«Մասնակից:Որոտ/Պիրահա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Պիրահա''' (պորտ. pirahã), Բրազիլիայի Ամազոնաս նահանգում բնակվող հնդկացիական փոքրաթիվ ժողովու...»:
(Տարբերություն չկա)

21:55, 14 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Պիրահա (պորտ. pirahã), Բրազիլիայի Ամազոնաս նահանգում բնակվող հնդկացիական փոքրաթիվ ժողովուրդ (մոտ 420 մարդ): Զբաղվում են որսորդությամբ և հավաքչությամբ: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում մարդաբանությամբ և լեզվաբանությամբ զբաղվող գիտնականների համար: Պատկանում են մուրանական էթնիկ խմբին: Խոսում են պիրահան լեզվով, որը հայտնի է իր շատ սահմանափակ բառապաշարով: Նրանց լեզվից բացակայում են ընդհանուր հասկացությունները, տեղանունները, թվական անունները և ռեկուրսիան:

Պիրահաները կերակրվում են որսով և հավաքչությամբ` պատկերացում չունենալով սննդի պաշար հավաքելու մասին: Նրանց մոտ ընդհանրապես բացակայում է ժամանակի ընկալումը, զուրկ են ամոթի, մեղքի և վիրավորանքի զգացմունքներից:

Ըստ պիրահաների պատկերացումների, երկարատև քունը վնասակար է, այդ պատճառով քնում են շատ կարճատև և չունեն օրակարգ: Նրանց համար երազը իրենց իրական կյանքի մի մասն է և խոսում են երազում կատարված դեպքերի մասին այնպես, կարծես դրանք կատարվել են իրական կյանքում: Նրանք հավատում են անտառի հոգիներին, սակայն որպես այդպիսին բացակայում են կրոնը և ծեսերը, պատկերացում չունեն Աստծո կամ աստվածությունների մասին:

Մեծանալուն և ծերանալուն զուգընթաց, պիրահաները փոխում են իրենց անունները` միջինը 6-8 տարին մեկ անգամ: Ըստ նրանց, երբ մարդն զգում է, որ տարիքի հետ ինքն ուրիշ է դարձել, պետք է փոխի իր անունը: