«Իշպուինի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 24.
}}
 
'''Իշպուինի''' (մ․թ․ա․ 825-810 թթ․), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] թագավոր մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին։ Ժամանակակից է [[Ասորեստան]]ի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ (Ուշպինա անունով) մ.թ.ա. մոտավոր 824-ին։ Հաջորդել է հորը՝ [[Սարդուրի Ա]] թագավորին։ Գահակալել է տարեց հասակում (երբ ուներ երիտասարդ որդի և թոռ)։ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ։ Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև [[Մենուա]]յի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են [[Արարատյան դաշտ]]ում, Տուշպայի (Վան), [[Մանազկերտ]]ի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին (բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ [[Վան]]ի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ [[Խալդի]] աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը (նվիրապետությունը)։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Իշպուինի» էջից