Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
'''«Կլեոպատրա»''' - ռեժիսոր [[Ջոզեֆ Մանկևիչ]]ի նկարահանած դրաման, [[պեպլում]]ը։ [[Էլիզաբեթ Թեյլոր]] և [[Ռիչարդ Բարթոն]] դերասանական զույգի ամենահայտնի գործերից<ref group ="Ն">Ֆիլմը կրկնօրինակվեց 1979 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում:</ref>։
 
Ֆիլմը ներկայացնում է մ.թ.ա. 48-30 թվականների իրադարձությունները՝ պատմելով [[Կլեոպատրա]]յի կյանքի ու մահվան պատմությունը, նրա հարաբերությունները [[Հուլիոս Կեսար]]ի և [[Մարկոս Անտոնիոս]]ի հետ։ Ֆիլմի նկարահանումներն անցել են Իտալիայում, Իսպանիայում և Անգլիայում։ «Կլեոպատրա»-ն համարվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆիլմերից մեկը{{sfn|Mora|1997|page=221}}։ Ֆիլմի արտադրությունը տևեց ավելի քան չորս տարի, իսկ նկարահանումներին ծախսվեց ավելի քան 44 միլիոն դոլար (2006 թվականի գներով՝ 290 միլիոն)։ Էլիզաբեթ Թեյլորը որպես հոնորար պահանջեց ավելի քան 1 միլիոն դոլար և ըստ որոշ գնահատականների՝ ընդհանուր առմամբ նկարահանումներին մասնակցելիս ստացավ մինչև 7 միլիոն դոլար{{sfn|Ford&Mitchell|2010|page=114}}։ Ֆիլմը համարվում է կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենահայտնի ֆինանսական ձախողումներից մեկը։ 1963 թվականին վարձույթում հավաքեց մոտավորապես 63 միլիոն դոլար, բայց փոխհատուցման ցուցանիշներն ի հայտ եկան միայն 1967 թվականին, երբ վաճառվեցին հեռուստատեսային ցուցադրության իրավունքները։ Ձգձգված արտադրությունը, մի քանի ռեժիսորների փոփոխությունը, պրոդյուսերի հեռացումը, բյուջեի գերածախսը 20th Century Fox ընկերությանը կանգնեցրին սնանկության եզրին և ավարտվեցին ընկերության նախագահ Սփիրոս Սքոուրասի պաշտոնանկությամբ։ Մամուլի ակնդետ ուշադրությունը գրավեց նկարահանման հրապարակում Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բարթոնի սկանդալային սիրավեպը։
 
Ֆիլմը ստացավ մասնագետների հակասական գնահատականներ։ Հիմնական թերությունը դարձավ ֆիլմի երկու մասերի ոճական և ժանրային անմիօրինակությունը։ Առաջին մասը նկարահանված է պատմական ֆիլմի ավանդույթներով, իսկ երկրորդը՝ որպես մելոդրամա։ Բարձր գնահատականի արժանացավ ֆիլմի տեսողական բաղադրիչը, Գայոս Հուլիոս Կեսարի կերպարը մարմնավորած Ռեքս Հարիսոնի և երկրորդ պլանի դերակատարների դերասանական խաղը։ Չնայած հաղթած չորս [[Օսկար]] մրցանակին՝ ֆիլմը նախանշեց պեպլումների դարաշրջանի և կինեմատոգրաֆիայի ողջ ստուդիական համակարգի արևամուտը։
 
