«Ազատ ոտանավոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ազատ ոտանավոր''', '''Վերլիբռ''' ([[ֆրանսերեն]]՝ ''vers libre''՝ ազատ ոտանավոր), տաղաչափական համակարգերից մեկը։
 
Տաղաչափական այս համակարգը կիրառվել է դեռևս 19-րդ դարից՝ հետագայում ծավալվելով և մեծացնելով իր ազդեցության շրջանակները։ Տաղաչափական այս ձևի նախօրինակները կան հին և միջնադարյան գրականության մեջ, ինչպես Աստվածաշնչի «[[Երգ երգոց]]ը», Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը» և այլն։
Ի տարբերություն ոտանավորի մյուս տեսակների ([[վանկական ոտանավոր|վանկական]], [[վանկաշեշտական ոտանավոր|վանկաշեշտական]], [[համաշեշտ ոտանավոր|համաշեշտ]])՝ ազատ ոտանավորի մեջ չկան ո՛չ [[վանկ]]երի և [[շեշտ]]երի թվի հավասարություն, ո՛չ էլ շեշտերի կանոնավոր դասավորություն։ Չկան [[բանաստեղծական ոտք]]եր ու [[բանաստեղծական անդամ|անդամներ]], ինչպես նաև [[բանաստեղծական տների|տների]] կայուն, պարբերաբար կրկնվող կառուցվածք։ Հաճախ բացակայում են նաև տողերի համահունչ վերջավորությունը ([[հանգ]])։ Այսպիսով, ազատ ոտանավորը զգալի չափով մոտենում է արձակին։
 
Սակայն ազատ ոտանավորն ունի [[ռիթմ]]ի իր սկզբունքները, որով տարբերվում է արձակից։ Դա առաջին հերթին տողերի շարահուսական-արտասանական ինքնուրույնությունն է։ Յուրաքանչյուր [[բանատող]] համեմատաբար ավարտուն և շարահյուսական և իմաստային միավոր է՝ ամբողջական [[նախադասություն]], [[բառակապակցություն]], [[միտք]] կամ [[պատկեր]]։ [[Տող]]ն արտասանվում է մի շնչով և համեմատաբար մեծ դադարով առանձնացվում է հաջորդ տողից։ Դրանով էլ տողերը «հավասար» են դառնում, և նրանց միջև յուրօրինակ ռիթմ է առաջանում։ Յուրաքանչյուր տողի շարահյուսական և արտասանական ընգծված ինքնուրույնությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ այստեղ չի կիրառվում այնպիսի մի յուրահատուկ տաղաչափական միջոց, որպիսին է տողանցը՝ իմաստով սերտորեն կապված բառերի բաժանումը հարևան տողերի միջև։ Ազատ ոտանավորի տողը կարող է շարունակվել այնքան, ինչքան անհրաժեշտ է տվյալ իմաստային միավորը տեղավորելու համար։ Այս հանգամանքը նկատել և շեշտել է նաև [[Մանուկ Աբեղյան]]ը. «Տողի ամբողջականությունն ազատ ոտանավորների հիմնական պայմանն է, տողանց չի թույլատրվում ազատ ոտանավորների մեջ»:<ref>Մ. Աբեղյան, Երկեր, հ. Ե, Երևան, 1971, էջ 297</ref>
 
Ազատ ոտանավորի մեջ հաճախ երկար տողի կողքին կարող է հանդես գալ նաև կարճ, նույնիսկ մեկ [[բառ]]ից կազմված տողեր։ Դրանով ընդգծվում է հատկապես կարևոր իմաստ արտահայտող բառերի արտասանական ինքնուրույնությունը։<ref>{{cite book|author=Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան|title=Գրականագիտական բառարան|publisher=«Լույս»|location=Երևան|year=1972|page=էջ 5-7}}</ref> Վալերի Բրյուսովը, ով խորհրդային գրականության մեջ առաջինն է գործածել «ազատ ոտանավոր» եզրույթը, իր «Բանաստեղծության մասին գիտություն» աշխատության մեջ փորձել է բնութագրել տաղաչափական այս համակարգը հետևյալ կերպ. «Ազատ են կոչվում բանաստեղծական այն չափերը, որոնք կազմվում են կամայական տողերից կամայական քանակությամբ»<ref> Русское стихосложение, Традиции и проблемы развития, М., 1985, с. 309:</ref> Յու. Բ. Օրլիցկին «Ռուսական ազատ ոտանավորի բնույթի մասին» հոդվածում<ref>՝ Ю. Б. Орлицкий, О природе русского свабодного стиха, в кн. Русское стихосложение, Традиции и проблемы развития, М., 1985, с. 314:</ref> վերլիբռի հիմնական առանձնահատկությունը համարում է ավանդական հիմնական կառույցներից հրաժարումը, որով էլ տաղաչափական այս համակարգը տարբերվում է մյուսներից։ Ըստ նրա՝ հենց այս հանգամանքի վրա պետք է հիմնվել ճիշտ ընկալելու համար վերլիբռի յուրահատկությունը։
 
[[Պատկեր:Siamanto (1878-1915).jpg|մինի|200px|Ազատ ոտանավորի հայ ամենամեծ վարպետը՝ Սիամանթոն։]]