«Գերվիտամինություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հիվանդություն}} '''Գերվիտամինություն''' '''հիպերվիտամինոզ''', սուր խանգարում, որն առաջան...»:)
 
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Գերվիտամինություն,''' '''հիպերվիտամինոզ''', սուր խանգարում, որն առաջանում է [[սնունդ|սննդում]] կամ [[վիտամին]] պարունակող դեղամիջոցների բաղադրության մեջ մտնող մեկ կամ մի քանի վիտամինների չափազանց մեծ դոզայից [[թունավորում|թունավորման]] արդյունքում։
 
Վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են: Դրանց անբավարարությունը նվազեցնում է [[օրգանիզմ]]ի պաշտպանական ուժերը, խախտում [[նյութափոխանակություն]]ը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների: Սակայն դա չի նշանակում, որ վիտամինները կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ: Դրանց ընդունումը պետք է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներին: Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարող է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ: