«Թորոս Ռոսլին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
Թորոս Ռոսլինի [[ստեղծագործություն]]ը [[Կիլիկիա]]յի [[մանրանկարչություն]] դպրոցի բարձրագույն արտահայտություններից է։
[[1256]]-[[1268]] թվականներին Թորոս Ռոսլինի ծաղկած մեզ հայտնի 7 ձեռագրերն են։ XII դարի վերջում և XIII դարում [[Կիլիկիա]]յում ստեղծվում են մշակույթի վերերլքի նպաստավոր թեմաներն ստանում են նոր մեկնաբանություն ստեղծվում է հայ մանրանկարչության բարձրակերտը նշանավորող գրքարվեստ, որի ամենացայտուն արտահայտություն Թորոս Ռոսլինի ստեղծագործությունն է։ Աշխատել է [[Հռոմկլա]]յի գրչատանը «[[Զեյթունի Ավետարան]]» կիլիկյան վաղ ձեռագրերի նման ճոխ զարդարված է խորաններով, լուսանցազարդերով և 4 [[ավետարանիչներ]]ի պատկերները։ Այն հավանաբար պատկերազարդել է մոտ 20-25 տարեկան հասակում։ 1256 թվականին, արդեն ինքնուրույն վարպետ էր և ուներ օգնականներ։ Հետագայում հիշատակված իր ուսուցիչները հավանաբար [[Հռոմկլա]]յում աշխատող նրա ավագ ժամանակակիցները եղել են [[Կոստանդին կաթողիկոս]] կամ նրա մերձավորները։ Որ Թորոս Ռոսլինը կապված է եղել պալատական բարձր շրջանների հետ, վկայում են Կիլիկիայի թագավոր [[Լևոն Գ]]-ի երկու դիմանկարները։ Առաջիը նրան պատկերում է պատանի, երբ թագաժառանգ էր, մյուսը [[Կեռան թագուհի]] հետ հարսանյաց հանդեսին։ Շարունակելով Հռոմկլայի գրչատանը աշխատող ավագ ժամանակակիցների ավանդները՝ Թորոս Ռոսլինը զարդապատկերային առաձին դրվագներ ներդաշնակել է հյուսվածքային բարդ հորինվածքներում, որոնք աչքի են ընկնում գծանկարի հստակությամբ և ավարտվածությամբ։ Թորոս Ռոսլին ձեռագրեր է նկարազարդել Հայոց կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար։
Թորոս Ռոսլինի արձանը գտնվում է Մատենադարանի առջև:
 
==Պատկերասրահ==