես տևողությամբ նյութ:նյութ։ Նորթը ոգեշնչվում էր այն նույն մոտիվներով, ինչ նախկին աշխատանքներում՝ [[Սպարտակ (ֆիլմ, 1960)|«Սպարտակ»]]-ում և [[Տրամվայ «Ցանկություն» (ֆիլմ, 1951)|«Տրամվայ «Ցանկություն»»]]-ում{{sfn|Cyrino|2009|page=143}}: Սաունդթրեքն իրենից ներկայացնում էր հնամենության և նորարարության մոտիվների համադրություն, և առանձնակի ուշադրություն էր դարձված ուղեկցման ռիթմիկ բաղադրիչի վրա:վրա։ Գործողությունների ժամանակն ու տեղն ընդգծվում է մոդալ կառուցվածքի ընտրությամբ, և հատկապես փռյուգիական [[լադ]]ի: Երգահանը խիզախորեն փորձարկում է նվագարանների անսովոր համադրություններով՝ մի տեղ գործածելով սիստրում, կրոտալոսներ, գամելան, զանգակներ և կոչնազանգ:կոչնազանգ։ Կլեոպատրայի Հռոմ այցի ուղեկցող հարուստ նվագախմբային թեմայում կարելի է լսել նվագարանների բացառիկ համադրություն. հնչում են [[սաքսոֆոն]]ների ընտանիքի բոլոր յոթ ներկայացուցիչները՝ սոպրանինո, սոպրանո, ալտ-սաքսոֆոն, տենոր, բարիտոն, բաս և կոնտրաբաս (մեղեդի Egyptian bolero){{sfn|Davison|2009|page=41}}{{sfn|Henderson|2009|page=65}}:
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (56).jpg |դիրք=left|ստորագրություն = <small>Հռոմում Կլեոպատրայի դիմավորման տեսարանը նվագախմբային մեղեդու մեջ նվագարանների համադրման եզակի օրինակ է:</small>|լայնք=325|ընդհանուր=330|վերև=5|աջ=5|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = |Ստորագրության դիրք = center}}
 
Երեք գլխավոր հերոսներից յուրաքանչյուրը, ըստ 1960-ական թվականների ընդունված մոտեցման, ուներ երաժշտության իր բաժինը, իրեն ճանաչելու ձայնային դիմանկարը:դիմանկարը։ Կլեոպատրայի թեման հնչում է ֆիլմի նախերգանքում{{sfn|Davison|2009|page=41}}: Անցումը [[ցիմբալ]]ներին և բարձր ձայնասահմանում հնչող [[ֆլեյտա]]ներին հաղորդում է պերճաշուքության և խրոխտության երանգներ, չնայած Կլեոպատրայի թեման հնչում է մինորում:մինորում։ Այս թեման է ուղեկցում նաև ֆիլմի ողբերգական ավարտը:ավարտը։ Հանրահայտ [[դիսոնանս]]ային մոտիվները հնչում են Մարկոս Անտոնիոսի՝ թագավորական նավի վրա զեխության՝ բարդ գործիքավորված տեսարանում:տեսարանում։ Դրանում հրաշալի տարբերակվում է խնջույքի ժամանակ նվագող անտիկ երաժիշտների համար գրված երաժշտությունը:երաժշտությունը։ Երգահանը նրանց համար ստեղծել է պարզ եռակորդներում հնչող երաժշտություն՝ չօգտագործելով ժամանակակից երաժշտությանը հատուկ ավելի բարդ հարմոնիա:հարմոնիա։ Միաժամանակ Անտոնիոսի թեման գրված է 20-րդ դարի նորաձևությանը համահունչ. դիսոնանսում հնչող կլաստերային ակորդներ{{sfn|Davison|2009|page=43}}: Տվյալ տեսարանում կարելի է նկատել ուղղակի հետևում Պլուտարքոսին, քանի որ նա մեկնաբանություն ունի, որ նավի վրա հնչում էին ֆլեյտաներ, [[Թութակ (երաժշտական գործիք)|թութակներ]] և տավիղներ. հենց այդ գործիքներն էլ կիրառել է Նորթը{{sfn|Winkler|2009|page=276}}:
 
