«Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/178»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
<!-- ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՐ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ, ՄԻ ՋՆՋԻՐ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ «}}» ՆՇԱՆՆԵՐԸ-->
=== Ներածություն ===
[[Պատկեր:Ahu-Akivi-1.JPG|thumb|250px|[[մոաիներ]], կղզու պատմության կարևոր բաղադրիչը]]
Զատկի կղզին (կամ Ռափա Նուին) աշխարհի ամենահեռավոր բնակեցված կղզիներից է և մեծապես հենց մեկուսացվածության շնորհիվ է Ռափա Նուայի պատմությունը կրում եզակի բնույթ: Գոյություն ունեն բազմաթիվ գիտական հիփոթեզներ և կանխավարկածներ՝ կապված Ռափա Նուայի բնակեցման ժամանակի, տեղաբնակների ռասսայական պատկանելության, եզակի քաղաքակրթության ոչնչացման պատճառների հետ, որոնց ներկայացուցիչները կերտում էին հսկայական քարե կոթողներ՝ [[մոաի|մոաիներ]] և ունեին գիր (ռոնգոռոնգո), որը մինչ այժմ վերծանված չի լեզվաբանների կողմից: Սկսած [[1722]] թ-ից, երբ հոլանդացի ճանապարհորդ [[Յակոբ Ռոգգեվեն|Յակոբ Ռոգգեվենը]] հայտնաբերեց կղզին և այնտեղ հայտնվեցին առաջին կաթոլիկ [[Միսիոներություն|միսիոներները]], ռափանույցիների կյանքում տեղի ունեցան արմատական փոփոխություններ. մոռացվեցին հնում գոյություն ունեցող հիերարխիկ հարաբերությունները, վերջ դրվեց [[հանիբալիզմ|հանիբալիզմին]]: 19-րդ դարի կեսերին տեղաբնակները ենթարկվեցին ստրկավաճառության, ինչին զոհ գնացին ռափանույցիների մեծ մասը, նրանց հետ մեկտեղ կորցվեցին տեղական եզակի մշակույթի բազմաթիվ տարրեր: [[1888]] թ. սեպտեմբերի 9-ին կղզին [[Անեքսիա|անեքսիայի]] ենթարկվեց հօգուտ [[Չիլի|Չիլիի]]: 20-րդ դարում Ռափա Նուան դարձավ հետազոտողների հսկայական հետաքրքրության առարկա, որոնք փորձում էին գուշակել անհետացած ռափանույան քաղաքակրթության գաղտնիքները (նրանց թվում էր նորվեգացի ճանապարհորդ [[Թուր Հեյերդալ|Թուր Հեյերդալը]]): Այդ ժամանակ տեղի ունեցան որոշակի բարելավումներ կղզու ենթակառուցվածքներում և ռափանույցիների կյանքի որակում: [[1995]] թ. «Ռափա Նուի» ազգային պարկը դարձավ [[ՅՈՒՆԵՍԿՈ]]-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ: 21-րդ դարում կղզին շարունակում է գրավել զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից, իսկ տուրիզմը դարձել է տեղաբնակների եկամուտների հիմնական աղբյուրը: