«Աննա Ֆրանկի օրագիրը»–ի խմբագրումների տարբերություն

մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
(մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
 
== Բանավեճեր ==
Աննա Ֆրանկի պատմությունը ապացույցն է նացիստների կողմից կատարված վայրագությունների ու ոճրագործությունների, դա մի փաստացի ապացույց է [[Ադոլֆ Հիտլեր]]ի կատարած հրեական հալածանքների։ Սակայն շատ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ պնդում են, թե Աննայի օրագիրը իրական չէ։ [[Հոլոքոստ]]ը մերժողներից, որոնցից էր [[Ռոբերտ Ֆորիսոն]]ը, պնդում էր, որ Աննա Ֆրանկի օրագիրը կեղծիք է։ Դատական ուսումնասիրություններից հետո պարզ դարձավ, որ դա կեղծիք չէ, քանի որ Աննայի գրառած ամեն բան համընկնում էր իրականությանը, դրա մի ապացույց էր նաև Աննայի ձեռագրով գրված էջերը։
Օտտո Ֆրանկն իր ցանկությամբ դստեր օրագիրը կտակել է [[Նիդերլանդներ]]ի պատմության վավերագրության ինստիտուտին։ Օտտո Ֆրանկի մահից հետ [[1980]] թվականին ինստիտուտը կատարել է դատաբժշկական ուսումնասիրություն Աննայի ձեռագիրը ստուգելու համար։ Կազմի նյութը, Աննայի ձեռագիրը և այն ինչ կապված էր այդ օրագրի հետ մանրամասն ուսումնասիրվեց։
[[1986]] թվականին արդյունքները հրապարակվեցին. Աննայի ձեռագիրը իրական էր, թղթի որակը, գրիչը, սոսինձը, որով փակցվել էր օրագիրը Աննայի կողմից համապատասխանում էին իրականությանը։ Ձեռագրի համար կատարված հետազոտութունները լիովին ապացուցեցին, որ «Աննա Ֆրանկի օրագիրը» վերնագրով գիրքն արդեն անցելէ բոլոր փորձնական փուլերը և արժանի է հրատարակման ([[անգլերեն]] լեզվով)։ Գրքի մեծությունը կարելի էր համեմատել ժամանակին գրված այնպիսի օրագրերի հետ, ինչպիսիք են [[Քեթրին Մենսֆիլդ]]ի, [[Անաիս Նին]]ի և [[Լև Տոլստոյ]]ի օրագրերը։ [[2014]] թվականի [[փետրվար]]ին «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի 265 օրինակ և [[հոլոքոստ]]ի հետ կապված այլ նյութեր հայտնվել են [[Տոկիո]]յի 31 հանրային [[գրադարան]]ներում։ 300 օրինակ «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքից նվիրաբերվեց Իսրայելին, որպես վանդալիզմի փաստացի ապացույց։
=== Հրատարակություններ օրագրից ===
* Ֆրանկ, Աննա ([[1955]]), Ֆրանկ, Օտտո; Փրեսսլեր, Միրյամ, Het Achterhius [Երիտասարդ աղջկա օրագիրը] (Հոլանդերեն) , Մասսոթի, Սյուզեն (թարգմանություն), Դուբլդեյ։ Այս հրատարակչությունը նոր թարգմանություն է, որն իր մեջ ներառում է նյութական խմբագրություն։
* Աննա Ֆրանկ. Երիտասարդ աղջկա օրագիրը, Աննա Ֆրանկ, Էլեոնոր Ռուզվելտ (ծանոթույուն) և Մոյարտ (թարգմանություն)։ Բանտամ, [[1993]] ([[1952]] թվականի թարգմանություն)
* Ֆրանկ, Աննա և [[Նիդերլանդներ]]ի պատմական փաստաթղթերի ինստիտուտ ([[2003]])։ Աննա Ֆրանկի օրագիրը. վերանայված քննադական փաստարկներից։ Նյու Յորք, Դուբլդեյ
 
274 415

edits