Քննադատներն ըստ արժանվույն երգահանի աշխատանքը գնահատեցին առավել պրոֆեսիոնալ, չնայած ռոմանտիկ սկիզբը թվում էր ավելի դեկորատիվ, քան իրական դրամատիկ{{sfn|Henderson|2009|page=64}}: Ֆիլմի սաունդթրեքը առուծախի առարկա դարձավ դեռևս ֆիլմի էկրաններ բարձրանալուց առաջ, և Billboard պարբերականը նրա հեղինակային իրավունքները գնահատում էր ռեկորդային 500 հազար դոլար{{sfn|Billboard1|1960|page=1}}: LP-ի վրա ֆիլմի երաժշտությունը թողարկվեց 1963 թվականի օգոստոսին՝ EMI լեյբլով:լեյբլով։ Առանձին թեմաներ թողարկվեցին որպես սինգլներ:սինգլներ։ Վերականգնումից և վերայուրացումից հետո առաջին անգամ թողարկվեց 2001 թվականին:թվականին։ Դա ներառում էր սաունդթրեքի ավելի ամբողջական տարբերակը՝ երկու խտասկավառակով, երկուս ու կես ժամ տևողությամբ<ref name=ref61>{{cite web|author = |date= | url = http://www.discogs.com/Alex-North-Cleopatra-Original-Motion-Picture-Soundtrack/release/2496081| title = Alex North – Cleopatra (Original Motion Picture Soundtrack)| publisher = discogs.com| accessdate = 25 նոյեմբերի 2013| lang = en}}</ref>:
 
== Գնահատական ==
=== Քննադատություն ===
Ֆիլմի արժանիքների և թերությունների մասին քննարկումները սկսվեցին ֆիլմի՝ էկրաններ բարձրանալուց շատ առաջ:առաջ։ [[Life (ամսագիր)|Life]]-ը հավասարակշռված դրական գրախոսական գրեց դեռևս 1963 թվականի ապրիլին{{sfn|Life|1963|72}}: [[Չարլի Չապլին]]ը, գնահատելով ֆիլմը, նշեց, որ արտադրությանը շրջապատած բոլոր սկանդալներից հետո նա սպասում էր վատագույնին, չնայած ֆիլմը եղավ անսպասելի լավը{{sfn|Holston|2012|page=164}}: Վերջնական գնահատականը բազմազան էր:էր։ Որպես հիմնական թերություն քննադատների մեծամասնությունը նշում էր ֆիլմի երկու մասերի միջև եղած անհամաձայնությունը և ոճական անհավասարակշռությունը:անհավասարակշռությունը։ Համատեղ պատմական ֆիլմն ու մելոդրաման, չնայած Զանուքի բոլոր ջանքերին, չհաջողվեց:չհաջողվեց։ Անհնար է չնկատել առանձին սյուժետային գծերի խրթին և անհասկանալի լինելը:լինելը։ Նույնիսկ ռեժիսորի բոլոր փորձերին նկարահանել պատմական արժանահավատ ֆիլմ, որոշ սյուժետային անցումներ ամբողջովին պարզ չեն դիտողին:դիտողին։ Օրինակ՝ կադրից դուրս է մնացել Գնեոս Պոմպեոսը, որը, ըստ տրամաբանության, կարևոր դեր էր խաղում իրադարձությունների զարգացումներում:զարգացումներում։ Սյուժեում տրամաբանորեն դժվար է հիմնավորել Հուլիոս Կեսարի սպանությունը, նույնպես ամբողջովին պարզ չեն Անտոնիոսի օգնական Ռուֆիոսի սպանության պատճառները{{sfn|HowardReid|2006|page=38}}{{sfn|Geist|1978|page=338}}: [[Saturday Review]] ([[:en:Saturday Review (U.S. magazine)|en]]) թերթի գրախոսը նշեց, որ ֆիլմի ստեղծողները կարողացել էին տապալել ֆիլմի երկու կարևոր տեսարանները՝ Կլեոպատրայի ժամանումը Հռոմ և Մարկոս Անտոնիոսի հանդիպումը արքայական նավի վրա{{sfn|Holston|2012|page=164}}: [[Ջուդիթ Քրիստ]]ը ֆիլմը ենթարկեց ջախջախիչ քննադատության՝ [[New York Herald Tribune]]-ում իր հոդվածն ավարտելով «սարը մուկ ծնեց» խոսքերով:խոսքերով։ Քրիստի առավել քննադատությանն արժանացան հերոսների երկխոսությունները, որոնք նա անվանեց փքուն և անտաղանդ<ref name=ref31>{{cite web| author = Judith Crist|date= Հունիսի 13, 1963|url = http://centennial.journalism.columbia.edu/1963-the-movies-as-art/|title = Cleopatra: A Monumental Mouse| publisher = [[New York Herald Tribune]]| accessdate = 25 նոյեմբերի 2013|lang = en}}</ref>: [[Սերգեյ Յուտկևիչ]]ը բավականին զուսպ արտահայտվեց ֆիլմի արժանիքների մասին:մասին։ Ընդհանուր առմամբ Մանկևիչի մասին ոչ այնքան բարձր կարծիք ունենալով՝ նա «Կլեոպատրա»-ն անվանեց չափից դուրս շքեղաշուք աշխատանք, որը ևս մեկ անգամ ապացուցում էր Մանկևիչի տաղանդի սահմանափակ լինելը{{sfn|Юткевич|1973|page=166}}: [[Գլեն Էրիքսոն]]ը (DVD Savant ռեսուրս) որպես ամենամեծ թերություն նշեց ֆիլմի տեսողական շարքում ամբողջականության բացակայությունը<ref name=ref7>{{cite web| author = Glenn Erickson |date= Մարտի 21, 2001| url =http://www.dvdtalk.com/dvdsavant/s216cleop.html|title =Cleopatra Review|publisher =[[dvdverdict]]|accessdate =25 նոյեմբերի 2013| lang =en}}</ref>: Այստեղ կարելի է նկատել, որ ռեժիսորին հոգեհարազատ չեն լայնածավալ նկարահանումները, և ավելի շատ ձգում է տեսարանի կինոխցիկային բեմադրությունը <ref name=ref31/>: Մոտ պլանից հեռու պլանի հաճախակի անցումները կարելի է վերագրել իր ժամանակի ոճին, բայց տեսարանների չափից ավելի լուսավորությունը խանգարում է հանդիսատեսին ամբողջովին վայելել գույների և կիսատոների խաղը <ref name=ref7/>:
 
Արժանիքների թվում մասնագետները ամենից առաջ առանձնացրեցին տեսողական բաղադրիչը:բաղադրիչը։ Ֆիլմը բարձր գնահատականի արժանացավ իր ժամանակի ամենահեղինակավոր մասնագետներից մեկի՝ [[New York Times]]-ի թղթակցի՝ Բոսլի Քրոութերի կողմից:կողմից։ Անտիկ աղբյուրների վրա սցենարի հեղինակների ջանասիրաբար աշխատանքը հանկարծակի համադրվում է շատ արդի հնչողության հետ, որը մոտ է 20-րդ դարի հանդիսատեսին:հանդիսատեսին։ Քննադատը խորհուրդ տվեց հանդիսատեսին մոռանալ այն բարդությունները, որոնց պայմաններում ծնվեց ֆիլմը, և ամբողջովին հաճույք ստանալ հիասքանչ տեսարանից և նուրբ սցենարից:սցենարից։ Ֆիլմն անվանելով Մանկևիչի «ազդեցիկ հաջողությունը»՝ քննադատը նշեց, որ ինքն իսկական զգայական հաղորդակցում է զգացել ֆիլմի կերպարների հետ<ref name=ref5/>: Դերեք Էլլին բարձր կարծիք հայտնեց ֆիլմի տեսողական բաղադրիչի վերաբերյալ՝ անվանելով այն գնահատողների համար իսկական խնջույք և բեմադրող նկարիչի աշխատանքի օրինակ{{sfn|Elley|1984|page=94}}:
 
