«Թուշինցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
մանր-մունր, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Թուշինցիներ''' կամ '''թուշիներ''' ([[վրաց.]] თუშები - թուշեբի), [[վրացիներ]]ի էթնիկ խումբ: Ապրում են [[Վրաստան]]ի [[Ախմետայի մունիցիպալիտետ]]ում և արևելյան Վրաստանի որոշ շրջաններում: Խոսում են [[վրացերեն]]ի թուշինյան բարբառով: Հավատացյաները քրիստոնյա են:
 
Հիմնականում զբաղվում են [[անասնապահություն | անասնապահությամբ]]: Նախկինում առանձնանում էին [[մշակույթ]]ի և կենցաղի որոշ յուրահատկություններով, մասնավորապես հսկայական քարե [[խաչ]]երի պաշտամունքով, որոնք ունեին շատ հին ծագում: Թուշինցիները հայտնի էին բրդյա իրերի պատրաստմամբ (խուրջիններ, զանգապաններ և այլն), ինչպես նաև [[Չեչնիա]]յի և [[Դաղստան]]ի տարածքներ կատարած ասպատակություններով: Իրենց տարածքները պաշտպանում էին [[չեչեններ]]ի և [[դաղստանցիներ]]ի կողմից կատարվող նմանատիպ ասպատակություններից, որոնք տեղի էին ունենում հիմնականում ձմռանը: Այդ սահմանային բախումները շարունակվել են հարյուրամյակներ և դարձել են [[ավանդույթ]]` արտացոլվելով նաև բանահյուսության մեջ:
 
Ձմռանը թուշինցիների [[գյուղ]]երը ձյան պատճառով կտրված են հարթավայրերից: Բարձրլեռնային վայրերում կառուցված նրանց ամենահին տները իրենցից ներկայացնում էին [[աշտարակ]]ներ` նեղ պատուհաններով, որոնց առաջին հարկում գտնվում էր գոմը կամ փարախը: