«Հորացիո Նելսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Մասնակցությունը Ամերիկյան հեղափոխությանը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ա: → ա։ (2)
Տող 26.
[[1779]] թվականին Նելսոնը դառնում է կապիտան և ստանում 28 թնդանոթներով ֆրեգատ։ Առաջին ինքնուրույն ճանապարհորդության ընթացքում Նելսոնը գրավում է մի քանի նավ, որի ավարը կազմում է 800 ֆունտ, այդ գումարի մի մասը նա ուղարկում է հորը։
 
[[1780]]-ին ծովակալ Պարկերի հրամանով Նելսոնը լքում է [[Յամայկա]] կղզին և իջեցնում դեսանտային զորքեր Սան-Խուան գետի մոտ, նշանակետն էր Սան-Խուան սղնախը, սակայն առանց Նելսոնի, որին հրամայված էր վերադառնալ Յամայկա:Յամայկա։ Դա փրկեց Նելսոնի կյանքը, քանի որ նավաստիների մեծ մասը մահացավ հիվանդությունից։ Հիվանդ Նելսոնը բուժվում էր ծովակալ Պարկերի տանը, որտեղ ընդհունված էր, որպես որդի։ Առաջին իսկ նավով Նելսոնին ուղարկում են Անգլիա բուժվելու։ Նա ուղղևորվում է Բատ քաղաք, որը նախատեսված էր հանգստի համար։ Առողջացումը տևում էր երկար։ Նելսոնը այցելում է իր Վիլյամ եղբորը և իմանում, որ Վիլյամը ուզում է դառնալ նավային հոգևորական և Նելսոնը դեմ էր դրան, քանի որ գիտեր այդ մասնագիտության դժվարությունները։
 
Ընկերները համոզում էին Նելսոնին առաջարկություն անել Մերիին [[Նյու Յորք]] ուղևորվելուց առաջ։ [[Նյու Յորք]]ում Նելսոնը հանդիպում է Արքայազն Վիլհելմ IV-ին՝ Անգլիայի ապագա թագավորին։ Արքայազնը հիշում է «Երբ Նելսոնը ժամանեց իր նավով, նա թվաց ինձ երեխա՝ կապիտանի համազգեստի մեջ։»
 
[[1783]]-ին վերցնելով արձակուրդ, նա ընկերոջ հետ ուղևորվում է Ֆրանսիա:Ֆրանսիա։ Այդ երկիրը տհաճ զարմացնում է Նելսոնին։ Այնտեղ նա սիրահարվում է միս Էնդրյուսին, սակայն միս Էնդրյուսը մերժում է նրան։
 
Բոլորին զարմացնում է այն, որ Նելսոնը ուզում էր դառնալ խորհրդարանի անդամ։ Սակայն երբ ծովակալության առաջին լորդը խորհուրդ է տալիս վերադառնալ ծառայության, Նելսոնը համաձայնվում է։ Նելսոնին առաջարկում են ֆրեգատ, որը պետք է անցկացներ իր ծառայությունը Վեստ-Ինդիայում։ Նելսոնի նավի անձնակազմում էր նաև նրա եղբայրը։ Դիլ նավահանգստի մոտ կապիտանը իմանում է, որ հոլանդացիները գերի են վերցրել 16 անգլիացի նավաստիների, նա հարձակվեց հոլանդական նավի վրա և ազատեց նավաստիներին։