«Եվգենի Աբալակով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{այլ կիրառումներ|Աբալակով (ազգանուն) (այլ կիրառումներ)}}
{{Տեղեկաքարտ Քանդակագործ
| Գործունեությունը = քանդակագործ, լեռնագնաց
}}
 
'''Եվգենի Միխայլովիչ Աբալակով''' ([[փետրվարի 17]] [[1907]], [[Կրասնոյարսկ]] - [[մարտի 24]] [[1948]], [[Մոսկվա]]), կազակ, հայտնի խորհրդային [[քանդակագործ]] և [[լեռնագնաց]], ալպինիզմի վաստակավոր վարպետ (1934)։
 
Նա առաջինն էր, ով հաղթահարեց [[Իսմայիլ Սամանիի պիկ|Ստալինի պիկ]]ի վերելքը ([[1962]] – [[1998 թթ]] — Կոմունիզմի պիկ, ներկայումս — Իսմայիլ Սամանիի պիկ) ([[Պամիր]], 1933) — պամիր-տաջիկական արշավախմբի ջոկատից միայն նրան հաջողվեց հասնել գագաթին [[1933]]թ — 7 495 м. Ավելի քան հիսուն գագաթների վերելքի է մասնակցել, գիտական հետազոտություններ է կատարել, ուսումնասիրել և քարտեզին է հանձնել [[Պամիր]]ի և [[Տյան-Շան]]ի լեռնաշղթաներ և սառցադաշտեր։
 
== Կենսագրություն ==
 
[[1932]] թ Աբալակովը ավարտել է [[Մոսկվայի Սուրիկովի անվան պետական գեղարվեստական ինստիտուտ]]ը, [[ԽՍՀՄ]] նկարիչների միության անդամ էր, մի շարք գեղանկարների և քանդակների հեղինակ էր, որոնցից առավել հայտնի են «Լեռնագնացն ու լեռնագնացուհին» քանդակային խումբը, [[Կերչ]]ի Լենինի արձանը, որը 1941 թ ոչնչացվեց ֆաշիստների կողմից։