«Տասնաբանյա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 4.
Մովսիսական օրենքներով նախատեսվում էր «ավետյաց երկիր» Հրեաստանում սուվերեն կրոնապետության հաստատումը՝ գերագույն գլխավոր քրմապետի գլխավորությամբ։ Նրան պարտավոր էին ենթարկվել, կտակարանի պատվիրանները պահպանել և կատարել հոգևոր ու աշխարհիկ ստորադաս իշխանավորներն ու ամբողջ ժողովուրդը։ Զանցանքների համար նախատեսվում էին մարմնական և հոգեոր-եկեղեցական (աշխարհազրկում, բանադրանք, ապաշխարանք) պատիժներ։ Քրեական արդարադատության հիմքում դրվում էր նյութական տալիոնը։ Մովսիսական օրենքները կարգավորում էին նաև քաղաքացիական և ընտանեկան (սեփականատիրական իրավունք, ժառանգություն, կտակ, ամուսնություն, ամուսինների իրավունքներ և պարտավորություններ), հողային իրավահարաբերությունները, մանրամասնորեն՝ կրոնական ծիսակատարություններն ու ժամասացությունները։ Մովսիսական օրենքները կազմել են հին և միջնադարյան բազմաթիվ երկրների աշխարհիկ և եկեղեցական օրենսդրությունների հիմքը։ Որոշակի փոփոխություններով ու լրացումներով (մեղմացում, հարմարեցում): Մովսիսական օրենքները որպես աղբյուր օգտագործվել են հայ օրենսդրական հուշարձաններում (եկեղեցական կանոններ, «Կանոնագիրք հայոց», «Կանոնական օրինադրություն», [[Մխիթար Գոշ]]ի, [[Սմբատ Սպարապետ]]ի [[Դատաստանագիրք (Սմբատ Սպարապետ)|դատաստանագրքեր]])։
== Տասը պատվիրանները ==
Աստվածաշունչ
Արարատ թարգմանություն
1 Եւ Աստուած այս բոլոր խօսքերը խօսեց ասելով.
2 Ես եմ Եհովան քո Աստուածը՝ որ քեզ Եգիպտոսի երկրիցը ծառայութեան տունիցը հանեցի։
# Քո հարևանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։ ▼
3 Բացի ինձանից ուրիշ աստուածներ չ’ունենաս։ 4 Քեզ համար կուռք չ’շինես, եւ ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը երկրի վերայ՝ կամ երկրի տակի ջրերումը եղած բաների մէկ նմանութիւնը. 5 Նորանց երկրպագութիւն չ’անես, եւ նորանց չ’պաշտես. Որովհետեւ ես քո Եհովայ Աստուածը նախանձոտ Աստուած եմ, որ կ’հատուցանեմ հայրերի անօրէնութիւնը որդիների վերայ՝ մինչեւ նորանց երրորդ ու չորրորդ ազգը որ ատում են ինձ։ 6 Եւ կ’ողորմեմ նորանց մինչեւ հազար ազգը, որ սիրում են ինձ եւ իմ պատուիրանքները պահում։
7 Քո Եհովայ Աստուծոյ անունը դարտակ տեղը չ’յիշես, որովհետեւ Եհովան՝ իր անունը դարտակ տեղը յիշողին անպատիժ չի թողիլ։
8 Յիշիր հանգստութեան օրը նորան սուրբ պահելու համար։ 9 Վեց օր աշխատիր եւ քո բոլոր գործն արա. 10 Բայց եօթներորդ օրը՝ քո Եհովայ Աստուծոյ հանգստութեան օր է. Ոչ մի գործ չ’գործես, ոչ դու, ոչ քո որդին՝ ոչ քո աղջիկը, ոչ քո ծառան ու աղախինը՝ ոչ քո անասունը՝ ոչ էլ քո դռան օտարականը։ 11 Որովհետեւ հ Եհովան վեց օրուայ մէջ արաւ երկինքն ու երկիրը՝ ծովն ու բոլոր նորանց մէջ եղածները, եւ եօթներորդ օրը հանգստացաւ. Նորա համար Եհովան օրհնեց հանգստութեան օրը եւ սրբեց նորան։
12 Պատուիր քո հօրը եւ քո մօրը, որ քո օրերը երկարանան այն երկրի վերայ՝ որ քո Եհովայ Աստուածը կ’տայ քեզ։
13 Սպանութիւն մի անիր։
14 Շնութիւն մի անիր։
15 Գողութիւն մի անիր։
17 Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին։
== Ծանոթագրություններ ==
|