=== Դերասանական խաղ ===
[[Պատկեր:1963 Cleopatra trailer screenshot (27).jpg|250px|thumb|right|Ռեքս Հարիսոն]]
Քննադատները շատ հակասական ընդունեցին Էլիզաբեթ Թեյլորի խաղը:խաղը։ 1960-ական թվականներին խաղացած դերերը «Բաթլֆիլդ 8» և «Կլեոպատրա» ֆիլմերում Էլիզաբեթ Թեյլորի կարիերայում նոր շրջան բացեցին:բացեցին։ Եթե նա առաջ հասարակության առջև հանդես էր գալիս որպես սեքս-խորհրդանիշ՝ նմանակելով [[Մերիլին Մոնրո]]յին, ապա 30-ամյակի շեմին դերասանուհին իր համար փնտրում էր ավելի բարդ կերպարներ{{sfn|Miles|2011|page=188}}: Քննադատ Ֆիլիպ Հարթունգը, արժանին մատուցելով Էլիզաբեթ Թեյլորի արտաքին տեսքին, բարձր չարտահայտվեց նրա կատարողական վարպետության մասին:մասին։ Կլեոպատրայի կերպարը դժվար և բազմակողմ եղավ. Թեյլորը ոչ բոլոր տեսարաններում ի վիճակի եղավ դերը «գլուխ բերել»{{sfn|HowardReid|2006|page=40}}: Թեյլորի համար խնդիր դարձավ այն, որ նա հակակշռվեց Հարիսոնին և Բարթոնին՝ լավ թատերական անցյալ ունեցող դերասաններին, ինչը չի կարելի ասել Էլիզաբեթի մասին{{sfn|Lev|2013|page=246}}<ref name=ref38>{{cite web| author =Александр Генис|date= |url =http://www.svoboda.org/content/article/1867336.html|title =Элизабет Тейлор, разрушительница Голливуда| publisher =Ազատություն ռադիոկայան| accessdate =25 նոյեմբերի 2013| lang =en}}</ref>: Կինոարտադրության առանձնահատկություններից պարզ դարձավ, որ Մարկոս Անտոնիոսի հետ սիրավեպից 15 տարի առաջ տեղի ունեցող Կեսարի հետ տեսարանները նկարահանվել են գրաֆիկի վերջում:վերջում։ Թեյլորի հիվանդությունից հետո նկարահանված այդ ավելի ուշ տեսարաններում նկատելի է, որ Էլիզաբեթ Թեյլորի քաշն ավելացրել է, և հոգնած է:է։ Նա քիչ է համապատասխանում հռոմեացու սիրտը գերած պատանի գեղեցկուհու կերպարին{{sfn|Lev|2013|page=246}}: DVDVerdict ռեսուրսի մեկնաբան Բարի Մաքսվելը դրական գնահատեց Թեյլորի խաղը՝ առանձին նշելով զգեստների նկարչի և դիմահարդարի ներդրումը նրա էկրանային կերպարի ստեղծման գործում<ref name=ref6>{{cite web | author =Barrie Maxwell |date=May 1st, 2001 | url =http://www.dvdverdict.com/reviews/cleopatra.php | title =Cleopatra Review | publisher =[[dvdverdict]]| accessdate =25 նոյեմբերի 2013| lang =en}}</ref>: Իմիջիայլոց, Ալեքսանդր Գենիսը Թեյլորի գեղեցկությունն անվանեց «անմարդկային», նրա ներդրումը ֆիլմի հաջողության մեջ՝ որոշիչ<ref name=ref38/>:
 
{{քաղվածքի սկիզբ}}
Երևի սա բոլոր ֆիլմերից ամենատարօրինակն էր:էր։ Ես այն դիտեցի Լոնդոնում, չնայած գիտեի, որ տեղի ունեցած ամեն ինչից հետո սիրտս կխառնի:կխառնի։ Նրանք կտրել են սիրտը, էությունը, շարժառիթները, միջուկը և ամեն ինչ հանգեցրել են մարտերի տեսարաններին:տեսարաններին։ Այն պետք է ցույց տար երեք մեծ մարդկանց, բայց նրա մեջ չկա ո՛չ կիրք, ո՛չ իրականություն:իրականություն։ Ըստ իս, ֆիլմը գռեհիկ է:է։
{{բք|en| It must be the most eccentric film ever made. I was finally forced to see it in London, knowing full well, after what I'd heard, that I'd be sick to my stomach. They had cut out the heart, the essence, the motivations, the very core, and tacked on all those battle scenes. It should have been about three large people, but it lacked reality and passion. I found it vulgar.}}
{{քաղվածքի ավարտ|աղբյուր= Էլիզաբեթ Թեյլոր<ref name=ref1/>}}
Տող 423.
Ֆիլմում զբաղված բոլոր դերասաններից ամենաբարձր գնահատականը միաձայն ստացավ Ռեքս Հարիսոնի աշխատանքը<ref name=ref5/><ref name=ref3>{{cite web| author =[[Леви, Эмануил|Эмануил Леви]] |date=March 19, 2009| url =http://www.emanuellevy.com/review/cleopatra-1963-2/| title =Cleopatra (1963) Review| publisher =emanuellevy.com | accessdate =25 նոյեմբերի 2013 | lang =en }}</ref>: Բորիս Ագապովը նշեց, որ նա միակն էր, որ էկրանին փորձեց ստեղծել ներշնչված մարդկային կերպար{{sfn|Агапов|1964|page=106}}: Գլենն Էրիքսոնը նշեց, որ, միայն ի շնորհիվ Հարիսոնի, ֆիլմի առաջին մասն իրապես հուզում է հանդիսատեսին, քանի որ նրա Կեսարը ավելի հետաքրքրական է հանդիսատեսին, քան Մարկոս Անտոնիոսը<ref name=ref7/>:
 
Բարդ խնդիր բաժին հասավ Ռիչարդ Բարթոնին:Բարթոնին։ Նա պետք է մարմնավորեր Մարկոս Անտոնիոսի ծայրահեղ բարդ կերպարը:կերպարը։ Ֆիլմի սկզբում դա երկրորդ պլանի կերպար է, իսկ այնուհետև անսպասելի դառնում է ֆիլմի գլխավոր հերոսը:հերոսը։ Մարկոս Անտոնիոսի կերպարը տրամաբանորեն կապված չէ Հուլիոս Կեսարի հետ, չնայած պատմականորեն նա Կեսարի ամենամոտ օգնականն էր{{sfn|Cyrino|2009|page=145}}: Ֆիլմի մոնտաժի ժամանակ խնդիրների պատճառով առաջին մասում Մարկոս Անտոնիոսի կերպարի ոչ բավարար փքունությունը ամբողջովին դերասանի մեղքը չէր:չէր։ Այնուամենայնիվ, Չարլթոն Հեսթոնը ֆիլմի ձախողման մեջ մեղադրեց հենց Մարկոս Անտոնիոսի կերպարին:կերպարին։ Կոտրվելու և Կլեոպատրայի կամքին հնազանդվելու սյուժետային ընթացքը կործանեց ամբողջ ֆիլմը, և բացի այդ, քիչ էր համապատասխանում պատմական աղբյուրներին{{sfn|Holston|2012|page=164}}: Ջուդիթ Քրիստը Մարկոս Անտոնիոսի խոսքերը անվանեց ամենաանտաղանդները:ամենաանտաղանդները։ Նրանք, ովքեր ուզում էին ֆիլմում տեսնել Թեյլոր-Բարթոնի զույգի իրական կյանքի հետ զուգահեռներ, հիասթափություն էր սպասվում<ref name=ref31/>:
 
Բարձր գնահատականի արժանացան երկրորդ պլանի դերասանները:դերասանները։ Առանձնահատուկ ուշադրության արժանացան Ռոդդի Մաքդաուելն ու Հյում Քրոնին{{sfn|HowardReid|2006|page=40}}: Օկտավիանոսի կերպարը, ունենալով բավականին մեծ սցենարային ներուժ, որոշ չափով տուժեց հենց մոնտաժից:մոնտաժից։ Կերպարը կարող էր լինել ավելի վառ, քան այն, ինչ ստացվեց արդյունքում:արդյունքում։ Մաքդաուելը պնդում էր, որ իր մասնակցությամբ կարևոր տեսարանները ֆիլմի վերջնական տարբերակից հանվել են{{sfn|Lev|2013|page=255}}:
 
=== Նշանակություն ===
[[Պատկեր:1963 Cleopatra trailer screenshot (10).jpg|300px|thumb|left|Ֆիլմի հերոսների զգեստների անտիկ տիպարները ազդեցություն ունեցան 1960-ական թվականների նորաձևության վրա{{sfn|Gunn|Gunn|p = 66}}:]]
Ֆիլմի վրա աշխատած կազմից շատերի համար այս ֆիլմը կարիերայում որոշիչ շրջափուլ եղավ:եղավ։ «Կլեոպատրա»-ից հետո Ռուբեն Մամուլյանն ու Ուոլթեր Վանգերը երբեք ոչինչ չնկարահանեցին և պրոդյուսեր չեղան:չեղան։ Սփիրոս Սքոուրասը նույնպես լքեց կինոարտադրությունը և զբաղվեց նավաշինական գործարարությամբ:գործարարությամբ։ «Այս ֆիլմն սկսվեց շուտափույթ, նկարահանվեց հիստերիկայով և ավարտվեց կույր խուճապով»,- ֆիլմի մասին հիշում էր Մանկևիչը և նույնիսկ նշում, որ այս ողջ քաոսի մեջ նրա մտքերն ու ֆիլմի տեսլականը կորան{{sfn|Wanger&Hyams|1963|page=222}}{{sfn|Поспелова|2001|page=}}: Մինչ իր կյանքի վերջը Մանկևիչը գերադասում էր չհիշել «Կլեոպատրա»-ում իր աշխատանքի մասին և [[Մեղրաման (ֆիլմ)|հաջորդ]] ֆիլմը որպես ռեժիսոր և պրոդյուսեր նկարահանեց միայն 1967 թվականին{{sfn|Lower&Palmer|2001|page=118}}{{sfn|Поспелова|2001|page=}}: Ինչպես հիշում էր նրա որդին, Մանկևիչը հիասթափվեց մասնագիտությունից և մինչ կյանքի վերջը ձեռնպահ էր կինոարդյունաբերությունում ակտիվ աշխատանքից<ref name=ref50/>: Ֆիլմը փոխեց նաև նրա անձնական կյանքը. Նկարահանման հրապարակում Մանկևիչը ծանոթացավ իր ապագա կնոջ՝ անգլուհի Ռոզեմարի Մեթյուսի հետ:հետ։ 1962 թվականին նրանք ամուսնացան{{sfn|Lower&Palmer|2001|page=19}}: Թեյլորն ու Բարթոնն ամուսնացան 1964 թվականի մարտին:մարտին։ 1964 թվականի ապրիլին Fox ընկերությունը Էլիզաբեթ Թեյլորին դատի տվեց ֆիլմի նկարահանումների ժամանակ պայմանագրային պարտավորություններն անբարեխղճորեն կատարելու համար:համար։ Հայցի գումարը կազմում էր 50 միլիոն դոլար:դոլար։ Այդ ժամանակ Թեյլոր և Բարթոն ամուսինները հանդես եկան պատասխան հայցով՝ նույն ձևակերպմամբ:ձևակերպմամբ։ Դատական կարգով միմյանցից գումար վերցնելու փոխադարձ փորձերը ապարդյուն տևեցին մի քանի տարի{{sfn|Holston|2012|page=339}}<ref name=ref50/>:
 
