«Սուրբ Խոսրովիդուխտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Խոսրովիդուխտ''' (սուրբ Խոսրովիդուխտ կույս, ծննդյան և մահվան թվականները անհայտ), III դարի վերջի - IV դարի սկզբի սրբուհի, ճգնակյաց, Հայոց թագավոր Խոսրով Ա Մեծի դուստրը և Տրդատ Գ Մեծի քույրը:
Ըստ ավանդության Խոսրով Ա Մեծի սպանությունից (259) հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը Խոսրովիդուխտին խնամում է հայ նախարար Օտա Ամատունին: Արքունիքում Խոսրովիդուխտը ապրել է կուսական կյանքով: Տեսնելով Գրիգոր Ա Լուսավորչի չարչարանքներն ու լսելով նրա քարոզները՝ ընդունել է քրիստոնեությունը: Այնուհետև, Գրիգոր Լուսավորչին Խոր վիրապ նետելուց և Հռիփսիմյանց կույսերին նահատակելուց հետո, երբ
անապաշխար Տրդատ արքան խոզակերպ է դարձել Խոսրովիդուխտին տեսիլքով (այլ տարբերակում՝ հինգ անգամ կրկնված երազով) հայտնվել է, որ արքային կարող է բժշկել միայն Գրիգորը, ինչը և տեղի է ունեցել: