«Անաբապտիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Անաբապտիզմ''' ({{lang-el|ανα}} - կրկին + {{lang-el|βαπτιζω}} – կրկին մկրտում եմ)՝, կրկնակնունքներ, [[Արմատական Ռեֆորմացիա]]յի [[քրիստոնյա]]ները Արևմտյան և Կենտրոնական [[Եվրոպա]]յում, [[16-րդ դար]]։ Պահանջվում էր կրկին մկրտվել հասուն տարիքում անաբապտիզմի համայնքի մեջ ընդունվելիս, մերժում [[եկեղեցի|եկեղեցական]] բոլոր կազմակերպություններն ու հիերարխիան, սրբապատկերները, խորհուրդը, ժխտում հոգևոր և աշխարհիկ իշխանությունների անհրաժեշտությունը, հրաժարում հարկ վճարելուց, հրաժարում զինվորական ծառայությունից և հասարակական պաշտոն զբաղեցնելուց։ Նրանք քննադատում էին հարստությունն ու սոցիալական անհավասարությունը, քարոզում ունեցվածքի ընդհանրություն։
 
Անաբապտիստները հավատում էին [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] արքայության հազարամյա հաստատմանը։ Այդ ուսմունքն ըստ էության սոցիալական բողոք էր ֆեոդալական կարգերի դեմ։
 
== Պատմություն ==
Անաբապտիզմի սոցիալական բազան քաղաքային պլեբեյությունն էր, գյուղացիությունը, բյուրգերականության արմատական խավերը։
 
Անաբապտիստները սերում էին արմատական-միստիկական աղանդից ([[ցուիկաույան քարոզիչներ]]ը [[Թյուրինգիա]]յում, [[սակրամենտիստներ]]ը՝ [[Նիդերլանդներ]]ում) և ամենից վաղ տարածվեցին [[Գերմանիա]]յում, որտեղ ստացան [[Մյունցեր|Թ. Մյունցերի]] աջակցությունը, և [[Ցյուրիխ]]ում ([[Շվեյցարիա]])։ Նրանք 1524-1525 թթ. մասնակցեցին Գյուղացիական պատերազմին Գերմանիայում։
 
Գյուղացիական պատերազմից և Շվեյցարիայում Անաբապտիստների պարտությունից հետո այդ շարժման կենտրոնը տեղափոխվեց Հյուսիսային [[Նիդերլանդներ]] և [[Վեսֆալիա]], հատկապես՝ [[Մյունստեր]], որտեղ Անաբապտիստները գրավեցին իշխանությունը ([[Մյունստերիան կոմունա 1534-35]])։ Վերջինիս անկումից հետո անաբապտիզմը տարրալուծվեց մի շարք ինքնուրույն հոսանքների, որոնցից անդիմադրողականների աղանդները սկզբնավորեցին [[բապտիստներ]]ի հերձվածը։