«Մարկ Շագալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
 
== Կենսագրություն ==
1907-09թթ. սովորել է [[Սանկտ Պետերբուրգ|Պետերբուրգ]]ում։ 1910-14թթ. ապրել է [[Փարիզ]]ում, ուր կրել է [[կուբիզմ]]ի ազդեցությունը, մասնակցել է "Անկախների" և "Աշնանային" սալոններին, ապա [[Բեռլին]]ում բացել անհատական մեծ ցուցահանդես։ 1914-22թթ. Շագալը Ռուսաստանում էր, 1917-ից՝ [[Վիտեբսկ]]ի Արվեստի դպրոցի ղեկավար։ 1922-23թթ. արտագաղթել է նախ Բեռլին, ապա՝ Փարիզ։ [[Մոդեռնիզմ]]ի նշանավոր ներկայացուցիչ Շագալի արվեստին բնորոշ է իրականության ստեղծած սուբյեկտիվ ընկալումը։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի սկզբնաղբյուրը իր մանկությունն է, հրեական կենցաղը, որոնցից քաղված պատկերները մեկնաբանում է խորհրդանշական և միստիկ ոգով։ Շագալի նկարներում առարկաները անիրական տարածությունում ոչ տրամաբանական դասավորություն ունեն, գծանկարը էսքիզային է ու անորոշ, գունաշարը վառ ու ֆանտաստիկ ("Ես և գյուղը", 1911, [[Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)]], [[Նյու Յորք]])։ Շագալը նկարազարդել է [[Նիկոլայ Գոգոլ|Գոգոլի]] "Մեռած հոգիները" (օֆորտ, 1923-27), Աստվածաշունչը (վիմագրություն, 1931-36)։ Հեղինակ է մի շարք դեկորատիվ աշխատանքների՝ [[Իգոր Ստրավինսկի|Ստրավինսկու]] "Հազարան բլբուլ" բալետի ձևավորումը (1944-45), [[Մեցի տաճար]]ի վիտրաժների էսքիզները (1958)։
 
1973թ., իր անհատական ցուցահանդեսի կապակցությամբ այցելել է [[ԽՍՀՄ]]։ Շագալի աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, այդ թվում՝ [[Հայաստանի ազգային պատկերասրահ]]ում։