«Սևան-Հրազդան կասկադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 33.
 
Սևան-Հրազդան կասկադի մեծ մասը ներկայումս լավ վիճակում չէ: Վերականգնողական աշխատանքներ չեն տարվել նրա կառուցումից ի վեր: Արդեն որոշ ժամանակ է, ինչ վերականգնման ծրագիր է իրականացվում, որի ավարտն ակնկալվում է 2017 թվականին: Վերականգնման աշխատանքների արդյունքում կասկադը կդառնա ավելի ապահով, հուսալի և արդյունավետ: Այն իր դրական ազդեցությունը կունենա նաև շրջակա միջավայրի վրա՝ նվազեցնելով միջավայրի աղտոտման մակարդակը: Աղտոտումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու համար ստեղծվել է բնապահպանական և սոցիալական գործողությունների պլան, որը կբավարարի նաև հայկական, եվրոպական և ասիական զարգացման բանկերի պահանջներին: Շրջակա միջավայրի աղտոտվածության հիմնական վտանգների կանխումը նույնպես ներառված է այս պլանում[1]:
Վերականգնողական ծրագրում ընդգրկված է նաև Երևան-1 հէկ-ի ամբողջական վերանորոգումը: [[Երևան|Երևանի]], Հրազդանի, Արգելի, Արզնիի և Քանաքեռի հէկ-երին կտրվի նոր սարքավորումներ՝ նոր կոլեկտոր մարտկոց, նոր գեներատոր և այլն: Վերականգնման ծրագրի աշխատանքները կիրականացվեն միայն Սևան-Հրազդան կասկադի տարածքում, և որևէ լրացուցիչ տարածքի գնումներ չեն պահանջվում:
 
Սևան-Հրազդան կասկադի ընդհանուր կարգավիճակը բարելավելու համար Միջազգային Էներգիայի Կորպորացիան և Սևան-Հրազդան կասկադի բաժնետեր JSC RusHydro -ն իրենց ներդրումը նույնպես կունենան վերականգնման ծրագրում: