«Սևան-Հրազդան կասկադ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 22.
Սևան-Հրազդան կասկադի երկարությունը մոտավորապես 70 կմ է: Այս 7 ՀԷԿ-երը միասին արտադրում են Հայաստանի էլեկտրականության 1/10 մասը: Ի տարբերություն ջերմաէլեկտրակայանների՝ հիդրոէլեկտրակայաններում արտադրվող էլեկտրաէներգիան ավելի մատչելի է: Սևան-Հրազդան կասկադի ընդհանուր դրվածքային հզորությունը կազմում է 560 ՄՎ, իսկ էներգիայի արտադրությունը տարեկան կտրվածքով՝ 500 մլն կՎժ:
 
Սևան-Հրազդան կասկադի աշխատանքը մեծ մասամբ կախված է [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ջրային պաշարների քանակությունից: Այդ պատճառով 7 հէկ-երից միայն 5-ն են աշխատում ամբողջ տարվա ընթացքում, իսկ մնացած 2-ը աշխատում են ոռոգման ժամանակահատվածում, երբ համակարգում առկա են ջրի հավելյալ պաշարներ: Քանի որ Հայաստանում գյուղատնտեսությունը առաջնային դերում է, իսկ Սևանա լճի ջրի պաշարները անսպառ չեն, կասկադը պետք է հետևի երկրի ոռոգման ռազմավարությանը: Ոռոգման սեզոնի ընթացքում է, որ Սևան-Հրազդան կասկադը ամբողջությամբ չի գործում: Ըստ վիճակագրական տվյալների՝ Սևանա լճից տարեկան դուրս է մղվում 150 մ^3ջուր:
 
Ջուրը Սևանա լճից ՀԷԿ-եր է տեղափոխվում ջրանցքների և թունելների միջոցով, որոնք կառուցվել են դեռևս 1960-ականներին և վերականգնման կարիք ունեն: