«Ղազախներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
[[12-րդ դար]]ի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժել կիդանները, որոնք ի վերջո խառնվել են տեղի թյուրքալեզու բնակչությանը: [[13-րդ դար]]ում Մոնղոլիայից և [[Ալթայ]]ից Ղազախստան են թափանցել նայմաններն ու կերեիտները: [[15-րդ դար]]ի կեսին [[Ոսկե հորդա]]յի արևելյան հատվածում առաջացել են Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր: 15-րդ դարի վերջին, [[16-րդ դար]]ի սկզբին կազմավորվել է ղազախական ազգությունը` բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտեսական շահերի ընդհանրությամբ:
 
Մինչև ղազախական հողերի Ռուսաստանին միացվելը ([[19-րդ դար]]ի կեսեր), ղազախների հիմնական զբաղմունքը քոչվոր անասնապահությունն[[անասնապահություն]]ն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, ձկնորսությամբ, որսորդությամբ: Տարիների ընթացքում փոխվեց ղազախների կենցաղն ու [[մշակույթ]]ը, նրանք անցան նստակեցության:
 
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ղազախներ» էջից