«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
* աշխարհի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանը հայտնվել է [[1918]] թվականին, իսկ մինչ այդ նրանց Կովկասում անվանում էին թաթարներ, Իրանում՝ թուրքեր։
 
Հյուսիսային Իրանի խանությունները առաջացել են հիմնականում [[1747]] թվականին՝ նախկին պարսկական 4 կուսակալությունների կամ բեկլարբեկությունների ([[Երևանի կուսակալություն|Երևան]], [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղ կամ Գանձակ]], [[Շամախիի կուսակալություն|Շամախի]], [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզ]]) տարածքում՝ Նադիր շահի մահից հետո։ Ընդ որում, առաջին երեք կուսակալություններից առաջանում են Արևելյան Հայաստանի և մնացյալ Անդրկովկասի 10 խանությունները, իսկ Թավրիզի կուսակալությունից՝ Հյուսիսային Իրանի տարածքների [[10]] խանությունները։ Խանությունները գոյատևել են քիչ թե շատ որպես կիսանկախ միավորներ մոտ կես դար՝ մինչև [[1795]] թվականը։ Աղա Մահմադ խան Ղաջարիի՝ խաների դեմ ուղղված պատժիչ արշավանքից հետո խանությունները մտնում են [[Իրան|Շահական Պարսկաստանի]] կազմի մեջ, ապա հյուսիսային վերոնշյալ [[10]] խանությունները [[1804]] թվականից սկսած անցնում են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրությանը]]։
 
Թյուրքական ցեղերից բացի առանձին խանությունների բնակչության զգալի մասը կազմում էին տարածաշրջանի բնիկ ժողովուրդները՝ [[հայեր]]ը, [[վրացիներ]]ը, [[քրդեր]]ը (այդ թվում [[եզդիներ]]ը), [[ասորիներ]]ը, [[թալիշներ]]ը, [[թաթեր]]ը, [[ուտիներ]]ը, [[լեզգիներ]]ը, [[դաղստան]]յան տարբեր ժողովուրդներ՝ [[ավարներ]]ը և այլք<ref>{{գիրք |հեղինակ= Շնիրելման Վ.Ա. |անվանում = Հիշողության պատերազմները. առասպելները, նույնականությունը և քաղաքականությունը Անդրկովկասում |բնօրինակ = Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье |հղում= |պատասխանատու = Ալաև Լ.Բ. խմբգ. ներքո |վայր = М. |հրատարակչություն= Ակադեմկնիգա |թվական = 2003 |էջերի թիվ = 103|էջեր =}}</ref>։ Նրանցից հայերը և վրացիները ունեին ավելի կիսանկախ կարգավիճակ. դեռ շարունակում էին գոյատևել նախկին [[Վրաստան]]ի թագավորության բեկորներից մեկը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ Արցախում ՝ [[Խամսայի մելիքություններ]]ը։