{{external media|image1 = [http://www.artnet.com/magazineus/features/saltz/andy-warhols-portraits-of-liz3-24-11_detail.asp?picnum=3 Էնդի Ուորհոլի «Երկնագույն Լիզ՝ Կլեոպատրա» նկարը]}}
 
Կլեոպատրան դարձավ խոշոր անկման անվանական արժեք շոու-բիզնեսում<ref name=ref3/>: Չնայած դրան՝ հետազոտող Քիմ Հոլսթոնը հեգնաբար ֆիլմը բնորոշեց որպես շատ կանոնավոր դահլիճներ լցնող ինքնատիպ ձախողում{{sfn|Holston|2012|page=166}}: Աշխատանքի ընթացքում թույլ տրվեցին բազմաթիվ սխալներ և ընդունվեցին բազաթիվ վիճահարույց որոշումներ:որոշումներ։ Արտադրությունը թույլ կառավարելի էր և տուժում էր կոռուպցիայից և վատ լոգիստիկայից<ref name=ref50/>: Որոշիչ կադրային հարցերը լուծվում էին [[Ավտորիտարիզմ|ավտորիտար]] կերպով և առանց ֆիլմի պրոդյուսերի հետ քննարկելու{{sfn|Wanger&Hyams|1963|page=25}}{{sfn|Wanger&Hyams|1963|page=36}}: Մանկևիչը և շատ դերասաններ համոզված էին, որ ֆիլմը բավականին տուժեց ոչ միանշանակ մոնտաժից, բայց ժամանակակից կինոգետները կարծում են, որ հազիվ թե ամենակատարյալ մոնտաժը կարողանար լուրջ փոխել ֆիլմի ընկալումը{{sfn|Lev|2013|page=255}}: Ավելորդ զգուշությունն ու կարևոր որոշումներում դանդաղաշարժությունը նույնպես բացատրվում էր նրանով, որ ստուդիան մեծ ֆինանսական կորուստներ էր կրում մինչ «Կլեոպատրա»-ի վրա աշխատանքների սկսվելը{{sfn|Wanger&Hyams|1963|page=4}}: Վանգերը ֆիլմին հետապնդող անհաջողութունները բացատրում էր երկու հիմնական հանգամանքով:հանգամանքով։ Առաջինն ընկած էր կինոընկերության սխալ քաղաքականության ոլորտում և կազմակերպչական անվճռականությամբ:անվճռականությամբ։ Երկրորդ պատճառն այն էր, որ ֆիլմի արտադրությունն սկսվեց մինչ սցենարի պատրաստ լինելը, նկարահանումների պլանի և նրանց կազմակերպումը որոշելը:որոշելը։ Այս կարծիքը կիսում է նաև կինոգետ Փիթեր Լիվը{{sfn|Lev|2013|page=244}}<ref name=ref1/>:
 
Այնուամենայնիվ, ըստ Մեթյու Բարնշտեյնի կարծիքի՝ ամեն ինչ հենց ֆիլմի մեջ չէր:չէր։ Բարդ արտադրություն ունեցող թանկարժեք ֆիլմը միայն ի հայտ բերեց հոլիվուդյան կինոարտադրության համակարգում ցավոտ հակասությունները, որոնք շարունակում էին նոր համակարգի պայմաններում քարոզել հին ձևերը{{sfn|Hozic|2001|page=195}}:
 
{{քաղվածքի սկիզբ}}
Անկասկած «Կլեոպատրա»-ն նշանակում է այն Հոլիվուդի պատմության դարաշրջանի մայրամուտը, որը մենք՝ որպես երեխաներ, գիտեինք, որի կերպարը մենք պահպանել ենք:ենք։ Կարծում եմ՝ այս ֆիլմի օրինակով կարելի է տեսնել այն, թե ինչպես է վերջիվերջո համակարգը փլվում սեփական ծանրության տակ:տակ։
{{բք|en| For surely Cleopatra will come to mark the end of a Hollywood era - Hollywood as we knew it as kids, as the world has come to have an image of it. I think with this film it can be seen that the whole system finally breaks down under its own weight}}
{{քաղվածքի ավարտ|աղբյուր={{sfn|Silvester|2007|page=495}}}}
 
«Կլեոպատրա» և «Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմերը նշանավորեցին պեպլումների մի ողջ դարաշրջանի ավարտը{{sfn|Cyrino|2009|page=151}}{{sfn|Munn|2008|page=125}}: Դրանից հետո՝ շուրջ 35 տարի, հնագույն պատմությունը թանկարժեք բեմադրությունների տեսքով չէր հետաքրքրում Հոլիվուդին:Հոլիվուդին։ 2000 թվականին [[Ռիդլի Սքոթ]]ի [[Գլադիատոր (ֆիլմ)|«Գլադիատոր»]] ֆիլմի էկրաններ բարձրանալը նոր ավանդույթ բերեց անտիկ պատմությունների էկրանավորման մեջ{{sfn|Cartledge&Greenland|2010|page=3}}:
 
== Մրցանակներ և առաջադրումներ ==
Տող 469.
|accessdate = 2015-01-02
|lang = ru
}}</ref>: Սա բացատրվում է ֆիլմի մոնտաժի ժամանակ բազմաթիվ խմբագրական ուղղումներով:ուղղումներով։ Ամբողջական տարբերակի վերստեղծումը պահանջեց սցենարի ուսումնասիրություն և բոլոր կտրված տեսարանների փնտրտուք, որոնք առանձին են պահվում բնօրինակ նեգատիվից<ref name="usty" />: 248 րոպե տևողությամբ երկսկավառակ [[DVD]] վերաթողարկումը դուրս եկավ 2001 թվականին և պատրաստված էր կինոստուդիայի 1995 թվականին վերականգնված տարբերակի հիման վրա:վրա։ Այս տարբերակը մոտ է 1963 թվականին Նյու Յորքում կինոթատրոնային պրեմիերայի տարբերակին<ref name=ref33>{{cite web| author =Александра Кривуля|date=07 մայիսի 2013|url =http://buro247.com.ua/cinema/premieres/bulgari-i-20th-century-fox-pokazhut-kleopatru-v-ka.html|title =Bulgari и 20th Century Fox покажут "Клеопатру" в Каннах|publisher =[[Guardian]]| accessdate =25 նոյեմբերի 2013| lang =ru}}</ref>:
 
Ֆիլմը ներկայացված է անամորֆ կինոֆորմատով՝ կողմերի 2,35:1 հարաբերակցությամբ:հարաբերակցությամբ։ [[DVD Verdict]] ռեսուրսը ([[:en:DVD Verdict|en]]) ժապավենից փոխանցման որակը գնահատեց օրինակելի:օրինակելի։ Թվային տարբերակը պարունակում է մի փոքր սխալ. Առաջին մասում բացակայում է միջերգի երաժշտությունը, որը բաժանում է ֆիլմի երկու մասերը <ref name=ref6/>:
 
Ամբողջական տարբերակը բաղկացած է լրացուցիչ նյութեր պարոնակող երրորդ սկավառակից, որի հիմքում երկու մասից բաղկացած «Cleopatra: The Film That Changed Hollywood» («Կլեոպատրա. Հոլիվուդը փոխած ֆիլմ») վավերագրական ֆիլմն է:է։ Հեղինակի խոսքերը կարդում է Ռոբերտ Քալփը:Քալփը։
 
== Նշումներ ==