«Կոմանչներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
18-19-րդ դարերում կոմանչները բաժանվում էին երեք էթնիկ խմբերի` կուչանեկ (բիզոնակերներ), յամպարկի (շնակերներ), յուպի (անտառի ժողովուրդ), իսկ հետագայում արդեն բաժանվում էին յոթ խմբի:
Նրանց հիմնական զբաղմունքը [[Ամերիկյան բիզոն | բիզոնների]]ների որսն էր, որը [[ձիեր]]ի ի հայտ գալուց հետո ավելի արդյունավետ էր: Ձիերի քանակով կոմանչները գերազանցում էին մյուս հնդկացիական ցեղերին: Ներկայումս զբաղվում են անասնապահությամբ, վարձավճարով տրամադրում են իրենց հողերը և վարձավճարով աշխատում:
 
Անցյալում կոմանչների իշխանության գլուխ կանգնած էր համայնքների առաջնորդների ժողովը և զինվորական վերնախավը: Գոյություն ուներ զինվորական հիերարխիա: Ցեղական խորհուրդները սկսվում էին ծխամորճ ծխելու ծեսով: Նախկինում նրանք հավատում էին Ամենաբարձրյալ Արարիչին, հոգիներին և անդրշիրիմյան կյանքին: Մահացածներին թաղում էին անմիջապես մահվանից հետո` նեղ գերեզմանափոսերում, հիմնականում բլուրների գագաթին: Գերեզմանափոսը ծածկում էին քարերով և մեռյալին զոհաբերում ձի: Այնուհետև հաջորդում էր սգո շրջանը, որի ընթացքում հանգուցյալի ազգակցուհիներից պահանջվում էր բարձրաձայն արտահայտել իրենց վիշտը: