«Ադամ Սմիթ»–ի խմբագրումների տարբերություն

մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
(մանր-մունր, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ)
Օքսֆորդի համալսարանն ավարտելուց հետո երկու տարի զբաղվել է ինքնակրթությամբ, ապա 1748 թ.-ից նշանակվել է դասախոս Էդինբուրգի համալսարանում, թեև սկզբնական շրջանում դասախոսությունները անգլիական գրականության վերաբերյալ էին, ապա իրավագիտության։ 1751 թ.-ից Ա.Սմիթը դասավանդել է Գլազգոյի համալսարանում մի քանի առարկաներ՝ տրամաբանություն, էթիկա, ճարտասանություն, իրավագիտություն և տնտեսագիտություն։
 
1759 թ. հրատարակվեց նրա առաջին աշխատությունը՝ «Բարոյական զգացմունքների տեսություն» վերնագրով, որի նյութը հավաքված էր նրա դասախոսություններից։ Աշխատանքում վերլուծված են վարքագծի բարոյական նորմերը, կանոնները, որոնք հասարակության մեջ ապահովում են սոցիալական կայունություն։ Իր աշխատանքում հեղինակը քննադատել է եկեղեցական բարքերը, քանի որ դեմ էր մարդկանց մեջ վախ սերմանելուն հանդերձյալ կյանքի հանդեպ։ Գլազգոյում Սմիթն ապրեց 12 տարի, ապա տեղափոխվեց Ֆրանսիա 1762 - 1764 թթ.։
 
1778 թ. Սմիթը նշանակվեց Շոտլանդիայի մաքսային հսկիչ Էդինբուրգում (4 այլ հսկիչների հետ միասին) 600 ֆունտ ստերլինգ աշխատավարձով, որը համարվում էր բավական մեծ հաստիք այդ ժամանակ։ Իր եկամուտը մեծամասամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ մահվանից հետո միակ կուտակած հարստությունը հսկայական գրադարանն էր։
Ա.Սմիթը մահացել է Էդինբուրգում 1790 թ. հուլիսի 17-ին աղիքային երկարատև հիվանդության պատճառով։
 
Սմիթի հիմնական գիտական գաղափարախոսություններից մեկը մարդուն դիտարկելն էր 3 տեսանկյունից՝ էթիկայի և բարոյականության, քաղաքացիական և պետական, ինչպես նաև տնտեսական։
 
Սմիթի կարևորագույն ներդրումը տնտեսագիտության տեսության մեջ այն էր, որ նա շուկան սկսեց դիտարկել որպես ինքնակարգավորվող համակարգ, որը գործում է իրեն հատուկ ներքին տնտեսական մեխանիզմներով։ Նա առաջ քաշեց «Անտեսանելի ձեռքի» տեսությունը ({{lang-en|invisible hand of the market}}), որի համաձայն՝ կարելի է մի բանից օգուտ ստանալ միայն այլ անձանց պահանջմունքները բավարարելու միջոցով։ Այսինքն՝ շուկայի մասնակիցները իրենց ցանկալի արդյունքին են հասնում՝ ապահովելով նաև մյուս մասնակիցների շահերի իրացումը, իսկ բոլոր մասնակիցները՝ ժողովուրդների հարստությունը։ Այս սկզբունքով էլ շուկան դիտարկվում է որպես ինքնակարգավորվող ինքնուրույն համակարգ, որը գործում է անտեսանելի ձեռքի սկզբունքի հիման վրա՝ ի վերջո հասնելով հավասարակշռության վիճակի։
Օրինակ որևէ ապրանքի նկատմամբ պահանջարկի նվազումը հանգեցնում է դրա գնի նվազման, ինչն էլ՝ արտադրության ծավալների կրճատման, ուստի նվազում է նաև այդ ապրանքի արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների պահանջարկը։ Արդյունքում ռեսուրսների բաշխումը նույնպես կատարվում է ինքնակարգավորման սկզբունքի հիման վրա։
 
 
{{DEFAULTSORT:Սմիթ, Ադամ}}
 
[[Կատեգորիա:Անգլիացի տնտեսագետներ]]
[[Կատեգորիա:Անգլիացի փիլիսոփաներ]]
274 658

edits