«Վիքիպեդիա:Նախագիծ:Թարգմանչի անկյուն/Ռուսերեն/165»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Թարգմանության քարտ | Վերնագիր = Լուիսվիլ | Լեզու = ru | Բաժին = Луисвилл | Չափ =1 | Պարունակություն = <!--...»:
 
No edit summary
Տող 16.
|Թարգմանություն =
<!-- ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՐ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ, ՄԻ ՋՆՋԻՐ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ «}}» ՆՇԱՆՆԵՐԸ-->
Բնակչության թվով համարվում է Միացյալ Նահանգների 17-րդ կամ 27-րդ քաղաքը՝ կախված հաշվանքի եղանակից: Բնակավայրը, որը հետագայում դարձավ Լուիսվիլ քաղաք, հիմնվել է 1778 թ. Ջորջ Ռոջերս Կլարկի կողմից և անվանվել է ի պատիվ ֆրանսիական [[Լյուդովիկոս XVI]] թագավորի:
 
Լուիսվիլը գտնվում է Կենտուկիի հյուսիսային մասի կենտրոնում, [[Ինդիանա]] նահանգի սահմանին, [[Օհայո]] գետի միակ բնական արգելքի՝ Օհայոի ջրվեժի մոտ: 2003 թ.-ից Լուիսվիլը հանդիսանում է Ջեֆերսոն շրջանի կենտրոնը,որոնց միավորումից հետո քաղաքի և շրջանի սահմանները համընկնում էին: Քանի որ այս տարածքը իր մեջ ներառում է հարավային Ինդիանայի որոշ շրջաններ, ուստի Լուիսվիլ մետրոպոլիայի տարածքը հաճախ անվանում են <<Կենտուկիանա>>: Չնայած Լուիսվիլը գտնվում է երկրի միջին արևմուտքի և հարավի խաչմերուկում, այնուհանդերձ այն համարում են [[ԱՄՆ]]-ի <<հարավային>> քաղաքներից մեկը: Շնորհիվ իր տարածքային տեղակայման, քաղաքը հաճախ անվանում են Միացյալ Նահանգների կամ <<ամենահյուսիսային հարավային>>, կամ էլ <<ամենահարավային հյուսիսային>> քաղաք:
 
Լուիսվիլը հայտնի է << Սպորտի ամենահուզիչ երկու րոպեներով>>-<< Կենտուկի դերբիով>>՝ ամերիկյան <<Եռակի թագի>> ամենաճանաչված ձիարշավներով: Քաղաքում ծնված հայտնի մարդկանցից են գրող և լրագրող, գոնզո-լրագրության հիմնադիր Հանտեր Ս. Թոմպսոնը, բռնցքամարտի լեգենդ Մուհամեդ Ալին, դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը, ռեժիսոր Գաս Վան Սենտը, երկար ժամանակ Լուիսվիլում է ապրել գյուտարար Թոմաս Էդիսոնը:Այս քաղաքում է առաջին անգամ հանրությանը ներկայացվել Էդիսոնի լամպը, առաջին անգամ բացվել է գրադարան աֆրոամերիկացիների համար, առաջին անգամ է կատարվել մարդու կենդանի ձեռքի փոխպատվաստում, արհեստական սրտի առաջին փակ փոխպատվաստումը, և այժմ այստեղ իրականացվում են արգանդի վզիկի քաղցկեղի պատվաստուկի հետազոտություններ:
 
 
 
 
|Թարգմանչի ստորագրություն =--[[Մասնակից:Alisa Aleksanyan|Alisa Aleksanyan]] ([[Մասնակցի քննարկում:Alisa Aleksanyan|քննարկում]]) 05:37, 10 Դեկտեմբերի 2015 (UTC) <!-- Էջը հիշելուց առաջ՝ «հավասար» նշանից հետո ստորագրիր այստեղ՝ սեղմելով խմբագրական պատուհանի վրա գտնվող մատիտի վրա -->
|Թարգմանության կարգավիճակ = 0<!--«Հավասար» նշանից հետո գրիր 0, 1 կամ 2 թվերը: 0՝ եթե թարգմանում ես, 1՝ եթե վերջացրել ես թարգմանությունը, 2՝ եթե հատվածն արդեն տեղափոխել ես -->
 
|Վերստուգողի ստորագրություն = <!-- Միայն վերստուգողի համար -->