«Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
[[Պատկեր:Nikola from 1294.jpg|մինի|250px|Սուրբ Նիկողայոս (ռուսական սրբապատկեր)]]
'''Սուրբ Նիկողայոս Հայրապետը''' ծնվել է [[Փոքր Ասիա]]յի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում)։ Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո։ Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր ունեցվածքդ և բաժանիր աղքատներին» (հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կյանքի նշանաբանն է դարձնում՝ իր խնամքը տարածելով աղքատների, հիվանդների, բանտարկյալների և որբերի վրա։ Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը։ Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզելուց։ Խաղաղություն վերահաստատվելուն պես վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թ. Նիկիայի Տիեզերաժողովին։ Մահացել է 326 թ.։ Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է՝ առավելաբար հայտնի Սանտա Կլաուս անվամբ{{փաստ}}։
{{անաղբյուր}}
 
[[Կատեգորիա:Քրիստոնեական սրբեր]]
Անանուն մասնակից