«Ելք»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2795 բայտ ,  6 տարի առաջ
չ (→‎Արտաքին հղումներ: Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link GA|ar}})
# Քո հարևանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։
# Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր։
 
''Ըստ Աստվածաշնչի ՛Արարատ՛ թարգմանության''
 
1 Եւ Աստուած այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.
 
2 Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։
 
3 Բացի ինձանից ուրիշ աստուածներ չունենաս։ 4 Քեզ համար կուռք չշինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. 5 Նորանց երկրպագութիւն չանես, եւ նորանց չպաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։ 6 Եւ կողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։
 
7 Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չյիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին * անպատիժ չի թողիլ։
 
8 Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։ 9 Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա. 10 Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. Ոչ մի գործ չգործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ ոչ էլ քո դռան օտարականը։
 
11 Որովհետեւ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. Նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։
 
12 Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կտայ քեզ։
 
13 Սպանութիւն մի անիր։
 
14 Շնութիւն մի անիր։
 
15 Գողութիւն մի անիր։
 
16 Քո դրացու դէմ սուտ վկայութիւն մի անիր։
 
17 Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։
 
== Արտաքին հղումներ ==
Անանուն մասնակից