«Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Հեղինակն ու վավերականությունը ==
Թեև նամակում չի նշվում հեղինակի անումը, քրիստոնյա եկեղեցին համարում է այն Հիսուս Քրիստոսի (հոր)եղբայր Հակոբոսի կողմից գրված: Համաձայն ավանդության հարություն առնելուց հետո Հիսուս Քրիստոսը ի թիվս այլոց հայտնվել էր նաև Հակոբոսին, որն այդ պահից սկսած միացավ առաքյալներին և դարձավ Երուսաղեմի եկեղեցու գագաթնասյուներից մեկը` նահատակվելով 62թ.:
 
Եթե նամակի հեղինակը Հակոբոսն է, ապա յան պետք է գրված լինի 62թ. ոչ ուշ. ենթադրյալ տարեթվերը տատանվում են 44-49 կամ 55-60 թթ. միջև:
 
Որոշ ժամանակակից ուսումնասիրողներ, սակայն, կասկածի տակ են առնում Հակոբոսի հեղինակ լինելը` գտնելով, որ նամակը գրվել է I դարի վերջերին և նույնիսկ II դարի սկզբներին:
 
== Գրելու հանգամանքներն ու հասցեատերերը ==
 
Հակոբոսի ուղերձը «ընդհանրական» կոչված նամակներից մեկն է: Հեղինակն այն ուղղում է «սփռված Տասներկու ցեղերին» (այսինքն` Պաղեստինից դուրս քրիստոնեություն ընդունած հրեական սփյուռքի ներկայացուցիչներին): Հեղինակը քաջալերում է իր հասսեատերերին տոկալ գոյթակղություններին և զգուշանալ բարոյական սխալներից ու մոլորություններից:
 
== Առանձնահատկությունները ==
 
== Աղբյուրներ ==
* Ա.Ռ. Գայաեան, Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, Երևան, 2003: