«Չան Կայշի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Չան Կայշի''', Ցզյան Ցզե Շի ([[1887]]-[[1975]]), գոմինդանական վարչակարգի ղեկավար [[Չինաստան]]ում։ Ավարտել է Բաոդինի և [[Տոկիո]]յի ռազմական, ակադեմիաները։ [[1920]]-ական թվականներին, քողարկվելով իբրև «ձախ» գոմինդանական, հարել է Սուն Յաթ Սենին։ [[1926]]-[[1927]] թվականներին, իբրև ագգային-հեղափոխական բանակի գլխավոր հրամանատար, մասնակցել է Չինաստանի հյուսիսի պրոիմպերիալիստական ֆեոդալական, խմբավորման դեմ ռազմական, գործողություններին։ [[1927]] թվականին կատարել է հակահեղափոխական հեղաշրջում և հաստատել բռնատիրական վարչակարգ։ Իր ձեռքում է կենտրոնացրել գոմինդանի կուսակցական, երկրի պետական և ռազմական, բոլոր բարձրագույն պաշտոնները, իրեն շնորհել գեներալիսսիմուսի կոչում։ [[1930]]-[[1934]] թվականներին [[5]] պատժիչ արշավանք է ձեռնարկել դեպի Չինաստանի կոմկուսի (ՉԿԿ) և նրա զինված ուժերի հսկողության տակ գտնվող շրջանները։ 1937 թվականին, [[Չինաստան]]ի վրա Ճապոնիայի հարձակումից հետո, հարկադրված համաձայնության է եկել ՉԿԿ-ի հետ համատեղ գործելու վերաբերյալ։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ում Ճապոնիայի պարտությունից ([[1945]] թվականի սեպտեմբերի [[2]]) հետո մերժել է կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ ՉԿԿ-ի առաջարկը և [[1946]] թվականին սանձազերծել է քաղաքացիական պատերազմ։ Չինական ժողովրդական հեղափոխության հաղթանակից ([[1949]]) հետո Չան Կայշին իր զորքերի մնացորդների հետ փախել է [[Թայվան]] կղզի և այնտեղ հիմնավորվել ԱՍՆ-ի օգնությամբ։
{{ՀՍՀ}}