«Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/282»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Թարգմանության քարտ | Վերնագիր = Իլյա Ռեպին | Լեզու = ru | Բաժին = Репин, Илья Ефимович | Չափ =1 | Պարունա...»:
 
No edit summary
Տող 18.
|Թարգմանություն =
<!-- ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՐ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ, ՄԻ ՋՆՋԻՐ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ «}}» ՆՇԱՆՆԵՐԸ-->
=== Ներածություն ===
Իլյա Եֆիմովիչ Րեպինը ([[1844]] թ. հուլիսի 24 օգոստոսի 5, [[Չուգուև]], [[Ռուսական Կայսրություն]] - [[1930]] թ., սեպտեմբերի 29, [[Կուոկկալա]], [[Ֆինլանդիա]]) ռուս նկարիչ, գեղանկարիչ է: Եղել է զինվորի որդի, երիտասարդության տարիներին աշխատել է սրբանկարիչ: Կրթվել է Նկարչական դպրոցում, [[Ի. Ն. Կրամսկոյ|Ի. Ն. Կրամսկոյի]] ղեկավարությամբ, ուսումը շարունակել է [[Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա|Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում]]:
[[1878]] թ.-ից Շարժական գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության անդամ էր: [[Գեղարվեստի Կայսերական ակադեմիա|Գեղարվեստի Կայսերական ակադեմիայի]] ակադեմիկոս էր: [[1894]]-[[1907]] թթ եղել է արվեստանոցի ղեկավար , պրոֆեսոր, [[1898]]-[[1899]] թթ՝ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, Տենիշևայի դպրոց-արվեստանոցի ուսուցիչ: Նրա աշակերտներից են [[Բ. Մ. Կուստոդիև|Բ. Մ. Կուստոդիևը]], [[Ի. Է. Գրաբար|Ի. Է. Գրաբարը]], [[Ի. Ս. Կուլիկով|Ի. Ս. Կուլիկովը]], [[Ֆ. Ա. Մալյավին|Ֆ. Ա. Մալյավինը]], [[Ա. Պ. Օստրոումով-Լեբեդև|Ա. Պ. Օստրոումով-Լեբեդևը]], [[Ն. Ի. Ֆեշին|Ն. Ի. Ֆեշինը]]: [[Վ. Ա. Սերով|Վ. Ա. Սերովի]] անմիջական ուսուցիչն էր:
Իր ստեղծագործական ուղու հենց սկզբից՝ [[1870]]-ական թթ-ից, Րեպինը դարձավ ռուսական ռեալիզմի առանցքային դեմքերից մեկը: Նկարչին հաջողվեց լուծել շրջապատող կյանքի ողջ բազմազանությունը գեղարվեստական ստեղծագործության մեջ արտահայտելու խնդիրը, իր արվեստում կարողացավ ներառել ժամանակաշրջանի բոլոր կողմերը, շոշափել հասարակությանը հուզող թեմաներ, արագ արձագանքել օրվա խնդիրներին: Րեպինյան գեղարվեստական լեզվին բնորոշ էր ճկունությունը, նա ընդունում էր տարբեր ոճային ուղղություններ՝ սկսած 17-րդ դարի իսպանացիներից ու հոլանդացիներից, մինչև [[Ալեքսանդր Իվանով]] և ժամանակակից ֆրանսիական իմպրեսիոնիստներ:
Րեպինի ստեղծագործական ծաղկման շրջանը [[1880]] -ականներն էին: Նա ստեղծում է ժամանակակիցների դիմանկարների պատկերասրահ, աշխատում է որպես պատմական նկարիչ և կենցաղային պատկերների վարպետ: Պատմական գեղանկարչության ասպարեզում նրան գրավում էր ներկայացվող իրավիճակի զգացմունքային արտահայտչականության բացահայտման հնարավորությունը: Նկարչի տարերքն իր ժամանակաշրջանն էր, և , անգամ լեգենդար անցյալի թեմաներով նկարներ ստեղծելիս, նա մնում էր ներկայի կենսաթրթիռ վարպետ՝ կրճատելով դիտողի և իր ստեղծագործությունների հերոսների միջև ընկած հեռավորությունը: Արվեստաբան [[Վ. Վ. Ստասով|Վ. Վ. Ստասովի]] կարծիքով Րեպինի արվեստը «բարեփոխվող Ռուսաստանի հանրագիտարան է»: Կյանքի վերջին 30 տարիները Րեպինը անցկացրել է [[Ֆինլանդիա|Ֆինլանդիայում]], [[Կուոկկալա|Կուոկկալաի]] իր Պենատներ կալվածքում: Նա շարունակում էր աշխատել, չնայած և ոչ նախկինի պես արդյունավետ: Կյանքի վերջին տարիներին նա դիմեց բիբլիական սյուժեներին: [[Կուոկկալա|Կուոկկալաում]] Րեպինը գրեց հուշեր, նրա որոշ ակնարկներ ներառվեցին հիշողությունների «Հեռու մոտիկը» գրքում:
 
 
Տող 23 ⟶ 28՝
 
 
|Թարգմանչի ստորագրություն =--[[Մասնակից:Alisa Aleksanyan|Alisa Aleksanyan]] ([[Մասնակցի քննարկում:Alisa Aleksanyan|քննարկում]]) 12:36, 15 Դեկտեմբերի 2015 (UTC) <!-- Էջը հիշելուց առաջ՝ «հավասար» նշանից հետո ստորագրիր այստեղ՝ սեղմելով խմբագրական պատուհանի վրա գտնվող մատիտի վրա -->
|Թարգմանության կարգավիճակ =1 <!--«Հավասար» նշանից հետո գրիր 0, 1 կամ 2 թվերը: 0՝ եթե թարգմանում ես, 1՝ եթե վերջացրել ես թարգմանությունը, 2՝ եթե հատվածն արդեն տեղափոխել ես -->
 
|Վերստուգողի ստորագրություն = <!-- Միայն վերստուգողի համար -->