== Դիպաշար (սյուժե) ==
Ֆիլմի իրադարձությունները սկսվում են մոտավորապես [[մ.թ.ա.. 48]] թվականին [[Ֆարսալոսի ճակատամարտ]]ում [[Գնեոս Պոմպեոս]]ի պարտությամբ{{sfn|Cyrino|2009|page=122}}։ Պոմպեոսը փախչում է Եգիպտոս դաշնակցի որոնումներով ի դեմս՝ երիտասարդ փարավոն [[Պտղոմեոս XIII]]-ի և նրա քույր [[Կլեոպատրա]]յի։ Հետապնդելով Պոմպեոսին՝ զինվորական ջոկատով [[Ալեքսանդրիա]] է գալիս [[Հուլիոս Կեսար|Գայոս Հուլիոս Կեսար]]ը։ Եգիպտոսում հռոմեական տիրակալին մատուցում են Պոմպեոսի գլուխը, և հետագայում նա ներքաշվում է դինաստիական հակամարտության մեջ։ Պտղոմեոսը հայտարարում է, որ Կլեոպատրան աքսորված է և սպանված, բայց պարզվում է, որ նա ողջ է։ Խորամանկությամբ եգիպտական տիրուհին թափանցում է հռոմեացու հանգստարանները։ Գայոս Հուլիոս Կեսարը գերված է Կլեոպատրայի գեղեցկությամբ ու խելքով և ընդունում է նրա կողմը։ Ունենալով սահմանափակ ռազմաջոկատ՝ Կեսարն այնուամենայնիվ պահեց Ալեքսանդրիան՝ ջախջախելով ապստամբներին, բայց ռազմական գործողությունների արդյունքում հրդեհից վերանում է [[Ալեքսանդրիայի գրադարան#Գրադարանի ֆոնդերի կորուստը|հայտնի գրադարանը]]։ Կլեոպատրան Կեսարի օգնությամբ վերականգնում է իր ազդեցությունը և դե-ֆակտո դառնում է պետության կառավարողը և Կեսարի սիրուհին։ Հռոմեացին երկար է մնում Եգիպտոսում։  <nowiki/>[[Պտղոմեոս V Կեսարիոն|Որդին]], որին ծնում է Կլեոպատրան Կեսարից, հոր կողմից հռչակվում է որպես ժառանգորդ և պետք է Եգիպտոսում Հռոմի դրածո կառավարողը։ Կեսարը վերադառնում է Հռոմ և մի քանի տարուց իր մոտ է կանչում Կլեոպատրային։ Եգիպտոսի թագուհին կայսրության մայրաքաղաքում իր այցը կազմակերպում է անասելի շքեղությամբ։ Կլեոպատրան որդու հետ ապրում է Կեսարի վիլլայում։ Հռոմի քաղաքական գործիչներին դուր չեր գալիս, որ Կեսարն այդպիսի պատվի էր արժանացնում իր նահանգային սիրուհուն։ Քաղաքական բարդ պայքարն ավարտվում է Կեսարի դեմ մահափորձով և նրա [[Հուլիոս Կեսար#Սպանությունը|մահով]]։ Կլեոպատրան ստիպված է արագորեն և գաղտնի թողնել Հռոմը։
 
Ֆիլմի երկրորդ մասը սկսվում է անմիջապես [[Փիլիպոպոլիսի ճակատամարտ]]ի ավարտից հետո, որտեղ Անտոնիոսն ու [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոսը]] հաշվեհարդար տեսան Կեսարի սպանողների հետ։ Կայսրության նահանգների կառավարումը դիկտատորի մահից հետո բաժանվում է մի քանի բարձրաստիճան հռոմեացիների միջև, և Եգիպտոսի կառավարումը անցնում է [[Մարկոս Անտոնիոս|Մարկոս Անտոնիոսին:]] Իր քաղաքական և ռազմական նկրտումներն իրականացնելու համար Անտոնիոսին անհրաժեշտ են փող և միջոցներ, և միակ վայրը, որտեղ դրանք կարող է ստանալ, Եգիպտոսն է։ Անտոնիոսն ու Կլեոպատրան հանդիպում են ու կնքում են սիրային ու քաղաքական դաշինք։ Իրավիճակը ոչ մի կերպ Օկտավիանոսի ծրագրերի մեջ չէր մտնում, և Անտոնիոսի Հռոմ վերադառնալուց հետո հաշվարկով ամուսնություն է կնքվում իր [[Օկտավիա կրտսեր|քրոջ]] և Անտոնիոսի միջև։ Իմանալով սիրեկանի դավաճանության մասին՝ Կլեոպատրան հրաժարվում է կայսրությանը հարկ վճարել։ Փոխզիջումներ որոնելու նպատակով Անտոնիոսը վերադառնում է եգիպտուհու մոտ, և նրանք հանդիպում են [[Տարսոն]]ի խարսխակայանում՝ շքեզ արքայական նավի վրա։ Նրանց սիրային հարաբերությունները նոր ուժով են բռնկվում, և հռոմեացին ենթարկվում է Կլեոպատրայի կամքին։ Սենատում այս լուրը տարակուսանքների առիթ է հանդիսանում, որոնք Օկտավիանոսն այն աստիճան է թեժացնում, որ Հռոմը պատրաստ է անցնել ռազմական գործողությունների։ Հասունացած քաղաքացիական որոշիչ պարզեցումը տեղի է ունենում [[Ակտիումի ծովամարտ]]ում։ Ցամաքային կռիվներում ավելի վարժ Անտոնիոսը պարտվում է։ Որոշիչ պահին Կլեոպատրան, որին հայտնել էին Անտոնիոսի մահվան մասին, լքում է ծովամարտի ջրային տարածքը։ Անտոնիոսին, որի նավը ծուղակի մեջ էին վերցրել, հաջողվում է փրկվել, և փախչում է Եգիպտոս։ Նա չի կարողանում ներել Կլեոպատրայի դավաճանությունը, և նրանց միջև տարաձայնություններ են ծագում։ Այդ ժամանակ Օկտավիանոսի բանակը, չհանդիպելով դիմադրության, գալիս է դեպի Եգիպտոս և արագորեն հասնում մայրաքաղաքին։ Անտոնիոսն անհաջող փորձ է կատարում դիմակայել Օկտավիանոսին, բայց նրա սակավաթիվ ջոկատն առանց մարտի հանձնվում է հակառակորդին՝ ի գթասրտություն։ Անտոնիոսի համախոհ Ռուֆիոնն ինքնասպան է լինում{{sfn|Geist|1978|page=338}}։ Անտոնիոսը վերադառնում է Ալեքսանդրիա, բայց Կլեոպատրային չի գտնում ապարանքում։ Որոշելով, որ սիրելին նույնպես լքել է իրեն, ինքն իրեն սրախողխող է անում։ Մահացու վիրավոր Անտոնիոսին բերում է տաճար, որտեղ թաքնվել էր Կլեոպատրան, և մահանում է վերջինիս ձեռքերի վրա։ Հռոմեական զորքերը գրավում են քաղաքը։ Օկտավիանոսը փորձում է գործարք կնքել Կլեոպատրայի հետ և կենդանի հասցնել Հռոմ, բայց Կլեոպատրան նրա մատին նկատում է իր որդու մատանին։ Կլեոպատրան հասկանում է, որ Կեսարիոնն այլևս ողջ չէ։ Թագուհին, որը չի ցանկանում որպես գլխավոր մրցանակ հասնել հաղթող Օկտավիանոսին, նույնպես մահանում է՝ ձեռքը դնելով թունավոր օձով զամբյուղի մեջ{{sfn|Holston|2012|page=164}}։
{{Լուսանկարի հատված|պատկեր=1963 Cleopatra trailer screenshot (76).jpg|դիրք=right|ստորագրություն = <small>Հանդիսավոր թափորը [[Կոստանդիանոսի հաղթակամար]]ով մտնում է Հռոմի գլխավոր հրապարակ:Ֆիլմում ամենաակնհայտ սխալներից մեկը. իրական պատմությունում կամարը կառուցվել է ֆիլմում ցուցադրվող իրադարձություններից 300 տարի հետո միայն{{sfn|Cyrino|2009|page=141}}:</small>|լայնք=325|ընդհանուր=330|վերև=5|աջ=5|ներքև=5|ձախ=5|շրջանակ=|մեծացնել = |Ստորագրության դիրք = center}}
 
Կեսարի Ալեքսանդրիա գալուստի իրադարձությունները մի փոքր տարբերվում են ժամանակակից պատմաբանների պատկերացումներից: Ֆիլմում ցուցադրված է, որ Կեսարի ոչ մեծ զորախմբով վստահ կարողացավ հանդարտեցնել ապստամբած քաղաքացիներինԽ Ըստ Ալեքսանդր Կրավչուկի՝ Կեսարի զորախումբը շատ փոքրաթիվ էր, որպեսզի հակադարձեր հարվածը Ալեքսանդրիայի պաշարման ժամանակ (մ.թ.ա.. 47 թվական): Վճռական պահին Կեսարը դուրս եկավ ապստամբների մոտ, և նրանք նահանջեցին՝ չհամարձակվելով հարձակվել երևելի հռոմեացու վրա{{sfn|Кравчук|1973|page=95}}:
 
Ֆիլմի դերասանների առանձին վերջնաբառեր ուղղակի վերցված են անտիկ աղբյուրներից: Օրինակ՝ ֆիլմի ավարտին հերոսների խոսքերը.